ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ որդու ընկերուհին, որ աշխատում է պետության ղեկավարի նախընտրական շտաբում, վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հաղորդում է The New York Times-ը:
Խոսքը Դոնալդ Թրամփ կրտսերի՝ Քիմբերլի Գիլֆոյլի մասին է: Հրապարակման համաձայն՝ աղջիկը անցել է COVID-19- ի ախտորոշման թեստ նախքան Ռաշմոր լեռան վրա Անկախության օրվա կապակցությամբ Թրամփի ելույթը: Թեստը ցույց է տվել դրական արդյունք:
Ասվում է, որ Գիլֆոյլը կորոնավիրուսին բնորոշ ախտանիշներ չունի, ինչպես նաև նա չի շփվել ԱՄՆ նախագահի հետ: Թրամփի ավագ որդու թեստը բացասական արդյունք է ցույց տվել: