Տիբեթական բուդդիզմի հետևորդների առաջնորդ Դալայ-լաման իր դեբյուտային Inner World («Ներքին աշխարհ») երաժշտական ալբոմի համար ներկայացրել է երկրորդ երգը: Նոր կոմպոզիցիան կարելի է լսել նրա YouTube-ալիքում:
Կոմպոզիցիան ստացել է One of My Favorite Prayers («Իմ սիրելի աղոթքներից մեկը») անվանումը:
Առաջին սինգլը՝ Compassion («Կարեկցություն»), Դալայ-լաման հրապարակել է հունիսի սկզբին: Inner World ալբոմի թողարկումը, որում ներառվելու են 11 թրեքներ, ծրագրված է հուլիսի 6-ին. այդ օրը Դալայ-լաման կտոնի իր 85-ամյակը: Սկավառակի վաճառքից գոյացած հասույթը կտրամադրվի բարեգործական նպատակներին: