Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Արցախը պետք է լինի պարենային անվտանգության ապահովման ճանապարհներից մեկը. իրավիճակը մտահոգիչ է

Հացահատիկի 55 հազար հեկտար ցանքատարածություն՝ Հայաստանում և մոտ 65 հազար հեկտար՝ Արցախում։ Երկուսն իրար հետ այս տարի մենք կունենանք 200 հազար տոննա ցորեն։ Հայաստանի ներքին պարենային սպառման պահանջարկը տարեկան 350 հազար տոննա է, մնացածը պետք է լրացնել ներկրելով։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը։

«Մեր հիմնական գործընկերը Ռուսաստանն է։ Հացահատիկ ներկրենք մի երկրից, որի հետ այս պահին խայտառակ հարաբերություննե՞ր ունենք։ Եթե առաջ ներկրվում էր 90 տոկոս ցորեն, 10 տոկոս ալյուր, հիմա հակառակն է։ Ոչ մի ստրատեգիա չկա։ Մենք վարչապետին առաջարկություններ գրել էինք, թե ինչպես 3-4 տարում կարողանանք ապահովել մեր ինքնաբավությունը։ Ձայն բարբառո հանապատի։ Վերջին երեք տարում Հայաստանում ցորենի ցանքատարածությունները 125 հազար հեկտարից դարձել են 55 հազար հեկտար։ 10 հազար հեկտար էլ գարու ցանքատարածություններն են նվազել»,- ասաց Բերբերյանը։

Մասնագետի խոսքով՝ համաշխարհային պարենային ճգնաժամը միանշանակ կազդի նաև Հայաստանի վրա։ Այնինչ, Բերբերյանի խոսքով, մենք ամեն ինչ կարող էինք անել այլ որակի գյուղատնտեսություն ունենալու համար։ «Ոչինչ չենք անում, ընդհանրապես ոչինչ, զրո։ Գյուղացու անվան տակ բանկերին հարստացրել են։ Բանկերին հարստացնում են, ասում են՝ գյուղվարկ ենք տալիս։ Սրա վերջն էլ կգա, ոչինչ»,- ասաց Հրաչ Բերբերյանը։

Այնուամենայնիվ, Բերբերյանը խոստացավ, որ այս տարի, օրինակ, կարտոֆիլի բերքը անցյալ տարվանից ավելի լավ կլինի։ Դա են ցույց տալիս տվյալները։ Մասնագետը նեղսրտեց, որ պետական մակարդակով ոլորտի վերաբերյալ ռազմավարություն չկա մշակած, ոլորտը կառավարում են անտեղյակները. «Թող պետության ղեկավարը մտածի, թե պետությունն ինչպես են քանդում։ Այսօր կարելի է հրատապ միջոցներ ձեռք առնել ու վիճակը բարելավել։ Ժողովուրդը բանուգործ չունի, հիմա էլ կորոնայով է զբաղված»։

«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը դեռ ամիսներ առաջ, երբ կորոնավիրուսային համավարակը երկրում այսքան մեծ տարածում չուներ, բարձրաձայնել էր պարենային անվտանգության հարցը ու կառավարությանը խորհուրդ տվել քայլեր ձեռք առնել։ «Ես հենց ձեր տաղավարում, երբ բանավիճում էի պատգամավոր Հայկ Գևորգյանի հետ, առաջին միտքը, որ ասացի, այն էր, որ կունենանք պարենային անվտանգության խնդիր։ Իմ ասածը 4 ամիս առաջ էր։ Հիմա այդ խնդիրը կա։ Մեր երկիրն ունի տրանսպորտային մեծ խնդիր, խոչընդոտ, մանավանդ ձմռան ամիսներին։ Մեր միակ ճանապարհը Լարսն է, որը երկար ժամանակ փակվում է՝ կա՛մ բնական, կա՛մ քաղաքական նկատառումներով։ Մնացած տրանսպորտային միջոցները շատ թանկ են ու էապես ազդում են ներկրվող արտադրանքի գնի վրա։ Դա հատկապես վերաբերում է պարենային մի շարք ապրանքների։ Դա մեզ մոտ կարող է առաջացնել մեծ ճգնաժամ։ Դրա համար ես դեռ 4 ամիս առաջ կոչ էի անում իշխանություններին մտածել դրա մասին՝ ելնելով նաև քաղաքական հետագա սրացումներից ու Ռուսաստանի կողմից կիրառվող ճնշումներից»,- ասաց Մովսես Արիստակեսյանը։

Տնտեսագետի խոսքով՝ երկիրը առաջին հերթին պետք է լինի ինքնաբավ։ «Ես առաջարկեցի, որ պետք է փոխել բոլոր տեսակի ռազմավարությունները, քանի որ նոր աշխարհաքաղաքական իրավիճակ է ստեղծվել։ Գլոբալիզացիան առաջնահերթ չէ։ Յուրաքանչյուր պետություն ներփակվել է իր ազգային սահմաններում ու փորձում է առաջին հերթին լուծել իր խնդիրները։ Պետք է մտածենք մեր երկրի մասին, թե ինչպես մեր բնակչության ինքնաբավության խնդիրը լուծենք։ Դրա համար պետք է երկրի տնտեսության դիվերսիֆիկացիան այնպես անել, որ նախ առաջին անհրաժեշտության ապրանքներով ինքնաբավ լինենք, զարգացնենք ներքին կոոպերացիայի մակարդակը, այնպիսի արտադրություններին զարկ տանք, որոնք մեկը մյուսին փոխլրացում են, էներգախնայող են, էներգաարդյունավետ են։ Մեր արտադրության այնպիսի դիվերսիֆիկացիա պետք է անեինք, որ տայինք վերջնական արդյունքի արտադրանքի խորը տեխնոլոգիական մշակման ենթարկված արտադրանք, որը կլիներ աշխատանքի, նոր արժեքի ստեղծում։ Զբաղվածություն կստեղծեինք, աշխատավարձ կտայինք։ Ցավոք, իշխանություններն այդպիսի ռազմավարություն դեռևս չունեն, բացառությամբ Բարձր տեխնոլոգիաների ու արդյունաբերության նախարարության, որի աշխատանքից շատ գոհ եմ։ Շատ լավ է, կարծես այդ ուղղությամբ է գնում»,- մանրամասնեց տնտեսագետը։

Արիստակեսյանը կարծում է, որ պարենային անվտանգության ապահովման առումով գյուղատնտեսական զարգացման ծրագրերը պետք է վերանայվեն։ Տնտեսագետը անդրադարձավ նաև պետության կողմից գյուղացիներին տրվող վարկերին։ «Պետությունը կարծես ամբողջ բեռն իր ուսերից գցել է, ֆինանսաբանկային համակարգի համար շատ լավ պայմաններ է ստեղծել։ Բանկերին ասում է՝ դու վարկը տուր գյուղացիներին, ես քեզ տոկոսը, երաշխիքը տալիս եմ։ Ապահով բանկային համակարգ է, որն իր գումարն աշխատում է։ Իսկ գյուղացին մտնում է լրացուցիչ վարկի տակ, թեկուզ անտոկոս։ Գյուղացին հետագայում չգիտի, թե ինչպես կիրացնի այդ արտադրանքը։ Ահա այդտեղ է, որ պետությունը պետք է իր ձեռքը մեկնի։ Ստացվում է, որ բանկային համակարգն էլի աճեց, հարստացավ, բարձր եկամուտներ ստացավ, ծաղկեց, բարգավաճեց, բայց տնտեսությունը՝ ոչ»,- մտահոգություն հայտնեց տնտեսագետը, ապա ավելացրեց՝ հնարավոր է, որ հացահատիկի խնդիր ունենանք։

Տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը մեկ քայլ ևս մատնանշեց, որով հնարավորություն կստեղծվի հացահատիկի ներքին սպառման պահանջարկը բավարարել։ Մասնագետի կարծիքով՝ Արցախը պետք է լինի մեր պարենային անվտանգության ապահովման ճանապարհներից մեկը։

«Մենք տարիներ շարունակ չնչին տոկոսով վարկ ենք տալիս Արցախին ու շատ լավ ենք անում։ Բայց Արցախը երբևէ ինտեգրված չի եղել Հայաստանի տնտեսությանը։ Արցախը, օգտվելով ՀՀ հարկատուներից հավաքած բյուջետային միջոցներից, իր արտադրանքի արդյունքի տեսակետից ներդրում չունի Հայաստանի տնտեսության զարգացման մեջ։ Արցախում տնտեսությունը պետք է այնպես զարգացնել, որ պարենային արտադրանքի առումով և՛ Արցախը լինի ինքնաբավ, և՛ նպաստի Հայաստանի ինքնաբավությանը։ Ցորենի քանակի կրճատման մեծ խնդիր կա՝ կապված Ռուսաստանի վարած հակահայկական քաղաքականության հետ»,- մանրամասնեց տնտեսագետը։

Նպատակային տնտեսական քաղաքականության և ինտեգրված, կոոպերացված տնտեսական քաղաքականություն վարելու դեպքում, Արիստակեսյանի վստահեցմամբ, պարենային մի շարք ապրանքների դեպքում մենք կարող ենք և՛ բավարարել մեր ներքին սպառման պահանջարկը, և՛ արտահանում իրականացնել։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում