Friday, 19 04 2024
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
14:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ

Ճգնաժամային հայրենադարձության հավանականությանն ընդառաջ մեր երկիրը պետք է պատրաստ լինի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը։

– Պարոն Գանդահարյան, Լիբանանում իրավիճակը մնում է խիստ լարված։ Հայաստանը անելիք ունի՞։ Արցախի նախագահը լիբանանահայերի համար արտոնյալ պայմաններ է խոստանում Արցախում։ Ի՞նչ պետք է առաջարկի Հայաստանը։

– Լիբանանում այսօր համար առաջին խնդիրը քաղաքացու համար սոցիալական, ֆինանսական և տնտեսական ոլորտները ներառած խոր ճգնաժամն է։ Քաղաքական դրդապատճառներով երկիրը հայտնվել է ֆինանսատնտեսական պաշարման տակ, ինչը ծանրակշիռ հետևանքներ է ունենում հասարակության վրա։ Բնականաբար, որևէ ճգնաժամ դուռ կբացի արտահոսքի։ Այս դեպքում ևս պայմանների համեմատական կայունացման առընթեր կլինեն նման միտումներ։ Կարծում եմ՝ ճգնաժամային հայրենադարձության հավանականությանն ընդառաջ մեր երկիրը պետք է պատրաստ լինի։ Որոշակի փորձ կա արդեն՝ իրաքահայերի և սիրիահայերի հայրենադարձման նախորդ գործընթացները նկատի ունենալով։

– Իսկ այդ փորձը որքանո՞վ է արդարացված եղել։ Սիրիահայեր կային, որ հիասթափված հեռացել են։

– Հանկարծակի իրավիճակ է եղել, և ճգնաժամն էլ պատերազմական գործողությունների հետևանքով էր առաջացել։ Նախապլանավորում չի եղել ո՛չ պարտադրված հայրենադարձների կողմից, ո՛չ էլ, բնականաբար, հայրենիքի կողմից։ Հանկարծակիության գործոնը իր անպատեհություններն ունի։ Սակայն, այս բոլորով հանդերձ, արտոնյալ դրույթներ, ուսման, բժշկության, սոցիալական որոշակի օժանդակություններ աշխատել են։ Միջինարևելյան երկրներից ճգնաժամային հայրենադարձության միտումները տեսանելի են և դրանք երկրից երկիր տարբերվում են։ Հիմա խոսքը սոցիալական տնտեսական ճգնաժամի՝ իբրև հետևանք հայրենադարձության հավանականության բարձրացման մասին է։

– Հիմա, երբ, ըստ էության, չկա հանկարծակիության գործոն, ի՞նչ պետք է անել, ի՞նչ է ակնկալում Հայաստանից լիբանանահայը։

– Կարծում եմ՝ եթե ուսումն ու բժշկությունն անվճար են հայրենադարձի համար, կմնա բնակարանային խնդիրը․ խնդիր է, թէ պետությունը կարո՞ղ էժան վարձակալությամբ բնակարան տրամադրել ճգնաժամային պատճառով հայրենիքում հայտնված հայրենադարձին։ Բուն խնդիրը, սակայն, աշխատանքի հարցն է։ Դրանից է կախված մնացածը։ Իսկ աշխատանք ճարելու դեպքում կարող է ստանալիք աշխատավարձը համեմատաբար ավելի նպաստավոր լինել, քանի որ այստեղ օտար արժույթը մագլցողական մրցանիշեր է գրանցում։

– Լիբանանահայության քանի՞ տոկոսն է կարիքի մեջ գտնվում, ու գլխավոր խնդիրն այսօր ո՞րն է։

– Չունենք վիճակագրություն․ բայց պարզ է, որ խոցելի խավն ընդլայնվում է։

– Կարելի՞ է ենթադրել, որ համայնքի շատ մեծ տոկոսն է պատրաստ վերադառնալ Հայաստան, եթե պայմաններ առաջարկվեն։

– Զանգվածային հոսքի նախադրյալներ չկան, բայց միտումները կարող են զարգանալ։ Չմոռանանք՝ լիբանանահայությունը Լիբանանի բաղկացուցիչ գլխավոր համայնքներից մեկն է, որ նաև դասական Սփյուռքի ամենակազմակերպված համայնքներից է և որտեղ գործում են համասփյուռքյան կառույցներ։ Բանաձևն այնպես է, որ նոսրացումը տեսանելի է, սակայն համայնքը մնալու է իբրև կազմակերպված հավաքականություն և քաղաքական գործոն։

– Լիբանանի հայկական մամուլը նույնպե՞ս ֆինանսական խնդիրների առաջ է կանգնած։

– Այո, սուր կերպով։ Մամուլը, հատկապես տպագիրը, թղթայինն արդեն իսկ համաշխարհային մակարդակով խոր տագնապի առաջ էր։ Առավել ևս հայկական մամուլը, այս դեպքում սփյուռքահայ մամուլը։ Աշխատում ենք արտակարգ դրությամբ։ Տպագրի էջերը նվազեցրել ենք, խմբագրությունում նվազագույն աշխատակազմով ենք աշխատում։ Հույս ունենք, որ ժամանակավոր է և կկարողանանք հաղթահարել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում