Saturday, 20 04 2024
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի

Արտահերթ ընտրություններ՝ հոկտեմբերին. ՀԱԿ-ի երկխոսության օրակարգը

Երկրում ներքաղաքական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված՝ Հայ Ազգային Կոնգրես – Իշխանություններ երկխոսության օրակարգում «Հայաստանում լեգիտիմ իշխանության շուտափույթ ձևավորման նպատակով արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման և դրանց ազատության, արդարության և օրինականության ապահովման անհրաժեշտ միջոցառումների» քննարկման առաջարկ.

Ստեղծված քաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամի նկարագիր

• Բռնություններով և հարյուր հազարավոր ձայներով կեղծված նախագահական ընտրությունները, այդ հիման վրա իշխանության ոչ լեգիտիմության իրողության համընդհանուր ճանաչումը, Մարտի 1-ի սպանդը և երեքուկես տարի անց մեղավորների չբացահատումը հանգեցրել են քաղաքական խորը ճգնաժամի:

• Ընտրական գործընթացի համակարգային արատներից մեկն է դարձել բազմակի քվեարկությամբ ձայների կեղծումը շուրջ 500000 այն մարդկանց անունով, որոնք ընդգրկված լինելով ընտրական ցուցակների մեջ, մշտապես բացակայում են Հայաստանից, ինչը ապահովում է գործող իշխանության հաղթանակը` ոչ մի կապ չունենալով ընտրության իրական արդյունքների հետ:

• Արդյունքում իշխանությունն իր հաղթանակի համար պարտական է մնում ոչ թե ժողովրդի աջակցությանը, այլ իր ապօրինի հաղթանակը ապահովող օլիգարխներին, քրեական տարրերին և իշխանությունը չարաշահող կեղծարար պետական պաշտոնյաներին:

• Որպես հետևանք՝ գործում է ժողովրդի առաջ ոչ հաշվետու և կոռումպացված կառավարություն: Իշխանության բոլոր թևերի և պետական ինստիտուտների նկատմամբ առաջացել է ժողովրդի հավատի կորուստ, խորացել համատարած անվստահությունը։ Առկա է պետական իշխանության լեգիտիմության ճգնաժամ։

• Կառավարման բոլոր բնագավառներում ունենք ձախողում. կառավարությունը հաստատել է ապօրինի հարկային և մաքսային արտոնություններ, սպասարկում է ապօրինի մենաշնորհների տիրացած օլիգարխների շահերը, նպաստում նրանց հարստացմանը, անկարող է կանխել նրանց կամայականությունները, պայքարել մոլեգնող կոռուպցիայի դեմ։ Կառավարության որևէ ծրագրի նկատմամբ բացակայում է ժողովրդի աջակցությունը։ Առկա է կառավարման և տնտեսական ճգնաժամ։

• Հետևանքները. շարունակվում է տնտեսական անկումը, սոցիալական վիճակի վատթարացումը, համատարած դժգոհության աճը, աղետալի չափերի է հասել արտագաղթը։ Չկարգավորված ղարաբաղյան հակամարտության պայմաններում ռազմական բալանսը կայուն փոփոխվում է հօգուտ Ադրբեջանի, սպառնալով մեր ազգային անվտանգությանը:

ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

Երկիրն այս վիճակից հանելու և ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման միակ միջոցը Հայաստանում լեգիտիմ, ժողովրդի կողմից ընտրված և նրա կողմից վերահսկվող իշխանության ձևավորումն է, որը կվերադարձնի հավատը պետական իշխանության ինստիտուտների նկատմամբ։ Ժողովրդի անվերապահ աջակցությունից օգտվող լեգիտիմ իշխանությունը միայն կկարողանա կազմաքանդել ապօրինի մենաշնորհների և մաքսային/ հարկային ապօրինի արտոնությունների վրա հիմնված արատավոր տնտեսական համակարգը, նպաստել նախաձեռնողականությանը, ստեղծել ազատ և արդար տնտեսական մրցակցության հիման վրա գործող արդյունավետ տնտեսական համակարգ։

Ելնելով վերոնշյալից, որպես քաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամի հաղթահարման քայլեր՝ անհրաժեշտ ենք համարում.

1. Հոկտեմբերի կեսերին անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ:

2. Անմիջապես հետո, սահմանված ժամկետների պահպանմամբ, անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

3. Նախապես ընդունել ընտրությունների օրինականության ապահովման հետևյալ փաթեթը.

a. Կենտրոնական ընտրական և ստորադաս հանձնաժողովները ձևավորել պետության կողմից, որը ստանձնում է ընտրությունների պատասխանատվությունը` դառնալով ընտրական ողջ գործընթացի օրինականության երաշխավորը:
b. ԱԺ ընտրական համակարգից իսպառ բացառել մեծամասնական ընտրակարգը, և բոլոր 131 տեղերը համալրել համամասնական ընտրակարգով:
c. Առնվազն հնգապատկել Հանրային հեռուստատեսությամբ համապետական ընտրությունների համար նախատեսված անվճար եթերաժամի տևողությունը, հաղորդումները հեռարձակել հիմնականում ժ. 20-24-ին։ Վճարովի եթերի համար վճարը սահմանել ոչ ավելի, քան բիզնես գովազդների համար։
d. Ստորագրված ցուցակները կախել՝ ծանոթանալ ցանկացողների համար մատչելի տեղում, վստահված անձանց և դիտորդներին, ըստ պահանջի, տրամադրել դրանց պատճենները:
e. Ապահովել քաղաքացիական վերահսկողության հնարավորություն զինվորական մասերում կազմվող ընտրողների ցուցակների նկատմամբ: Բազմակի քվեարկումը կանխելու նպատակով զինվորականների ընտրական ցուցակները տրամադրել ԿԸՀ-ին և հնարավորություն ընձեռել այնտեղ գրանցված վստահված անձանց ունենալ այդ ցուցակների ինչպես ամբողջական, այնպես էլ ըստ տեղամասերի տարանջատված թվային տվյալները։
f. Բազմակի քվեարկությունը բացառելու նպատակով քվեարկության մասնակցած անձի ձեռքին թողնել թանաքի կայուն հետք:
g. Բոլոր տեղամասերում և դրանց մուտքի մոտ տեղադրել տեսախցիկներ, որոնք կտեսագրեն քվեարկության, ձայների հաշվարկման և արդյունքների ամփոփման ողջ ընթացքը: Վստահված անձի պահանջով տեսագրության պատճենը պետք է տրամադրվի նրան:
h. Ապահովել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 2000 դիտորդների հրավեր՝ յուրաքանչյուր տեղամասում մեկ արտասահմանյան դիտորդ։
i. Քարոզչության և իրական բազմակարծության ապահովման նպատակով հեռուստատեսության և ռադիոյի բնագավառում ստեղծել հեռարձակման արտոնագրերի շնորհման այնպիսի համակարգ, որը քաղաքական դաշտի ողջ ներկապնակին, այդ թվում նաև Հայ ազգային կոնգրեսին թույլ կտա ստանալ հեռարձակման արտոնագիր և օգտվել հավասար հնարավորություններից։

Երկխոսության արդյունավետության բարձրացման ուղղված միջոցառումներ

Հիշեցնում ենք Հայ Ազգային կոնգրեսի՝ 19.07.2011 թվականի իր հայտարարության մեջ արձանագրված պահանջները՝ որպես երկխոսության կողմերի հավասարության ու հասարակության լիակատար տեղեկատվություն ստանալու իրավունքի ապահովման անհրաժեշտ պայման.

1. Հանդիպումները կամ պետք է հեռարձակվեն ուղիղ եթերով, կամ էլ կողմերի քարոզչական հավասար հնարավորությունները ապահովելու նպատակով Կոնգրեսի պատվիրակությանը յուրաքանչյուր հանդիպումից հետո պետք է Հանրային հեռուստաընկերությամբ առնվազն կես ժամ ուղիղ եթեր տրամադրվի՝ իր տեսակետները հասարակությանը ներկայացնելու համար։

2. Պետք է վերացնել Հանրային հեռուստաընկերությամբ և մյուս հեռուստաալիքներով Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքների մասին իրազեկող նյութերի հեռարձակման արգելքը։

3. Պետք է դադարեցնել Կոնգրեսի հանրահավաքներից առաջ իրավապահ մարմինների կողմից բնակչության ահաբեկումը, տարաբնույթ խոչընդոտների հարուցումը, մասնավորապես հանրային և այլ տրանսպորտային միջոցների աշխատանքի կազմալուծումը։

Սրանով համարում ենք մեր առաջարկները ձևակերպված և առաջարկում ենք այն դարձնել օրակարգի քննարկման առարկա։

ՀԱՎԵԼՎԱԾ 1.
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԿՈՂՄԻՑ 01.03.2011Թ. ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

1. Մինչև ս.թ. մարտի 15-ը, այսինքն՝ մինչև Հայաստանի հարցով ևրոխորհրդի համազեկուցողների երևանյան այցը, ազատ արձակել իրենց քաղաքական հայացքների ու գործունեության համար դատապարտված անխտիր բոլոր բանտարկյալներին՝ Սասուն Միքայելյանին, Նիկոլ Փաշինյանին, Հարություն Ուռուտյանին, Արամ Բարեղամյանին, Սարգիս Հացպանյանին, Մուրադ Բոջոլյանին, Արա Հովհաննիսյանին, Շմավոն Գալստյանին և Ռոման Մնացականյանին.

2. Ստեղծել մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման անկախ միջազգային հանձնաժողով կամ վերականգնել Փաստահավաք խումբը՝ նրա կազմը համալրելով միջազգային փորձագետներով և խնդիր դնելով կարճ ժամանակի ընթացքում լիովին բացահայտել ու դատական կարգով պատժի ենթարկել իշխանությունների կողմից կատարված այդ հրեշավոր ոճրագործության բոլոր մեղավորներին.

3. Լիարժեքորեն փոխհատուցել մարտի 1-ի ոճրագործությունից տուժած բոլոր քաղաքացիների նյութական վնասները՝ մասնավորապես սպանվածներից յուրաքանչյուրի ընտանիքին հատկացնելով 1 միլիոն դոլար, իսկ վիրավորներին՝ առնվազն 100,000 դոլար.

4. Դադարեցնել քաղաքացիներին հանրահավաքներից ու ընդհանրապես քաղաքական ակտիվությունից հեռու պահելու նպատակով կիրառվող ոստիկանական զգուշացումներն ու ահաբեկումները, իրազեկող խմբերի դեմ գործվող մշտական սադրանքներն ու բռնությունները, հանրահավաքների օրերին երկրի գլխավոր ճանապարհների շրջափակումները, և վերացնել Ազատության հրապարակում հանրահավաքների անցկացման վրա դրված անօրինական արգելքը.

5. Ի կատարումն Եվրադատարանի կողմից կայացված անբեկանելի վճռի՝ վերջապես վերականգնել «Ա1+» հեռուստաընկերության գործունեությունը, խիստ պատասխանատվության ենթարկել այդ վճիռը ոտնահարող բոլոր պաշտոնատար անձանց, և ընդհանրապես վերացնել պետության լիակատար վերահսկողությունը տեղեկատվության էլեկտրոնային միջոցների վրա.

6. Դադարեցնել իշխանությունների որդեգրած ռազմաշունչ ու հոխորտալից հռետորաբանությունը, և Ղարաբաղյան կարգավորման գործընթացը բնականոն հուն տեղափոխելու նպատակով անհապաղ վերականգնել բանակցությունների նախկին ձևաչափը, որում, ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթնաժողովի որոշմամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հանդես էր գալիս որպես հակամարտության լիիրավ կողմ.

7. Չեղյալ հայտարարել բացօթյա փողոցային առևտրի արգելման, երեկոյան ժամը 8-ից հետո փոքր խանութների աշխատանքի դադարեցման և ավտոմեքենաների պարտադիր ապահովագրման վերաբերյալ ընդունված չարաբաստիկ որոշումները, ինչպես նաև վերականգնել ներմուծվող ապրանքների փոխադրավարձ-մաքսավճարների նախկին չափը.

8. Վերացնել անձնական օգտագործման (այլ ոչ թե վաճառքի) նպատակով ներմուծվող ավտոմեքենաների համար Ավելացված արժեքի հարկի անօրինական գանձումը, ինչը, գումարվելով մաքսավճարին ու բնապահպանական հարկին, սպառողի համար դառնում է անտանելի բեռ և հազարավոր մարդկանց ստիպում մեքենաները մաքսազերծել հարևան Վրաստանում.

9. Հայաստանի Հանրապետության նվազագույն աշխատավարձը դարձնել 200 դոլար, գործազրկության նպաստը՝ դրա 50 տոկոսը (100 դոլար), իսկ միջին կենսաթոշակը՝ միջին աշխատավարձի 40 տոկոսը (112 դոլար). խոշոր ձեռնարկատերերի սիստեմատիկաբար չվճարվող հարկերը և բարձրագույն պետական պաշտոնյաների գրպաններում յուրաքանչյուր ամիս հայտնվող հսկայական գումարները լիուլի բավարար են այդ խնդիրները լուծելու համար.

10. Ազգային Ժողովի օրակարգից հանել ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 142-րդ հոդվածի վերաձևակերպման առաջարկով քննարկման դրված օրինագիծը, որի համաձայն 6-օրյա աշխատանքային շաբաթ սահմանելու հարցը վերապահվում է գործատուի հայեցողությանը, ինչպես նաև համապատասխան փոփոխություն կատարել այդ օրենսգրքում, գործատուին պարտավորեցնելով մարդկանց աշխատանքից ազատելու պարագայում վճարել փոխհատուցում 3-ամսյա աշխատավարձի չափով.

11. Սահմանել կարևորագույն գյուղմթերքների արտադրության պետական սուբսիդիաներ՝ նկատի ունենալով տվյալ տարում ձևավորված մթերման շուկայական գինը, մշակման պայմանների գոտիականությունը և սահմանամերձ շրջանների հողերի ռազմավարական նշանակությունը. Կենտրոնական բանկի կողմից հաստատել փոխօգնության կարգով գյուղացիներին տրվող վարկերի մեղմացված տնտեսական նորմատիվներ՝ դրանց հիման վրա երկարաձգելով, վերակնքելով կամ դուրս գրելով առևտրային բանկերի հանդեպ գոյացած ժամկետանց վարկային պարտավորությունները, իսկ նոր վարկեր տրամադրել ցածրացրած տոկոսադրույքով.

12. Հայտարարագրել և մամուլում հրապարակել Հայաստանի անկախության շրջանի բոլոր նախկին թե ներկա բարձրագույն պետական պաշտոնյաների ու նրանց ընտանիքների անդամների ունեցվածքն ու եկամուտները՝ սկսած նախագահներից, վարչապետներից, նախարարներից, փոխնախարարներից, մարզպետներից, քաղաքապետերից, ավարտած՝ դատավորներով, դատախազներով, գեներալներով և Ազգային Ժողովի (նախկինում՝ Գերագույն Խորհրդի) պատգամավորներով.

13. Տնտեսության կառավարման և օրինականության ապահովման բնագավառներում ցուցաբերած խայտառակ թերացումների, կամայականությունների կամ պարզապես մասնագիտական ապաշնորհության համար անմիջապես զբաղեցրած պաշտոններից հեռացնել՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանին, փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին, Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանին, ՀՀ Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին, ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին, Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանին.

14. Հանրահավաքը նաև անհրաժեշտ է համարում կոչ անել միջազգային կազմակերպություններին, Ամերիկայի Միացյալ Նահանգների և ևրոմիության երկրների կառավարություններին՝ դադարեցնելու աշխարհաքաղաքական նկատառումներով Հայաստանի բռնապետական վարչախմբին ցուցաբերվող անվերապահ աջակցությունը, որը ոչ միայն ոչնչով չի նպաստում ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը, այլև ավելի ևս ամրապնդելով ռեժիմի դիրքերը, վերջին հաշվով ուղղվում է ժողովրդի դեմ, ինչը միանգամայն ակնհայտ է դառնում արաբական երկրներում ներկայումս ընթացող իրադարձությունների լույսի ներքո, և ինչը խոստովանում են անգամ արևմտյան քաղաքական գործիչներն ու անկախ վերլուծաբանները.

15. Նշված պահանջների կամ նրանց զգալի մասի կատարման պարագայում հանրահավաքը լիազորում է Հայ ազգային կոնգրեսին՝ գործնական երկխոսություն սկսել իշխանությունների հետ, օրակարգում ունենալով առաջիկա ամիսներին արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու միակ հարցը»։

ՀԱՎԵԼՎԱԾ 2

Համաձայն Հայ ազգային Կոնգրեսի՝ 31.05.2011թ հանրահավաքում հնչած, նախկին քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանին Հայաստանում կացության կարգավիճակ կամ քաղաքացիություն շնորհելու պահանջի, առաջարկում ենք առաջնահերթ քննարկել և լուծել այս հարցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում