Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Գույքահարկի բարձրացման մասին բաց նամակը ստորագրածները մտածում են միայն իրենց անձնական ու խմբակային շահերի մասին

300-ից ավելի հասարակական գործիչներ նախօրեին բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին՝ իրենց մտահոգությունը հայտնելով ԱԺ-ում հունիսի 25-ին արտահերթ ռեժիմով ընդունված «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծի (որի համաձայն՝ փոխվելու է գույքահարկի գործող դրույքաչափը) ու դրա վերաբերյալ ոչ հստակ մեկնաբանությունների առնչությամբ։

Գործիչները նամակում նշել են, որ ցանկացած օրենք պետք է լինի հակիրճ և հստակ, չառաջացնի տարակարծություններ, իսկ այս նախագծի ոչ հստակ սահմանումների պատճառով, նրանց պնդմամբ, պարզ չեն անշարժ գույքի կադաստրային արժեքի վերանայման սկզբունքները, մասնավորապես՝ ինչպես, ինչ հաշվարկների հիման վրա, երբ և ինչ եղանակով է սահմանվելու անշարժ գույքի կադաստրային նոր արժեքը, արդյոք լինելո՞ւ է տարբերակում բնակարանի և առանձնատան միջև, և այլն:

Հանրային այս գործիչների համոզմամբ՝ հիմնավորված չէ, թե ինչով է պայմանավորված և որքանով է արդարացված գույքահարկի ավելացումը, թե վճարվող հարկերի դիմաց ինչ են ստանալու հարկատուները, կամ թե ինչպես և ինչի համար են ծախսվելու գույքահարկի վճարներից ակնկալվող հսկայական գումարները: Նրանք կոչ են արել հետ կանչել օրենքի նախագիծը։

«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը, որը պարբերաբար բարձրաձայնել է գույքահարկի դրույքաչափերի վերանայման  խնդիրն ու դրական է գնահատում սույն փոփոխությունը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ հիշյալ նամակը ստորագրած անձինք մտածում են միայն իրենց անձնական ու խմբակային շահերից ելնելով․

«Այդ անձանց թվում ինձ ծանոթ են շատ մարդիկ, որոնք շատ ուրախացած էին 2020թ․հունվարի 1-ից կիրառվող խտրական ու անարդար եկամտահարկի համահարթ համակարգից, քանի որ նրանց տնօրինվող եկամուտներն ավելացան 5-13 տոկոսով։ Սակայն դրա փոխարեն բոլորովին չեն ցանկանում փոխհատուցել գույքահարկի բարեփոխումներով, որպեսզի հավասարակշռվի բյուջետային եկամուտների կորուստը։ Դրանով այդ անձինք պարզապես դառնում են անպատասխանատու հարկատուներ՝ խախտելով ՀՀ սահմանադրության պահանջները»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով նաեւ, որ այսպիսով նրանք հանրային կարիքները հոգալու պարտավորության մասին չեն մտածում, և չեն մտածում, թե ինչպես պետք է պետությունը հոգա երկրի պաշտպանության, նաև հենց իրենց առողջապահական ու սոցիալական հիմնախնդիրները, եթե պետական բյուջե չհավաքագրվեն օրենքով սահմանված, արդարացի, հավասար և պրոգրեսիվ դրույքաչափերով հարկեր․

«Նրանք գույքահարկի արադարացիորեն բարձրացված դրույքաչափերը վճարելուց հրաժարվելը բացատրում են սին հիմնավորումներով, թե իրենք հին երևանցի են, թե ժառանգություն ստացած գույք է, թե իրենց ծնողները մեծավաստակ անձինք են և այլն։ Այս պարագայում հարց է առաջանում՝ մի՞թե Երևանի արվարձանում ապրողը հին երևանցի չէ, որը նախկին քրեաօլիգարխիկ համակարգի ապօրինի որոշումների արդյունքում Երևանի կենտրոնից վերաբնակվել է Երևանի արվարձաններում։ Մի՞թե տարբերություն չկա Երևանի արվարձանների բնակիչների և Երևանի կենտրոնի, հատկապես փոքր կենտրոնի բնակիչների կյանքի որակի ու հարմարավետության միջև, որի համար պետք է համապատասխան վճար լինի պետական բյուջեին»։

Որպես օրինակ՝ Արիստակեսյանն ասաց, որ կենտորնի բնակիչները առանց լրացուցիչ ծախսերի կարող են օգտվել Երևանի կենտրոնում կենտրոնացած մշակութային, հասարակական ու կառավարման մարմինների բազմաթիվ կազմակերպությունների ծառայություններից, մինչդեռ Երևանի արվարձանաբնակ բնակիչները ստիպված են կատարել հսկայական ծախսեր։ Նամակի հեղինակները, մեր զրուցակցի խոսքով, հաշվի չեն առնում նաև այն հանգամանքը, որ իրենց կենտրոնի գույքը գործարար շրջանառության մեջ դնելիս կամ վաճառելիս նրանք բազմապատիկ թանկ կարող են վարձակալության տալ կամ վաճառել իրենց գույքը, քան Երևանի արվարձանի բնակիչը․

«Հետևաբար նրանք ավելի թանկ պետք է վճարեն թանկ գույքի համար։ Դա է ազատ շուկայի օրենքը»,- շեշտեց տնտեսագետը։

Իսկ ահա ինչ վերաբերում է այդ հարցի սոցիալական բաղադրիչին, ապա, Արիստակեսյանի պնդմամբ, շրջանառվող օրենքը դա էլ է կարգավորում՝ համայնքային կառավարման մարմիններին տալով գույքահարկի հիմնավորված արտոնություն տալու իրավունք․

«Հարգելի՛ նամակագիրներ, խնդրում եմ՝ օրենքի փաթեթը լավ կարդացեք և ձեզ վեր մի դասեք մյուս պատվարժան երևանցիներից»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում