Իսպանական Կատալոնիայի իշխանությունները որոշել են փակել Սեգրիայի շրջանը, որտեղ շարունակվում է կորոնավիրուսի հզոր բռնկումը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի- ն՝ հղում անելով կատալոնացի գեներալիտետի ղեկավար Կիմ Թորի խոսքերին:
«Սա դժվար որոշում է, որն ուժի մեջ է մտնելու այսօր կեսօրից, Սեգրիայից մուտքն ու ելքը սահմանափակ կլինեն», – ասել է Թորը:
Ըստ նրա՝ տարածքը շրջափակվելու է արտակարգ իրավիճակների ծառայության կողմից: Այնտեղ ապրում է մոտ 209 հազար մարդ: