Հրեական ինքնավար մարզում՝ ռուս-չինական սահմանի շրջանում, երկու գորշ արջեր կռիվ անելիս կոտրել են լուսանկարչական ծուղակը, որ տեղադրված էր վագրերի արահետում: Այս մասին հաղորդում է «Ամուրյան վագր» կենտրոնը Instagram-ի իր էջում:
«Եթե հիշում եք՝ վագրերն այս վայրում հանգիստ են անցնում, ինչպես ասում են՝ առանց աղմուկի և փոշու: Արջերը եկան և միանգամից ամեն ինչ կոտրեցին»,- ասվում է կենտրոնի հաղորդագրության մեջ:
Մասնագետները նշել են, որ տվյալ լուսանկարչական ծուղակը միակը չէ, որ վնասել են ծուռթաթերը: Մյուս հատվածներում գիշատիչները հանել են տեսախցիկներով սյուները, ինչի հետևանքով կենտրոնի աշխատակիցներն ավելի քիչ նկարահանումներ են կատարել, քան ծրագրել էին ավելի վաղ:
Կենտրոնում նաև նշել են, որ կենդանիների համար գոյություն չունի պետական սահման, դրա համար էլ մի արջը եկել է Չինաստանի կողմից, իսկ մյուսը՝ ռուսական անտառներից:
Թե ինչպես է ավարտվել մենամարտը, մասնագետների խոսքով՝ հայտնի չէ:
https://www.instagram.com/p/CB_6NlvBHwi/