Tuesday, 19 03 2024
13:00
«Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի»․ Շառլ Միշելի հոդվածը
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը
«Տաշիր» առևտրի կենտրոնը մասնակի փակվել է
Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի
8 բեռնատարից 7-ի մեջ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով
Ուղիղ. Նիկոլ Փաշինյանի և Ենս Ստոլտենբերգի ասուլիսը
Զախարովան մեկնաբանել է պատերազմի մասին Փաշինյանի խոսքերը
12:13
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank
12:09
Հայէկոնոմբանկի Visa Business քարտերն այժմ ավելի շահավետ պայմաններով
Երիտասարդ կինն ու տղամարդը կասկածվում են «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն իրականացնելու մեջ․ նրանք կալանավորվել են
Ստոլտենբեգից հետո, Ստոլտենբերգից առաջ
Վարդենիս համայնքի սոցիալապես անապահով բնակիչներին ցուցաբերվել է առողջապահական աջակցություն
Մարզերում ևս շրջիկ առևտուրը կկանոնակարգվի
Ստոլտենբերգը ժամանեց Երևան
Բելգորոդի մարզում գնդակոծության զոհերի թիվն ավելացել է
11:30
Նավթի գներն աճել են. 18-03-24
Սիրիան հետ է մղել իսրայելական օդային հարձակումը Դամասկոսի վրա. SANA
«Мир» վճարային համակարգի քարտերը չեն աշխատի Հայաստանում. РБК
ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին. կան զոհեր և տուժած
10:30
«Ադրբեջանի շահերից է բխում թույլ չտալ Պուտինի հաղթանակը»․ Ստոլտենբերգ
10:22
Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման
Բելգիայի Սենատում քննարկում կանցկացվի Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո
ՊԵԿ-ը փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար
4 պատճառ, թե ինչու չարձագանքել Պուտինի վերընտրությանը
Սպասվում են ինտենսիվ տեղումներ

Ալիևը հաշվի չէր առել մի բան՝ Սերժ Սարգսյանը որևէ կապ չունի Հայաստանի ժողովրդի հետ. երկրորդ անգամ նույն սխալը նա չի կրկնի

«Ադրբեջանը Հայաստանի ներսում ունի դաշնակից, որը շատ թույլ է, որ իրեն օգնի: Ալիևը չի գնա այդ արկածախնդրությանը»:

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսը, որն անցկացվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ։ Իսկ նախորդ օրը՝ հունիսի 29-ին, տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարարի տեսակոնֆերանսը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Մնացականյան-Մամեդյարով տեսակոնֆերանսի ընթացքում անդրադարձ է կատարվել համավարակային պայմաններում խաղաղ գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակին: Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Ադրբեջանի կողմից հնչեցվող ռազմատենչ և ապակառուցողական հայտարարությունների անթույլատրելիությունը՝ նշելով, որ դրանք վնաս են հասցնում խաղաղ գործընթացի միջավայրին և խոչընդոտում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառության իրականացումը: Միևնույն ժամանակ նախարար Մնացականյանը կարևորել է Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության շարունակական ապահովման անհրաժեշտությունը, այդ թվում՝ ազատ և անվտանգ տեղաշարժի միջոցով:

Հեռավար հանդիպման ընթացքում դիվանագետները քննարկել են առերես հանդիպումների և համանախագահների տարածաշրջան այցի հնարավորությունները՝ կախված համավարակային իրավիճակի զարգացումներից: Միևնույն ժամանակ ընդգծվել է գալիք ամիս հեռավար կապով շփումները շարունակելու պատրաստակամությունը:

Նշենք, որ սա միջազգային նոր իրավիճակում՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում, հեռավար ձևաչափով կազմակերպված երկրորդ քննարկումն էր Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև: Նախորդ տեսակոնֆերանսը տեղի էր ունեցել ապրիլի 21-ին: Այն ժամանակ, կորոնավիրուսի դեմ մղվող գլոբալ պայքարի համատեքստում, առանձնահատուկ ընդգծվել էր հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման և ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը։

– Պարոն Անտինյան, ընդհանուր ի՞նչ նշանակություն ունի, Ձեր կարծիքով, արտգործնախարարների և համանախագահների նոր տեսակոնֆերանսը տարածաշրջանում կայունության պահպանման, ինչպես նաև խաղաղ երկխոսության շարունակման տեսանկյունից: Այսինքն՝ ի՞նչ նպատակով է կազմակերպվել այս քննարկումը:

– Նախ, հայկական կողմի հայտարարությունը, որ Ադրբեջանը ապակառուցողական և ռազմատենչ հայտարարություններ է անում, որոնք չեն նպաստում խաղաղ կարգավորման գործընթացին՝ առավել ևս հաշվի առնելով համավարակի առկայությունը, որը համաշխարհային վտանգ է, և այդ վտանգի ժամանակ խոսել պատերազմի միջոցով որևէ հարց լուծելու մասին՝ առնվազն անլուրջ է: Եվ դա է պատճառը, որ հայկական կողմը հատուկ ընդգծում է Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը այս փուլում:

Եթե երկու կողմերին ասվում է, որ պետք է ժողովուրդներին պատրաստել խաղաղության, ապա դա մեզ համար որևէ վտանգ չի ներկայացնում այն պարզ պատճառով, որ մենք ինքներս ենք մշտապես խոսում այն մասին, որ չի կարելի խոսել խաղաղության և հիմնախնդրի կարգավորման մասին, եթե ամեն օր սահմանին կրակում են: Իսկ ինչպե՞ս պետք է հասարակությունը մտածի, որ «դե լավ, ոչինչ, հարևանիս հետ սկսեմ ապրել», երբ նա ամեն օր տեսնում է արյուն: Այս հարցն այդպես չի լուծվի: Բացի այդ, եթե խոսքը գնում է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին, որ թվում է, թե այդ դեպքում կարող է զիջելու խնդիր առաջանալ, առավել ևս դա անլուրջ է, քանի որ Հայաստանի վարչապետն ասել է, որ հիմնախնդրի ցանկացած կարգավորում պետք է ընդունելի լինի թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի և թե՛ Ադրբեջանի ժողովուրդների համար: Իսկ մենք գիտենք, որ այսօրվա դրությամբ երեքից ոչ մեկը պատրաստ չէ զիջումների: Իսկ եթե նույնիսկ ասում են՝ պետք է լինի փոխզիջում, ապա անգամ այդ փոխզիջման սահմանները որևէ մեկը չի հստակեցնում՝ հաստատ իմանալով, որ այս պահին պատրաստ չեն դրան: Ինչի՞ ցույց տան, թե իրենք պատրաստ են ինչ-որ բան զիջելու:

– Նախորդ անգամ էլ նման ձևաչափով եղել էր տեսակոնֆերանս, ու կրկին որպես առաջնահերթություն կողմերն ընդգծել էին համավարակի պայմաններում հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանումն ու ամրապնդումը: Ձեր կարծիքով՝ դա հաջողվո՞ւմ է անել, թե՞ ոչ: Օրինակ, ի՞նչ ագրեսիվ գործողությունների է դիմել ադրբեջանական կողմը այս ընթացքում, որոնք դեմ են գնում այդ սկզբունքին:

– Խնդիրը կայանում է նրանում, որ եթե նույնիսկ Ադրբեջանը փորձի լարված իրավիճակ պահպանել սահմանին, ամեն դեպքում, ինչպես տեսնում ենք վերջին շրջանում՝ Ադրբեջանը իր քայլերը պայմանավորում է Հայաստանի ներքաղաքական իրավիճակով: Ուզում է ցույց տալ, որ Հայաստանում խնդիրներ կան: Իր ամբողջ հույսն այն է, որ մեր ներքաղաքական խժդժությունները իրեն ագրեսիայի հնարավորություն կտան: Բայց, միևնույն է, Ադրբեջանը հստակ հասկանում է, որ ինքը ագրեսիայի, պատերազմի հնարավորություն կունենա այն դեպքում, եթե Հայաստանի իշխանությունները թուլացած լինեն: Բայց Ադրբեջանը շատ լավ գիտի մեր ներքին իրավիճակը, Ադրբեջանը շատ ավելի լավ է տիրապետում ինֆորմացիային, քան մեր երկրի զոմբիացված այն մասսան, որոնք բոլորը նախկին իշխանությունների լրատվամիջոցներից են սնվում, իրենք գրում են, իրենք կարդում, իրենք խոսում են, իրենք նայում, հետո իրենք քննարկում են, իրենք էլ տարածում: 50 հոգով 90 տոկոսի աղմուկ են հանում: Ամենակարևորը՝ արդեն իրենք խաբված են: Իրենք այդ ամենը անում են, որ ժողովրդին խաբեն, բայց միակ խաբվածը, ում իրենց հաջողվել է խաբել, հենց իրենք են: Եվ Ադրբեջանը հստակ գիտի, որ այն, ինչ կատարվում է համացանցում, դա չէ Հայաստանի իրական վիճակը: Այսինքն՝ Ադրբեջանը, ի դեմս Հայաստանի նախկին իշխանությունների, ունի դաշնակից, որը, սակայն, շատ թույլ է, որ իրեն օգնի՝ թիկունքից հարվածի, և ինքը պատերազմ սկսի: Եվ դրա համար նա անընդհատ փորձում է խցկվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մեջ, որը նրան չի օգնում: Եվ ինչպես հիմա տեսնում ենք՝ Հայաստանի նախկինները շատ ծանր են տանում այն, որ Արցախի իշխանությունները մեծապես համակարծիք են Հայաստանի կառավարության հետ:

– Դուք շատ հետաքրքիր հարց բարձրացրեցիք այդ ընդհանուր համատեքստում: Նկատի ունեմ հետևյալը. եթե հիշում եք՝ Ապրիլյան պատերազմը և մինչապրիլյան շրջանի ագրեսիվ գործողությունները, դիվերսիաները Ադրբեջանի կողմից, ըստ փորձագետների, նաև այն պատճառով եղան, որ Ադրբեջանի ղեկավարությունը սխալ տեղեկություններ էր ստանում Հայաստանի ներքին սոցիալական և քաղաքական վիճակի մասին: Բաքվում շատերը մտածում էին, թե Հայաստանում սով է, մարդիկ փախնում են երկրից, զինվորները ոչ հաց ունեն, ոչ զենք, դրա համար էլ որոշեցին, թե կարող են հարձակվելու դեպքում ինչ-որ արդյունքի հասնել: Եվ հիմա մենք տեսնում ենք մոտավորապես նույն պատկերը, երբ Ձեր ասած նախկինները հայտարարում են, թե «երկրում ահավոր վիճակ է», «ժողովուրդը սոված է», «երկիրը կործանվում է», «իշխանությունը զգում է իր մոտալուտ վախճանը», և այլն, և այլն: Էլ չեմ ասում Հրանտ Բագրատյանի հայտարարությունը, թե «եթե Ալիևի տեղը լինեի՝ 3-4 ամսից կհարձակվեի Հայաստանի վրա»: Ի՞նչ եք կարծում՝ նման հայտարարությունները կարո՞ղ են կրկին թյուրընկալում առաջացնել Ադրբեջանում:

– 2016 թվականի և 2020 թվականի միջև կա էական, շատ լուրջ տարբերություն: Ալիևի սխալն այն չէ, որ նա խաբվեց նրան, որ Հայաստանում իսկապես մթնոլորտը շատ վատ էր: Բարոյահոգեբանական մթնոլորտ, կոռուպցիա, գեներալիտետը, քաղաքական վերնախավը՝ թաղված այդ կոռուպցիայի մեջ: Երբ մենք խոսում էինք, որ ժամանակին մենք պատերազմը հաղթել ենք մեր ոգու, արիության, միասնականության շնորհիվ, ապա այդ միասնականությունն էլ  էր խախտվել, քանի որ մենք տեսանք, որ Արցախյան պատերազմի շատ հերոսներ, զոհված հերոսների ընտանիքներ հացի փող չունեն, մենք տեսանք, որ Արցախյան ազատամարտի վիրավոր հերոսները դեղի փող չունեն, բայց մի քանիսը դրա հաշվին հարստացան և միլիոնատեր ու միլիարդատեր դարձան: Այդ ամենը Ալիևը տեսել էր, նա սխալ չէր հաշվել: Նա միայն մի բան հաշվի չառավ, որ Սերժ Սարգսյանը Հայաստանի ժողովրդի հետ որևէ առնչություն չուներ: Այսինքն՝ նրան թվում էր, թե Սերժ Սարգսյանից նեղանալով՝ սահմանը բացելու են, չեն կռվելու: Բայց դա մեր ժողովրդի Հայրենիքն է, Սերժ Սարգսյանի «ինադու» չէին հրաժարվելու իրենց Հայրենիքից: Եվ այս հարցում Ալիևը սխալվեց:

– Հիմա էլ Սերժ Սարգսյանն ասում է, թե «Ալիևի լեզուն երկարել է…»: Ճիշտն ասած՝ լավ չհասկացա իր այդ խոսքերի իմաստը:

– Եթե հիմա նա ասում է, թե «Ալիևի լեզուն երկարել է», եթե Ալիևը նույնիսկ հավատա նախկինների ասածին, որ Հայաստանում կարող է սով լինել, չգիտես՝ ինչ լինել, և այլն, և այլն, այդուհանդերձ, նա հաստատ գիտի, որ Հայաստանի ժողովուրդը վարչապետին մենակ չի թողնի: Այն ժամանակ նա սխալվեց՝ կարծելով, թե ժողովուրդը դուրս կգա իշխանության դեմ, բայց ի տարբերություն Ադրբեջանի, որը բազմազգ երկիր է և պատերազմի ժամանակ կարող է պառակտվել, քանի որ այստեղ ապրում են մի շարք տեղաբնիկ ժողովուրդներ, որոնք որևէ ցանկություն չունեն զոհվելու հանուն Լեռնային Ղարաբաղի, մենք՝ Հայաստանը, մոնոէթնիկ, ունիտար պետություն ենք: Դա էլ պետք է չմոռանանք: Մենք ինչքան էլ հակասություններ ունենանք իշխանությունների կամ որևէ մեկի հետ, միևնույն է, սա մեր ընդհանուր Հայրենիքն է, այդ շահերի ընդհանրությունը մեզ բոլորիս տանում է նույն տեղը: Այսինքն՝ երկրորդ անգամ Ալիևը չի սխալվելու, քանի որ այն հաշվարկը, որ պատերազմ կսկսվի, և հայերը չեն կռվի, սխալ դուրս եկավ: Այս անգամ, ընդհակառակը, ավելի շատ մոբիլիզացիա կարող է լինել: Դրա համար նա էլ բախտը չի փորձում:

– Բայց համաձայն չե՞ք, որ Ադրբեջանի վարքագիծը հասկանալը կամ կանխատեսելը այսօր շատ դժվար է:

– Տեսեք՝ խնդիրը որն է: Երբ, ասենք, Հայաստանի վարչապետն ասում է՝ «Ալիևը կիրթ է», բայց փորձի պակասի պատճառով չի կարողանում բացատրել, թե ինչի մասին է խոսքը, ու անընդհատ հարվածի տակ է ընկնում… իրականում թշնամուն թերագնահատելը ամենամեծ տգիտությունն է: Թշնամուն ո՛չ պետք է գերագնահատել, ո՛չ էլ թերագնահատել: Եթե ասում է՝ «Ալիևը կիրթ է» (իսկապես նա լավ կրթություն է ստացել ու նաև երկրի նախկին ղեկավարի տանը ապրած մարդ է)՝ դրանից պետք է հասկանալ, որ Ալիևը արկածախնդիր չէ, նա պատրաստ չէ գնալ, զոհվել հանուն իշխանության, նա պատրաստ չէ գնալ, զոհվել հանուն իշխանությունը պահելու: Նա շատերին կզոհի, բայց իր իշխանությունը կպահի: Նա այլ հնարքներ կօգտագործի իր աթոռը պահելու համար, բայց հաստատ ինքնազոհության չի գնալու: Նա բավարար չափով գիտելիք է ստացել, բավարար չափով կրթվել է, որ այնպես չլինի, որ թուր-կեծակին վերցնի, դուրս գա ու ասի՝ «մա՛հ կամ ազատություն»: Չի լինելու դա: Պետք է իմանաս թշնամուդ վարքագիծը, նստես նրա հետ և շատ կոնստրուկտիվ խոսակցության ժամանակ բացատրես նրան, որ «դու հաղթելու շանս չունես, և նույնիսկ եթե փորձես ինչ-որ տարածքներ գրավել՝ հետ ենք բերելու, նույնիսկ եթե ինչ-որ տարածք վերցնես՝ ներսում շատ լուրջ հարվածներ կստանաս…»: Այսինքն՝ Ալիևը չի գնա այդ արկածախնդրությանը: Պարզապես չկարողացավ Նիկոլ Փաշինյանը բացատրել, որ եթե Ալիևը կիրթ է՝ դա մեզ օգուտ է:

– Եվ այդ իմաստով շատ հետաքրքիր է Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովի վերջին հայտարարությունը: Նա ափսոսանքով ասել էր, թե հայերը տեսադիտարկման համակարգեր են դրել սահմանին, ինչի պատճառով իրավիճակը շփման գծում վերջին երկու տարիներին ավելի խաղաղ է, այսինքն՝ իրենք չեն կարողանում լարվածություն հրահրել և իրականացնել իրենց ավանդական քաղաքականությունը: Ի՞նչ կասեք այս հայտարարության մասին:

– Խնդիրը հենց դա է: Իրենք տեսնում են, որ Հայաստանին իրենք ճակատային ձևով չեն հաղթի, Հայաստանի ներքին խժդժությունները բավարար չեն, որ Հայաստանի դեմ դուրս գան: Չէ՞ որ Ադրբեջանը տեսել է, որ Հայաստանը լուրջ հաջողություններ է ունեցել Ադրբեջանի դեմ պատերազմում այն ժամանակ, երբ իրենց մոտ անկայուն ներպետական իրավիճակ էր: Նա տեսնում է, որ չի հաջողվում ստեղծել այն մակարդակի անկայունություն, որ կարողանա դրանից օգտվել և պատերազմում հաղթանակ տանել: Այս պատերազմում նա չի հաղթելու: Այս պատերազմում իր ներքին դաշնակիցները թույլ են: Իսկ արտաքին աշխարհում այսօրվա դրությամբ բոլորի գլուխը խառն է, ոչ ոք այսօր չի խրախուսելու, որ նա պատերազմ սկսի: Այսինքն՝ նա այդ ամենը անելու է իր ռիսկով, իր պատասխանատվությամբ: Այդ դեպքում դրա իմաստը ո՞րն է:

Եվ այսօր ամենահեշտ բանը Արցախի թեման շահարկելն է, Արցախի թեման հայրենասիրական ոգով փաթաթելը՝ ցույց տալով, թե իրենք այնքան անհանգիստ են, հայտարարելով, թե «Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնում է»: Դա առնվազն ծիծաղելի է, քանի որ Նիկոլ Փաշինյանը չի կարող Արցախը հանձնել: Չի կարելի ամեն օր ասել՝ «Նիկոլ Փաշինյանի օրերը հաշված են», հետո ասել՝ «Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնելու է»: Օրերը հաշված մարդը Արցախը չի հանձնում: Ուրեմն կողմնորոշվե՛ք՝ կա՛մ օրերը հաշված չեն, կա՛մ էլ դուք հաստատ գիտեք, որ եթե նա Արցախի հարցում զիջման գնա՝ օրերը հաստատ հաշված կլինեն: Իմաստը ո՞րն է դրա: Չի՛ լինելու այդպիսի բան: Ու նույնիսկ եթե հիմա արտգործնախարարները տեսակոնֆերանս են անցկացնում համանախագահների և Կասպրչիկի հետ՝ դուք այնտեղ լուրջ շեշտադրումներ չեք էլ տեսնում: Այդ լարվածությունը չկա, այդ ճնշումը չկա մեզ վրա: Այդ ճնշումը մեզ վրա ուզում են ներսից ապահովել, որը չի ստացվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում