Էկվադոր Շուարի բնիկ բնակչությանԿումայ համայնքի անդամները առևանգել են երկու ոստիկանների և պաշտոնատար մի անձի և պահանջում են արտահանձնել COVID-19-ից մահացածի դին։ Այս մասին Twitter-ի իր էջում հաղորդել է Էկվադորի ՆԳ նախարար Մարիա Պաուլա Ռոմոն:
Մահացածը թաղվել է համաձայն կարգի՝ նշված է հաղորդագրության մեջ: Ռոմոն նշում է, որ այդ կարգը սահմանվել է բնակչության շրջանում վարակվելու ռիսկերը վերացնելու համար:
Նա նշում է, որ ոստիկանները «փոխանակման մանրադրամ» չեն, և առևանգումը պատժելի արարք է: