Friday, 29 03 2024
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին

Քայլեր, որոնք գյուղոլորտը կդարձնեն տնտեսության գերակա ճյուղ և կլուծեն պարենային անվտանգության հարցերը

Ինչպե՞ս անել, որ գյուղատնտեսությունը երկրում դառնա տնտեսության գերակա ճյուղ և լուծի ՀՀ-ի պարենային անվտանգության խնդիրը։ Անհրաժեշտ է առաջին հերթին արդյունավետ համագործակցության ծրագրեր մշակել, ավելացնել մշակվող ցանքատարածությունների թիվը։

Թեմայի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ֆերմեր Հարություն Մնացականյանն ասաց՝ հատիկաընդեղենի ոլորտի հետ կապված, ինքը ոլորտի պատասխանատուներին առաջարկություններ է արել, տարբեր ուղղություններ են քննարկվել, ճանապարհային քարտեզ մշակվել։ «Բացի նրանից, որ պետությունը 70 դրամ սերմացուն սուբսիդավորում է, նաև առաջարկել եմ, որ ցանքաշրջանառության հետ կապված որոշակի մեխանիզմներ մշակել, վերահսկողության կամ հարկադրանքի միջոցով մեր գյուղացիներին ստիպել, որ ցանքաշրջանառություն կազմակերպեն, որպեսզի ցորենի բերքատվությունն ավելի բարձրանա ու հողերը չդեգրադացվեն»,- նշեց մեր զրուցակիցը։

Մնացականյանի խոսքերով՝ քայլեր են կատարվում ջերմատնային տնտեսությունների ոլորտը տեղայնացնելու ուղղությամբ։ «Պետք է փորձենք ստանալ տեղական սննդանյութեր, ինչը ներմուծվում է արտասահմանից։ Հաջողված փորձեր կան։ Վերջնական թվային տեսքի պետք է բերենք, ու նախարարությունն այդ մոդելով կփորձի տրամադրի գյուղացիներին։ Մեզ մոտ հունվար ամսվա վարունգի ու պոմիդորի ստացված ինքնարժեքը 95 դրամ է, որը շատ լավ ցուցանիշ է։ Հոկտեմբերից, երբ հողերի զոնավորում լինի, պարզ լինի, թե որ տարածաշրջանում ինչ աճեցնել, որը մաքսիմալ շահույթ կապահովի»,- մանրամասնեց ֆերմերը, ապա ավելացրեց՝ այդկերպ մոտ 250 հա հողերի ճիշտ օգտագործման շնորհիվ մենք կկարողանանք ոչ միայն լուծել պարենային անվտանգության խնդիրը, այլև՝ ռուսական ու մերձավորարևելյան շուկայում նոր դերակատարություն կարող ենք ունենալ։

Ֆերմեր Հարություն Մնացականյանը գտնում է, որ IT ոլորտի հետ ևս պետք է սերտ համագործակցություն սահմանել, ճիշտ ու պրոդուկտիվ աշխատել։ «Օրինակ՝ կաթիլային ոռոգման համակարգերի հետ կապված IT ոլորտի ներկայացուցիչները կարող են նոր լուծումներ առաջարկել։ Ինչպես նաև անօդաչու թռչող սարքերով կարող են դաշտերը մոնիթորինգ անել ու հասկանալ բերքատվությունը, ինչ հիվանդություններ են ծագում, որտեղից է օջախը և այլն։ Դա մի քանի անգամ կկրճատի բուժման, վնասատուների դեմ ծախսերը և այլն։ IT և գյուղատնտեսությունն իրար հետ կարող են նորանոր բացահայտումներ իրականացնել ու նոր տեխնոլոգիաներ մշակել ու արտահանել»,- կարծիք հայտնեց ոլորտի մասնագետը։

Մնացականյանը նշեց, որ 2015 թվականից ի վեր, ամեն տարի հատիկաընդեղենի ցանքատարածությունները նվազում են, պատճառները տարբեր են։ «Նույն հողի վրա անընդհատ նույն մշակաբույսն են ցանել, դրա համար որակն ընկել է, հողերը դեգրադացվել են։ Դրա պատճառով բերքատվությունը պակասել է, գյուղացին շահավետ չի համարել այդ հողատարածքները մշակել։ Մենք նաև սխալ պարարտացման խնդրի պատճառով ենք հասել նրան, որ գյուղացիները չեն կարողանում նորմալ մշակել։ Դրա համար պետք է գործողությունների համակարգ մշակել, որպեսզի ոտքի կանգնեցնել ու ցանքատարածությունների քանակը մեծացնել»,- ներկայացրեց մեր զրուցակիցը։

Ցանքատարածությունները ավելացնելու համար, ֆերմերի խոսքերով, նախ պետք է պետությունը պարարտացման հետ կապված հստակ քվոտավորի, որպեսզի գյուղացին իր ուզած քանակով չկարողանա ոչ օրգանական պարարտանյութեր օգտագործել։ «Որպեսզի հողերը հավասար համամասնությամբ պարարտացվեն ու չդեգրադացվեն։

Երկրորդը, սերմնաբուծարանների խնդիրը պետք է լուծել։ Տեղական սերմնարտադրությունը պետք է զարգանա։ Ես կողմ եմ, որ սուբսիդավորումը կատարվի ուղիղ հենց մեր սերմնաբուծարաններին տալով, գյուղացին առձեռն գումար չստանա։ Այսինքն՝ սուբսիդավորված կերպով միանգամից գնի սերմնաբուծարաններից։ Սկզբնական շրջանում, եթե չհասցնենք՝ գոնե ներմուծվող սերմացուն սուբսիդավորվենք ու պարտադիր խիստ վերահսկողություն սահմանենք»,- շեշտեց Հարություն Մնացականյանը։

Ըստ նրա՝ չափազանց կարևոր է գյուղտեխնիկայի հարցը։ Հայաստանի գյուղերում գյուղտեխնիկաները մոտ 40 և ավելի տարվա պատմություն ունեն։

«Երրորդ ամենակարևոր խնդիրը՝ գյուղտեխնիկայի խնդիրն է։ Մենք չունենք նորմալ գյուղտեխնիկա։ Մեր գյուղտեխնիկան մոտ 40 տարվա հնության է։ Մեզ պետք է, որ պետությունը լիզինգով գյուղտեխնիկան 7-8 տարով տրամադրի ֆերմերներին, բայց պարտադիր թրեյնինգներ անցկացնի։ Ներկայիս գյուղտեխնիկան շատ բարդ է աշխատեցնելը։ Ֆերմերը պետք է պարտադիր թրեյնինգ անցնի։ Դեպքեր եղել են, երբ նոր կոմբայն են բերել ու գյուղացիները, ճիշտ չօգտագործելով, շարքից հանել են տեխնիկան։ Տեսեք, ես հաշվարկել եմ կոմբայնի հետ կապված։

Եթե կոմբայնը վերցնենք ԱԱՀ-ն հանած 48 մլն դրամով, 6 տարում 8 մլն, կամ 8 տարում 6 մլն գյուղացին վճարելով, տարին կարող է մինչև 1000 հեկտար հող հնձել, իսկ 1000 հեկտար հնձելուց 25 մլն դրամ գումար վաստակել, որից 8 միլիոնը կամ 6 միլիոնը կուղղի սուբսիդիայի վճարին, 5 միլիոնը այլ ծախսեր, մնացածն իր եկամուտը կլինի։ Սրանով նաև կունենանք ինքնարժեքի իջեցում, քանի որ նոր կոմբայններով կորուստը ավելի քիչ կլինի։ Հիմիկվա կոմբայններով բերքի մինչև 55 տոկոս կորուստ ենք ունենում»,- մանրամասն նկարագրեց ֆերմերը։

Ի դեպ՝ նշենք, որ ցորենի արտադրության խթանման աջակցության ծրագրով կառավարությունը այլևս ցորենի սերմացու չի տրամադրելու գյուղացուն, այլ սուբսիդավորելու է սերմացուի ձեռք բերումը: Վարչապետի խոսքերով՝ իրենք այս պրոցեսով ուզում են ցույց տալ, որ որակյալ սերմացուի դեպքում գյուղատնտեսությունը կարող է լինել շահութաբեր գործունեություն․ «Երկրորդը՝ մենք ուզում ենք գյուղացիական տնտեսություններին բերել ֆինանսական մի ցիկլի, որ արդեն ամեն տարի ստացած իրենց հավելյալ եկամուտներից հաշվարկեն հաջորդ տարվա սերմացուի ձեռքբերումը իրենց հաշվին: Այսինքն՝ մենք 1 տարի, հնարավոր է՝ երկու տարի այս ծրագիրն իրականացնենք, որ գյուղացիական տնտեսություններում առաջանա բյուջե, որը կօգտագործվի սերմացու ձեռք բերելու համար: Այս ծրագիրը անիմաստ կլինի, եթե անընդհատ շարունակվի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում