Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) դադարել է կորոնավիրուսով վարակված մարդկանց վրա փորձարկել մալարիայի դեմ դեղամիջոցը` հիդրոքսիքլորոխինը, և հակառետրովիրուսային դեղամիջոցը` լոպինավիր/ռիտոնավիր:
Այսպիսի որոշում է ընդունվել` կապված COVID-19-ի դեղամիջոցի մշակմանն ուղղված, այսպես կոչված, համերաշխության փորձարկումների միջազգային ղեկավար կոմիտեի համապատասխան խորհրդատվության հետ: Հետազոտության շրջանակներում համեմատվել է թվարկված դեղամիջոցների ազդեցությունը հիվանդությունից մահացության հետ: Ընդ որում, դեղամիջոցները փորձարկել են բուժհաստատություններում բացառապես կորոնավիրոըսով վարակվածների վրա:
Փորձարկումների նախնական արդյունքները ցույց են տվել, որ հիդրոքսիքլորոխինը և լոպինավիր/ռիտոնավիրը չեն առաջացնում կամ գործնականում չեն առաջացնում վարակից մահացության նվազեցում: