Tuesday, 19 03 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի աջակցությունը ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին. Փաշինյան
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ նոր ձևաչափով գործունեության ծրագիրը շուտով կհաստատվի
Եթե ամեն հուշարձանի համար մեկ հսկող կցենք, ապա կունենանք ավելի շատ հուշարձան, քան՝ մարդկային ռեսուրս
Սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն
Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
Էն որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, էս մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը
Ծառը կոտրվել ու ընկել է մեքենայի վրա
Վարդենիսում էլ ենք դպրոց սարքում, ու թող էլ չասեն՝ էս ինչ բանը փակում են, որովհետև տալիս են
Կասե՞ք ի վերջո, էդ «Fly Arna»-ն ի՞նչ եղավ, փակվե՞ց, լիցենզիան ավարտվե՞ց. Գաբրիելյանը` փոխնախարարին
««Պատիվ ունեմ» խմբակցությունը ներկա է, բայց չի գրանցվում». ԱԺ-ն քվորում չապահովեց
ՔՊ նորընտիր պատգամավոր Դավիթ Կարապետյանը ԱԺ ամբիոնից երդվեց
Շփման գիծը փոխում ենք սահմանով, կարող է զորքերի փոխարեն դիրքերում լինեն սահմանապահներ. Փաշինյան
Ժողովու’րդ, ձեր հարցերի պատասխանները գտնելու ենք, հիմա, թողեք ոտք-ոտք քայլենք առաջ. Փաշինյան
Սահմանագծման և սահմանազատման գործընթացը կսկսենք Բաղանիսից Բերքաբեր ընկած էդ տարածքից. Փաշինյան
13:00
«Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի»․ Շառլ Միշելի հոդվածը
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը
«Տաշիր» առևտրի կենտրոնը մասնակի փակվել է
Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի
8 բեռնատարից 7-ի մեջ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով
Ուղիղ. Նիկոլ Փաշինյանի և Ենս Ստոլտենբերգի ասուլիսը
Զախարովան մեկնաբանել է պատերազմի մասին Փաշինյանի խոսքերը
12:13
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank
12:09
Հայէկոնոմբանկի Visa Business քարտերն այժմ ավելի շահավետ պայմաններով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Երիտասարդ կինն ու տղամարդը կասկածվում են «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն իրականացնելու մեջ․ նրանք կալանավորվել են
Ստոլտենբեգից հետո, Ստոլտենբերգից առաջ
Վարդենիս համայնքի սոցիալապես անապահով բնակիչներին ցուցաբերվել է առողջապահական աջակցություն

Հայկական կողմի «ոսկե փամփուշտը» կամ «ասիմետրիկ զսպման տեսությունը». թիրախում են Մինգեչաուրը, Բաքուն և նավթագազային խողովակաշարերը

Վերջին օրերին հայկական մամուլում շատ է քննարկվում այն հարցը, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրկին ագրեսիվացել է Լեռնային Ղարաբաղի հարցին և առհասարակ Հայաստանին վերաբերող հայտարարություններում։ Այս խնդրին հունիսի 30-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ անցկացրած տեսակոնֆերանսից հետո անդրադարձել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ իրենց հայտարարության մեջ մտահոգություն հայտնելով, որ վերջերս հնչեցվող «սադրիչ հայտարարությունները, գրգռող հռետորաբանությունը և հակամարտության գոտում իրավիճակի փոփոխմանը միտված հնարավոր քայլերը կարող են խաթարել կարգավորման գործընթացը»:

Բաքուն սպառնում է հարձակումով

Մեր նախորդ հոդվածներից մեկում տեղեկացրել էինք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ադրբեջանական CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում բողոքել էր, թե «հայերը տեսադիտարկման համակարգեր են տեղադրել առաջնագծի երկայնքով», ինչի պատճառով իրենք չեն կարողանում թիրախավորել հայ զինվորներին և սրել ռազմական իրավիճակը շփման գծում։ Ռուսալեզու հեռուստաալիքով հեռարձակված նույն հարցազրույցում Հասանովը ուշադրության արժանի մեկ այլ հայտարարություն է արել՝ ասելով, թե «ադրբեջանական բանակը պատրաստ է ազատագրել օկուպացված տարածքները»։

«Որպես պաշտպանության նախարար՝ ես զեկուցում եմ նախագահ Իլհամ Ալիևին և ողջ Ադրբեջանի ժողովրդին, որ ադրբեջանական բանակը պատրաստ է կատարել օկուպացված տարածքներն ազատագրելու՝ իր առջև դրված առաջադրանքը», – հայտարարել է Հասանովը՝ հույս հայտնելով, թե շուտով կստեղծվի այնպիսի միջազգային իրադրություն, որը հնարավորություն կտա «լուծել օկուպացված տարածքների հարցը»:

«Արմենպրեսը» Հասանովի այս խոսքերին ավելացնում է օրերս Իլհամ Ալիևի կողմից արված հայտարարությունը, թե Հայաստանից Արցախ գնացող ճանապարհն անցնում է ադրբեջանական կողմի տեսադաշտով, և ինքը հրամայել է «պատրաստ լինել հարված հասցնելու»:

Փորձված հնարք. ապրիլյան սցենարի կրկնության վտանգը

Ինչո՞վ է պայմանավորված Բաքվի այս ագրեսիվացումը և ռազմատենչ հայտարարությունների նկատելի ինտենսիվացումը։

Անդրադառնալով այս հարցին՝ հայկական շատ լրատվականների, օրինակ՝ «Արմենպրեսի», «Հայկական ժամանակի» մեկնաբանները առաջին հերթին նշում են նման դեպքերում առաջ քաշվող ամենատարածված, կարելի է ասել՝ ստանդարտ բացատրությունը կամ վարկածը, գործոնը։ Խոսքը Ադրբեջանում սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացման և այս ֆոնին ղարաբաղյան խաղաքարտի շահարկման հայտնի ու փորձված հնարքի մասին է, որից ալիևյան ռեժիմը բազմիցս է օգտվել։ Եվ այս իմաստով պետք է ասենք, որ հայկական մամուլի ներկայացուցիչները մեծ գաղտնիք չեն բացահայտել։

Դեռ մարտ-ապրիլ ամիսներին էինք գրել, որ կորոնավիրուսային ճգնաժամը և հատկապես նավթի համաշխարհային գների ռեկորդային անկումը կարող են նոր տնտեսական ճգնաժամ առաջացնել էներգակիրների վաճառքից ստացվող եկամուտներից մեծապես կախված Ադրբեջանում, ինչն էլ իր հերթին կմեծացնի ապրիլյան սցենարի կրկնության վտանգը։

Այլ խոսքերով՝ ինչպես 2015-2016 թթ․-ին, երբ նավթի գների անկումը կրկին տնտեսական դժվարություններ էր առաջացրել այս երկրում՝ պատճառ դառնալով հանրային լուրջ դժգոհությունների, բողոքի ցույցերի, ու նաև այդ պատճառով Բաքվի ռեժիմը գնաց ղարաբաղյան հակամարտության շարունակական սրացման՝ 2016 թ․ ապրիլի սկզբին ձեռնարկելով լայնածավալ ռազմական հարձակում Արցախի վրա, որպեսզի փորձի ադրբեջանական բնակչության շրջանում հայրենասիրական, հակահայկական տրամադրություններ հրահրելու հաշվին շեղել մարդկանց ուշադրությունը ներքին խնդիրներից և նրանց համախմբել «հաղթող առաջնորդի» շուրջ, նույնը նաև հիմա կարող է անել։ Առավել ևս, այս նոր շրջափուլում՝ սկսած մարտ ամսից, երբ սկսվեց կորոնավիրուսի կարանտինային ռեժիմը, Բաքուն չի սահմանափակվել զուտ ագրեսիվ, ռազմատենչ հայտարարություններով, այլ դիմել է նաև կոնկրետ գործողությունների՝ ռազմական տարատեսակ սադրանքների հայկական զինուժի հետ շփման գծում՝ գնդակոծություններ, դիվերսիոն ներթափանցման փորձեր և այլն։

Այն ժամանակ հայ վերլուծաբաններից ոմանք ասում էին, որ չնայած կորոնավիրուսային ճգնաժամին ու ներքին այլ խնդիրների՝ հակահայկականության գործոնն այսօր էլ շարունակում է դոմինանտ մնալ Ադրբեջանի ներքաղաքական ու ներհասարակական կյանքում, հատկապես՝ պաշտոնական շրջանակների հռետորաբանության մեջ, ուստի այս իրավիճակում ալիևյան վարչակարգը կարող է գնալ ցանկացած արկածախնդրության։

Եվ հիմա գլխավոր հարցերից մեկն այն է, թե որքանո՞վ են պաշտոնական Բաքվի սպառնալիքները իրական։ Ադրբեջանական կողմը իսկապես պատրա՞ստ է դիմելու ռազմական լուրջ ագրեսիայի, թե՞ Ալիևի, Հասանովի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները պարզապես հռետորաբանության համար են՝ ներքաղաքական կամ դիվանագիտական ինչ-ինչ նպատակներով։

Խոսելով այս հարցի շուրջ՝ առաջին հերթին պիտի հաշվի առնենք մի շատ կարևոր հանգամանք, որն անտեսելը կարող է շատ վտանգավոր լինել և մեծ հաշվով՝ համարժեք է հակառակորդին թերագնահատելու անհեռատեսությանը:

Մինչապրիլյան ժամանակաշրջանում, որն, ըստ էության, սկսվել է մոտավորապես 2008-2010 թթ․-ից հետո, երբ ադրբեջանական կողմը սկսեց հետևողականորեն սրել ռազմական իրադրությունը արցախյան գոտում և Հայաստանի հետ սահմանին, ինչի տրամաբանական կուլմինացիան եղավ 2016 թ․ ապրիլյան «պայթյունը», Հայաստանի նախկին ղեկավարության շատ ներկայացուցիչներ ու նաև շատ փորձագետներ հանգստացնում էին հայ հասարակությանը՝ ասելով, թե «ալիևյան ռեժիմի հայտարարությունները պարզապես հռետորաբանության համար են», ներքաղաքական նկատառումներով, ինչպես ասում են՝ «ժողովրդի ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու նպատակով են արվում», «Ալիևը երբեք չի գնա պատերազմի», «Ղարաբաղը նրան պետք չէ», և այլն, և այսպես շարունակ։ Բայց ինչպես տեսանք ու համոզվեցինք 2016 թ․ ապրիլին՝ դա այնքան էլ այդպես չէ։ Ուստի անցյալի դառը փորձը մեզ ստիպում է լուրջ մոտենալ հակառակորդի նմանատիպ հայտարարություններին:

https://armenpress.am/static/news/b/2017/05/891584.jpg

Տարածքներ «կծել-պոկելու» քաղաքականությանը պետք է հակազդել հարձակողական գործողություններով

Անդրադառնալով թեմային՝ ռուսաստանցի ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը ասում է, որ Ադրբեջանը կարող է գնալ սահմանափակ զինված բախման: Իսկ թե ինչպես դրանից հետո կզարգանան իրադարձությունները՝ կախված է այն հանգամանքից, թե կհաջողվի՞ արդյոք ադրբեջանական կողմին ինչ-որ տարածքներ զավթել Լեռնային Ղարաբաղից:

«Եթե նրանց [ադրբեջանական կողմին] հաջողվի գրավել ինչ-որ տարածք, ապա այդ դեպքում նրանք կհամարեն, որ հասել են իրենց նպատակին: Խոսքը ոչ թե նույնիսկ մեկ շրջանի, այլ տարածքի ինչ-որ հատվածի մասին կարող է լինել: Նրանք կարող են բավարարվել տարածքները աստիճանաբար, հետզհետե կծել-պոկելու քաղաքականությամբ: Սա է Ադրբեջանի քաղաքականության էությունը: Այս քաղաքականությունը վտանգավոր է նրանով, որ մեկ անգամ՝ 2016 թ. ապրիլին գրավելով որոշ տարածքներ՝ ադրբեջանցիները մտածեցին, որ այն արդարացված է: Եվ կարծում եմ՝ նրանք շարունակելու են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքները աստիճանաբար կծել-պոկելու փորձերը», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Եվսեևը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի այդ քաղաքականությանը հակազդելու միայն մի եղանակ կա՝ հայկական բանակը պիտի անցնի ոչ միայն պաշտպանական, այլև հարձակողական բնույթի ռազմական գործողությունների իրականացման՝ լոկալ մասշտաբով:

«Չի կարելի Լեռնային Ղարաբաղի գոտում վարել միայն պաշտպանական գործողություններ, քանի որ նման մարտավարությունը կհանգեցնի տարածքների աստիճանական կորստի: Բացի այդ, ես կարծում եմ, որ Ադրբեջանը մեծ հույսեր ունի, որ Թուրքիայի իբրև թե հաջողությունները անօդաչու թռչող սարքերի ոլորտում, մասնավորապես՝ Լիբիայում, կարող են օգնել իրեն Լեռնային Ղարաբաղից տարածքներ կծել-պոկելու հարցում: Եվ այստեղ շատ կարևոր է առաջին հերթին թույլ չտալ, որ դա տեղի ունենա: Ես, որպես ռազմական փորձագետ, կարծում եմ, որ դա կարելի է կանխել միայն մեկ ճանապարհով՝ լոկալ հարձակողական գործողությունների անցկացման միջոցով, որպեսզի հետո հնարավորություն լինի բանակցելու տարածքների փոխանակման և ստատուս-քվոյին վերադառնալու հարցի շուրջ», – ասում է Եվսեևը:

Կարող ենք ոչնչացնել բոլոր թիրախները Ադրբեջանում

Հասանովի և Ալիևի հայտարարությունները Factor.am-ի հետ հարցազրույցում մեկնաբանել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը՝ նախ և առաջ ընդծելով, որ ադրբեջանական կողմի հայտարարությունները հասկանալու համար առաջին հերթին պիտի ելնենք այն իրողությունից, որ պատերազմը Ադրբեջանի հետ փաստացի ավարտված չէ: Իսկ ինչ վերաբերում է պատերազմի վերսկսման հավանականությանը՝ այդպիսի հավանականություն կա, բայց այն մեծ չէ: Այս համատեքստում հայ զինվորականը ուշադրություն է հրավիրել թե՛ Հասանովի և թե՛ Ալիևի խոսքում նշված այն մտքի վրա, որ իրենք կսպասեն «բարենպաստ միջազգային իրադրության», որպեսզի սկսեն պատերազմը, ինչն, ըստ էության, նշանակում է, որ այս պահի դրությամբ այդ նախադրյալները չկան:

«Սա կարևորագույն եզրակացություն է, որ այսօր այդ պայմանները չկան», – ասել է Հարությունյանը:

Բայց ավելի ուշագրավ է նախկին նախարարի հարցազրույցի այն հատվածը, երբ անդրադառնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարի սպառնալիքներին՝ նշելով, թե ինչ կործանիչ հարվածներ կարող է հայկական կողմը հասցնել Ադրբեջանին իր ձեռքի տակ եղած հեռահար հրթիռային համալիրներով: Վաղարշակ Հարությունյանը հայտարարել է, որ մեր հարվածային ուժերը կարող են ոչնչացնել բոլոր թիրախները Ադրբեջանում, այդ երկրի 2/3-ը կմնա ջրի տակ:

«Մենք ունենք հզոր հակաօդային պաշտպանություն։ Ինքը [Հասանովը] խոսում էր ավիացիայի մասին, բայց չունեն այնպիսի առավելություն, որ հասնեն հաղթանակի։ Մենք ունենք համակարգեր, նույնիսկ չեմ ասում «Իսկանդերի» մասին, ՍԿԱԴ հրթիռային համալիր, որը հասանելի է դարձնում բոլոր թիրախները Ադրբեջանում։ Եվ այստեղ մեջբերում կանեմ գեներալ Լև Ռոխլինի ելույթից Ռուսաստանի Պետդումայում, երբ ասաց, որ եթե հայկական կողմն օգտագործի ՍԿԱԴ համալիրը՝ Մինգեչաուր ջրամբարը որպես թիրախ վերցնելով, Ադրբեջանի երկու երրորդը կհայտնվի ջրի տակ։ Դա ասում է գեներալ, որը մարտական փորձ ունի և ճանաչված է Ռուսաստանում։ Այնպես որ՝ Ադրբեջանն այդպիսի բաները չի գնահատում։ Հասանելի են Բաքուն, նավթային ողջ համալիրը, և այստեղ մեր հարվածային ուժերն ի վիճակի են ոչնչացնել Ադրբեջանի տնտեսական ներուժը, իսկ դա կուտակված է երեք քաղաքում՝ Բաքու, Սումգայիթ, Կիրովաբադ», – ասել է գեներալ Հարությունյանը:

Դեմ է միջազգային նորմերին

Ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը հավանություն չի տալիս գեներալ Վաղարշակ Հարությունյանի խոսքերին՝ ասելով, թե Ադրբեջանին նման անհամաչափ հարվածներ հասցնելը սխալ է, քանի որ դա դեմ է գնում «ընդունված միջազգային կանոններին» և կարող է միջազգային հանրությանը տրամադրել Հայաստանի դեմ:

«Քանի դեռ հայկական կողմը կռվում է բոլորի կողմից ընդունված նորմերի շրջանակներում՝ միջազգային հանրությունը աջակցում է նրան: Բայց եթե հայկական կողմը խախտի այդ նորմերը և դիմի այնպիսի գործողությունների, որոնք միջազգային հանրության կողմից կընկալվեն որպես միջազգային իրավունքի լուրջ խախտում, նման գործողությունները կարող են Հայաստանին դնել շատ բարդ արտաքին քաղաքական դրության մեջ», – մեզ հետ զրույցում ասաց Եվսեևը:

https://img5.newsinfo.am/big/VygnoFj1S.jpg

Հայկական կողմի «ոսկե փամփուշտը» կամ «ասիմետրիկ զսպման տեսությունը»

Բոլոր դեպքերում, չնայած իրարամերժ կարծիքներին և այն հեռանկարին, որ դեպքերի նման զարգացումը իսկապես կարող է հումանիտար լուրջ աղետի հանգեցնել, Ադրբեջանի ղեկավարությունը իր ագրեսիվությամբ, ցավոք, ընտրության հնարավորություն չի տալիս Երևանին և Ստեփանակերտին: Եվ դա են հերթական անգամ վկայում Հասանովի վերոնշյալ հարցազրույցում ասված այն խոսքերը, ավելի ճիշտ՝ սպառնալիքը, թե Հայաստանը չպետք է մոռանա Նախիջևանի Ինքնավար Հանրապետության մասին, որտեղ Ալիևի հրամանով ձևավորվել են «ուժեղագույն զորամասեր» և ստեղծվել է «Առանձին համազորային բանակ»:

Հակամարտության այս տրամաբանության մեջ Մինգեչաուրի ջրամբարին, Բաքվի նավթային տերմինալին կամ Ադրբեջանի այլ ռազմավարական օբյեկտներին, օրինակ՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատար և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատար խողովակաշարերին հարվածելն ընդհանուր առմամբ տեղավորվում է հակառակորդի «ասիմետրիկ զսպման տեսության» մեջ և հայկական կողմի «արծաթե» կամ «ոսկե փամփուշտն» է, որն անհրաժեշտության դեպքում պետք է օգտագործել ոսկերչական ճշգրտության հաշվարկով:

2016 թ. մայիսի 5-ին, այսինքն՝ ապրիլյան Քառօրյա պատերազմից մեկ ամիս անց, երբ իրավիճակը հայ-ադրբեջանական շփման գծում շարունակում էր ծայրաստիճան լարված մնալ, և Հայաստանի կառավարությունը Բաքվի ագրեսիվ պահվածքը զսպելու նպատակով օրակարգ բերեց Արցախի անկախությունը ճանաչելու նախագիծը, քաղաքագետ Արամ Թերզյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանի կողմից Ադրբեջանի խողովակաշարերին հարվածելը Հայաստանի նախավերջին փամփուշտն է՝ Արցախի անկախությունը ճանաչելուց առաջ:

«Դա Հայաստանի նախավերջին փամփուշտն է՝ ԼՂՀ անկախությունը ճանաչելուց առաջ: Հայաստանը կհարվածի միայն այն դեպքում, երբ լինի իրապես լայնածավալ պատերազմ: Բայց չեմ կարծում, թե Ադրբեջանը կգնա նման քայլի առանց հստակ երաշխավորությունների, որը ներկա դրությամբ որևէ կողմ չի կարող նրան տալ: Այնպիսի քայլի, որը կարող է կասկածի ենթարկել դարի գործարքները: Խոսքը ոչ միայն Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի, այլև TANAP-ի և TAP-ի մասին է, որոնք ԼՂ շփման գոտուց ընդամենը 10-15 կմ հեռավորության վրա են գտնվում»:

Իհարկե, տա Աստված, որ բանը դրան չհասնի, և հայկական կողմը ստիպված չլինի օգտագործել իր նախավերջին կամ «ոսկե փամփուշտը»: Բայց եթե գործ ունենք այնպիսի անկանխատեսելի կողմի հետ, ինչպիսին Ադրբեջանն է, պետք է աչքի առաջ ունենալ ցանկացած սցենար, այդ թվում՝ վատթարագույնը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում