Վենեսուելայի իշխանությունները որոշել են երկրից վտարել Կարակասում Եվրամիության ներկայացուցչին այն բանից հետո, երբ ԵՄ-ն 11 վենեսուելացի պաշտոնյաների և խորհրդարանականների մտցրեց պատժամիջոցային ցուցակ: Այս մասին հաղորդում է TASS-ը:
«Ես որոշել եմ Կարակասում ԵՄ ներկայացուցչին տալ 72 ժամ, որպեսզի նա լքի երկիրը, և ԵՄ-ից պահանջել ցուցաբերել հարգանք»,- հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն:
Նա պահանջել է դադարեցնել «եվրոպական գաղութացումը և հետապնդումը Վենեսուելայի նկատմամբ»: