Լուրեր
Մենք պետք է հասկանանք, թե ինչ քաղաքացի ենք ուզում դաստիարակել և ձևավորել. Գոշ Սարգսյան

Ֆիրդուսի թաղամասի հետ կապված վերջին շրջանի զարգացումները վերհանեցին պատմամշակութային հուշարձանների պաշտպանության թեման: Քաղհասարակությունն իշխանությանը մեղադրում է, որ հանրային կառավարման ոլորտում բացակայում է արժեքային համակարգը և դրանից բխող առաջնահերթությունները, մշակութային արժեքների պահպանությունը մեզանում դիտարկվում է որպես բեռ և ոչ թե որպես տնտեսական մշակութային խթանման հարթակ:

Երևանի խնդիրների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանի հետ: Նրա խոսքով՝ մշակութային հուշարձանների և նրանց պահպանության հետ կապված հարցի հիմքում կարևոր է, թե ոլորտն ում է տրված կառավարման և ինչ գործիքակազմով. հիմնականում դա ոչ միայն վարչարարության խնդիր է, այլ նաև մասնագիտական: Անհրաժեշտ է հիմնարար լուծումներ տալ:

Դիտարկմանը, որ խնդիրները հիմնականում ծագում են քաղաքացու և մասնագիտական հանրության մասնակցայնության բացակայությունից, Գոշ Սարգսյանը նշեց, որ լայնածավալ մասնակցայնությունը բոլոր գործընթացներում չէ, որ անհրաժեշտ է, որովհետև եթե հասարակությունն իր ձայնը վստահել է որոշ մարդկանց, ուրեմն պետք է ակնկալի, որ նրանք խնդիրները կլուծեն պատշաճ մակարդակով:

Ինչո՞ւ քաղաքային իշխանությունները հետաքրքրված չեն նրանով, որ Ֆիրդուսի թաղամասը դառնա կանաչ թաղամաս, մշակութային մի հատված, որը կարող է դառնալ շահութաբեր, քանի որ հին թաղամասերն ավելի պոպուլյար են ու հետաքրքիր զբոսաշրջիկների համար: Ինչո՞ւ է պարտադիր, որ բարձրահարկեր կառուցվեն ու առանց այդ էլ գերբեռնված կենտրոնը ավելի գերբեռնվի: Անդրադառնալով այս հարցերին՝ Գոշ Սարգսյանը նշեց. «Մենք պետք է կարողանանք նախևառաջ հասկանալ, թե ինչպիսի քաղաք ենք ուզում ունենալ, ինչպիսի քաղաքացի ենք ուզում դաստիարակալ և ձևավորել, որը պատրաստվում է ապրել այս քաղաքում: Իմ դիտարկմամբ՝ վերջին տասնամյակներում չի գտնվում այն բանալին, թե ինչպիսի քաղաքացի ենք ուզում ձևավորել»:

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *