Tuesday, 23 04 2024
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել

Հայաստանում համավարակը հնարավոր էր վախով հաղթահարել, ինչպես դա եղավ Ֆրանսիայում. Գործունյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ֆրանսահայ գործարար Վալերի-Աշխեն Գործունյանը։

– Տիկին Գործունյան, ինչպե՞ս եք գնահատում այն հանգամանքը, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը օրերս զորակցության նամակ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ պատրաստ է Հայաստանին տրամադրել 50-60 միլիոն եվրո օգնություն։

– Բարձր եմ գնահատում Մակրոնի զորակցությունը, դիվանագիտական ճիշտ քայլ է։ Ֆրանկոֆոնիայից հետո հարաբերություններն էլ ավելի են լավացել, իսկ հիմա հասկանալի է, որ տնտեսական ճգնաժամ է առաջացել կորոնավիրուսի հետևանքով։ Միայն Հայաստանը չէ, որ սոցիալական խնդիրներ ունի, ահռելի մեծ սոցիալական խնդիրներ են առաջանալու նաև Ֆրանսիայում՝ գործազրկություն, գործարաններ են փակվելու կորոնավիրուսի հետևանքով։ Հիմա մտածում են, որ օգնեն այն երկրներին, որոնք դրա կարիքն ունեն։ Հայաստանն այս պահին ունի դրա կարիքը, աղքատ երկրում կորոնավիրուսի դեմ պայքարը բավականին բարդ է, ժողովուրդն էլ կանոններին չի հետևում՝ ի տարբերություն Ֆրանսիայի։ Ֆրանսիացիները հետևեցին սահմանված կարգերին, կարանտինը, խստացված կանոնները Ֆրանսիային հանեցին այդ սարսափելի ճգնաժամից։ Հիմա էլ բոլորը դիմակներ կրում են փողոցներում, խանութ չես կարող մտնել առանց դիմակի, սոցիալական հեռավորությունն էլ պահպանում են։ Հայաստանին հետևելով՝ տեսնում եմ, որ անտեսում են կանոնները։ Նույնիսկ տարիքով մեծ մարդիկ չեն ուզում դիմակ կրել, ինչը սխալ է, քանի որ վտանգն ամենից շատ իրենց համար է։ Երիտասարդներին ամեն օր կոչ են անում մտածել մեծերի մասին, որոնց հնարավոր է վարակեն և կյանք խլեն։

– Սրճարաններ, ժամանցի վայրեր, ռեստորաններ ամբողջովին բացվե՞լ են։

– Ամեն ինչ բաց է, միայն ակումբները չեն գործում, մնացած ամեն ինչ բաց է։ 15 երկրների հետ արդեն թռիչքներ են իրականացվում։ Բայց, ընդհանուր առմամբ, խիստ պայմաններ են, ամեն մեկը հետևում է դրան։ Թեև հիմա բոլոր ոլորտները գործում են, սակայն տնտեսության մեջ արդեն իսկ խնդիրներ կան: Կառավարությունը փոքր ընկերություններին օգնում է՝ հարկերը նվազեցնելով, բայց բոլորն էլ սպասում են, որ սեպտեմբերին կարող են ցույցեր սկսվել, քանի որ գործազրկությունն աճում է, ինչը բունտերի կարող է հանգեցնել։ Պատգամավորները ուսումնասիրություններ են անում, թե արդյոք կառավարությունը ճի՞շտ է պայքարել կորոնավիրուսի դեմ, արդյոք կարո՞ղ էին ավելի լավ պայքարել, որ հարցում են թերացել և այլն: Համավարակի տարածման սկզբում դիմակների խնդիր եղավ Ֆրանսիայում, հիմա փորձում են հասկանալ՝ ինչու դիմակ չկար, ինչու թեստեր չկային։ Հարցումներ են ուղարկել նախարարներին։ Գերմանիայում օրական 500 000 թեստ էին անում, հիմա այստեղ կառավարությանը հարց են ուղղում՝ ինչու Ֆրանսիայում նույնը չի արվել: Հարցումներ են արվում նաև առողջապահության բյուջեի հետ կապված: Իրենց հերթին բժիշկներն ասում են, որ ոչ ոք չի կարող բացառել, որ սեպտեմբեր- հոկտեմբերին վիրուսը նորից գլուխ չի բարձրացնի: Դրա համար ամեն մարդ անհամբեր սպասում է պատվաստանյութին, որը 2021 թվականից առաջ անհնար է, որ լինի։ Բոլորը հոգնել են այս ամբողջ պատմությունից: Ֆրանսիացիները այս տարի հիմնականում կմնան Ֆրանսիայում, մինչդեռ նրանք ամեն տարի մեկնում էին Իտալիա, Իսպանիա և այլն: Ժողովուրդը վախեցած է, մտահոգված է կորոնավիրուսով։ Կառավարությունն այնպես արեց, որ ժողովուրդը վախենա։

– Օրական քանի՞ մարդ է վարակվում Ֆրանսիայում։

– Գնալով՝ ամեն օրվա հետ ավելի ու ավելի է նվազում վարակակիրների թիվը: Ամեն տեղ թվերը իջնում են: 56 տեղ է մնացել Ֆրանսիայում, որտեղ օջախ կա կորոնավիրուսի, այդ օջախներն էլ ամեն օր պակասում են։

– Կարծում եք, որ քաղաքացինե՞րն են մեղավոր, որ վիրուսը Հայաստանում այսքան արագ տարածվում է և չի նահանջում։

– Արդյոք Հայաստանի կառավարությունը բավականին վախեցրե՞ց հայ ժողովրդին, ինչպես Ֆրանսիան: Այստեղ ամեն օր կառավարությունը, նախագահը հայտարարում են, որ պատերազմի մեջ ենք, սա ահռելի վտանգավոր վիրուս է, և ժողովուրդն անպայման պետք է զգուշանա: Ամեն գիշեր, երբ իրենք նշում են, թե քանի մարդ է մահացել, քանիսն են վարակվել, սա սարսափեցնում էր հանրությանը, դարձնում ավելի զգուշավոր։ Ես կարծում եմ, որ վախն էր զգուշավոր դարձրել ֆրանսիացիներին։ Ավելի պետք է վախեցնեին ժողովրդին, ամեն օր պետք է ցույց տային, թե ինչ ծանր իրավիճակում են: Ամեն մեկը չէր կարող չվախենալ, դրա համար էլ իրենք կարողացան վախով հաղթահարել կարանտինը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում