Friday, 19 04 2024
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը

Պատկերը մտահոգիչ է. Հասկանալի չէ համավարակի դեմ պայքարի ռազմավարությունը

Հայաստանում շարունակվում է արտակարգ դրությունը՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով: Ճգնաժամային իրավիճակները պարտադրում են հատուկ միջոցներ ու մեթոդաբանություն, կառավարման նոր ձևեր, նոր գործիքները:

Համավարակի դեմ պայքարում իշխանության գործողությունները որքանո՞վ են համարժեք իրավիճակին:

«Առաջին լրատվական»-ի հետ տեսակապով զրույցում անդրադառնալով այս հարցին՝ իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշեց. «Պատկերը մտահոգիչ է. կորոնավիրուսի համավարակը, որպես գլոբալ մարտահրավեր, նորություն էր իր բնույթով, առանձնահատկություններով ու ծավալներով, գրեթե չկա մի երկիր (անգամ ամենազարգացած երկրները), որն իր պետական ինստիտուտներով ու ռեսուրսներով պատրաստ լիներ այդ մարտահրավերը դիմագրավելու…

Հայաստանում լրացուցիչ բարդություններ ունենք, որովհետև, ըստ էության, կորոնավիրուսի այս համավարկը համընկավ մեր երկրի անցումային իրավիճակի հետ: Ինստիտուցիոնալ խնդիրներ կային պետության զավթման պայմաններում, որոնց մասին արձանագրում էինք տարիներ շարունակ, և մենք պատրաստ չէինք դիմագրավելու այսպիսի մարտահրավերը, հակառակը՝ այդ «խրոնիկ անպատրաստվածությունը» առավել ևս բացահայտվեց: Բայց դա, իհարկե, չի կարող արդարացում լինել իշխանության համար, նման իրավիճակներում պահանջվում են բոլորովին այլ մոտեցումներ: Հասկանալի չէ համավարակի դեմ պայքարի ռազմավարությունը:

Ես դիտարկել եմ տարբեր երկրներում համավարակի հաղթահարմանն ուղղված պայքարում պետական մարմինների կայացրած որոշումներն ու գործողությունները, և կարող եմ ասել, որ չկան համընդհանուր մոտեցումներ, որոնք կարող էին կիրառվել կանխատեսելի իրավիճակում: Օրինակ՝ պատերազմի ժամանակ գիտես ինչպես մոբիլիզացիա կազմակերպել, ինչ ռեսուրսներ ներգրավել, ինչ որոշումներ կայացնել, այսինքն՝ ալգորիթմը կամ տրամաբանական մոտեցումները քիչ թե շատ փորձարկված են և կարող են կիրառվել: Իսկ կորոնավիրուսի համավարակի հետ կապված՝ մշակված մեթոդիկա չկա: Սա բազմագործոն խնդիր է, այն միայն առողջապահական խնդիր չէ, այլ միաժամանակ նաև տնտեսական, տեխնոլոգիական, սոցիալական ազդեցություն է ունենում, և շատ կարևոր է որոշումների կայացման մասնակցայնությունը: Շատ կարևոր է, որ իշխանության կողմից ընդունվող որոշումների նկատմամբ վստահություն լինի, իսկ առանց մասնակցայնության դա չի կարող ձևավորվել: Որոշումները պետք է հուսալի լինեն… Ռազմավարություն է անհրաժեշտ: Պետք է հաշվի առնել նաև, որ նախորդ համավարակներից հետո տնտեսությունն առնվազն 15-20 տարի չի կարողանում վերականգնել բնականոն ընթացքը: Որևէ պետություն չի կարող միայնակ հաղթահարել կորոնավիրուսի համավարակը: Եվ հարց է առաջանում՝ որքանո՞վ է մեր կառավարությունը միջազգային համագործակցության շրջանակներում ակտիվ դիտարկում կորոնավիրուսի հետևանքները և հաղթահարման ուղիները, որքանով են ջանքեր գործադրվում միջազգային համագործակցության ուղղությամբ՝ ոչ միայն առողջապահական հարցերով, այլ նաև տնտեսական, ֆինանսական: Պետք է համագործակցել հաջողված փորձ ունեցող երկրների հետ: Այս գլոբալ մարտահրավերի դիմագրավումը հնարավոր է միայն միջազգային համագործակցությամբ:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում