Իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարը հաղթահարել է կորոնավիրուսը և կարանտինի ժամանակ սցենար է գրել Պենելոպե Կրուսի մասնակցությամբ նոր ֆիլմի համար: Այս մասին հաղորդում է Efe-ն:
Ալմոդովարի խոսքով՝ կորոնավիրուսային վարակը նա տարել է ինչպես գրիպը: «Զուգահեռ մայրեր» ֆիլմի սցենարը նա գրել է 3 ամսում, իսկ նկարահանումները ծրագրված է սկսել 2020թ. հոկտեմբերին:
Ֆիլմը երկու կանանց մասին է, որոնք ծննդաբերում են նույն օրը և սկսում են ապրել զուգահեռ կյանքեր: