Tuesday, 23 04 2024
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել

«Ադրբեջանի դեմ կանխարգելիչ պատերազմ իրականացնելու մասին խոսակցությունը պետք է որոշակիորեն զգույշ վարել»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը:

-Պարոն Հակոբյան, ի՞նչ դիտարկումներ ունեք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին  ելույթի մասին, որտեղ նա հայտարարում էր, թե Հայաստանի անկախության ամբողջ պատմությունն ամոթալի պատմություն է և փորձում էր իբրև թե ժողովրդավարության դասեր տալ Հայաստանին: Ըստ Ձեզ՝ Ալիևի այս ելույթից ի՞նչ եզրակացության կարող ենք գալ. Հայաստանում տեղի ունեցող  ներքաղաքական գործընթացներն անհանգստությո՞ւն են առաջացնում Բաքվում, թե՞  այլ  ենթատեքստ կա այստեղ:

– Իլհամ Ալիևի հայտարարությունն իր բնույթով քաղաքական  գործչի հայտարարություն է, մեզ թշնամի  պետության ղեկավարի հայտարարություն է, որը, բնականաբար, ամեն կերպ նպատակ է հետապնդում նսեմացնել և արժեզրկել մեր պատմությունն ու մեր անցած ուղին: Կարծում եմ, որ նման հայտարարություններին պետք է ինքնին լուրջ  չվերաբերել՝ զուտ սպառնալիքի առումով, սակայն միաժամանակ այսօրինակ հայտարարությունները մշտապես հաշվի առնելով՝ պետք է նկատի ունենալ, որ մեր հարևանը շատ վտանգավոր գազան է, որը հարմար առիթի դեպքում պատրաստ է  ցանկացած գնով մեզ շատ լուրջ վնաս հասցնել: Այսինքն՝ ինքնին այս հայտարարությունը մեր կամ իրենց ներքաղաքական կյանքին ուղղված  ինչ-որ լուրջ հայտարարություն չեմ համարում, բայց դա հերթական սիգնալն է, որը միշտ եղել է ու կլինի: Հետևաբար, այս իմաստով՝ Ալիևի հայտարարություններին պետք է շատ լուրջ վերաբերենք:

-Իլհամ Ալիևին պատասխանեց  նաև Սերժ Սարգսյանը՝ մի քանի շեշտադրումներ անելով: Ի՞նչ կասեք նաև ՀՀ երրորդ նախագահի արձագանքի մասին:

-Սերժ Սարգսյանի արձագանքը ես կրկին  կդիտարկեի  քաղաքական համատեքստում: Այսինքն՝ բոլորիս համար էլ հասկանալի էր, որ Սերժ Սարգսյանի ասածն ուղղված էր և՛ Իլհամ Ալիևին և՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու մյուս ներքին խաղացողներին: Այս առումով ես շատ դրական եմ համարում այն փաստը, որ մեր ներքաղաքական կյանքում ինչ քաղաքական ուժ էլ, որ լինի՝ միևնույնն է՝ բոլորի համար կա ընդհանուր թշնամի Ադրբեջան հասկացությունը: Իհարկե, չնայած  որոշ  առանձին  վրիպումների՝ մեծ հաշվով հայկական կողմը մեր արտաքին թշնամու հայտարարություններին պատասխանելիս՝ կա՛մ որոշակի զսպվածություն  է  ցուցաբերում կա՛մ համահայկական շահերի գիտակցություն է  դրսևորում:

-Պարոն Հակոբյան, սրանից ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր  Հասանովն էր Բաքվում հեռարձակվող ռուսալեզու CBC ալիքին տված հարցազրույցում խոսել այն մասին, որ վերջին երկու տարիներին շփման գծում նկատվող համեմատական անդորրի գլխավոր պատճառներից մեկը Հայաստանին մատակարարված ամերիկյան պաշտպանական տեխնոլոգիաներն են՝ դիտարկման համակարգերը, որոնք տեղադրված են առաջնագծի երկայնքով և որոնց արդյունքում իրենք չեն կարողանում մեզ թիրախավորել հրաձգային զենքով: Թեև Հասանովի այս հայտարարությունը  սոցցանցերում  զավեշտի առարկա դարձավ, բայց  տեսակետներ են հնչում, որ Ադրբեջանը կրկին պատրաստվում է արկածախնդրության գնալ: Դուք ինչպե՞ս  կմեկնաբանեք:

-Ամենից  առաջ  պետք է արձանագրենք, որ մեր թշնամական պետության ռազմական գերատեսչության ղեկավարն՝ իրենից անկախ ու  մեծ դժվարությամբ, ըստ էության,  ընդունեց մեր այն խոշոր ձեռքբերումները, որոնք մենք ունեցել ենք բանակաշինության ոլորտում՝ հատկապես վերջին տարիներին: Սա, միանշանակ, խիստ դրական  մեսիջ է բոլորիս համար և ցույց է տալիս ադրբեջանական կողմի ընտրած ռազմական քաղաքականության փակուղային բնույթը, որովհետև, եթե անգամ նրանց պաշտպանության նախարարն է նման ձևով բողոքներ հղում առ համաշխարհային հանրություն և մեզ, ապա պետք է արդեն պատկերացնենք, թե որքան բարդ է նրանց համար վիճակը՝ իրենց առջև դրված խնդիրները կյանքի կոչելու առումով: Սակայն,  միաժամանակ, մենք երբեք չպետք է մոռանանք, որ Ադրբեջանի նախահարձակ լինելու սպառնալիքը միշտ էլ կա և ես, ինչպես բազմիցս ասել եմ, հիմա էլ մեկ անգամ ևս վերահաստատում եմ, որ մենք  պետք է միշտ կազմ ու  պատրաստ լինենք հակառակորդի ցանկացած ոտնձգության և  մեր վառոդը միշտ չոր պահենք:

-Պարոն Հակոբյան, նկատենք, որ պաշտոնական Երևանը  միշտ հայտարարել են, որ երբեք նախահարձակ չեն լինի: Հասկանալի է, որ սա հստակ ուղերձ է միջազգային հանրությանն առ այն, որ  հայկական կողմն ագրեսոր չէ և հակամարտության կարգավորումը տեսնում է միայն բանակցային սեղանի շուրջ, սակայն մյուս կողմից էլ, տարբեր փորձագետների գնահատմամբ՝ սրանով Ադրբեջանում իշխում է այն մտայնությունը, որ ինչ էլ լինի՝ միևնույն է՝  Հայաստանը չի հարձակվի:  Ձեր դիտարկմամբ՝ սա ճիշտ մարտավարություն է մեր կողմից: Արդյո՞ք սրանով Ադրբեջանին չենք ստիպում մտածել, թե մեր երկիրն ի վիճակի չէ կամ չունի համապատասխան ռեսուրսներ՝ ապահովելու սեփական անվտանգությունը:

-Նախահարձակ չլինելու մասին հայտարարությունն ունի և՛ դրական և՛ բացասական կողմեր. դրականն այն է, որ համաշխարհային հանրությանը մենք ներկայանում ենք որպես խաղաղության  հետևողական  ջատագով, բայց  բացասական կողմն էլ այն է, որ այո՛,  հակառակորդը սկսում է մտածել, թե ինքը կարող է  առիթի դեպքում անպատիժ մնալ: Այս մասով, սակայն, կարծում եմ, որ 2018թ-ի իշխանափոխությունից հետո դրական զարգացումներ եղան մեր ռազմաքաղաքական կյանքում և, եթե մենք երկրի ղեկավարի կամ արտաքին գործերի նախարարի շուրթերով մշտապես խաղաղասիրական հայտարարություններ ենք անում, ապա մեր պաշտպանական գերատեսչության ղեկավարի մարտաշունչ և ակտիվ հայտարարությունները մշտապես դրականորեն համալրում են խաղաղասիրական այդ հայտարարությունները: Արդյունքում հակառակորդը  հանգում է այն մտքին, որ հայերը  միջազգային դիվանագիտական խորամանկ խաղ են տանում, իսկ առիթի դեպքում էլ, բնականաբար, պատժիչ գործողություններ կիրականացնեն: Այս  համատեքստում ուզում եմ նշել, որ այո՛,  այդ երևույթի մեջ որոշակի դիվանագիտական կողմ կա և կարծում եմ, որ մեր ռազմաքաղաքական ղեկավարությունն առիթի դեպքում չի վարանի, թեկուզև  չհայտարարելով այդ մասին, նախահարձակ պատժիչ  գործողություններ  իրականացնել: Եվ այս ամենը ես շատ դրական եմ գնահատում:

-Ձեր կարծիքով, Ադրբեջանի այսօրվա վարած քաղաքականության ֆոնին Հայաստանի որդեգրած քաղաքականությունն ազգային անվտանգության ապահովման տեսնակյունից կարո՞ղ է հետագայում  լուրջ  խնդիրներ ստեղծել մեզ համար:

-Իմ համոզմամբ՝ մեր երկրի թշնամիները մեր անվտանգության համար այնպիսի մեծ սպառնալիքներ են առաջացնում, որ մենք ցանկացած պարագայում ուժերի ծայրահեղ  և մշտական լարման վիճակում ապահովում ենք մեր անվտանգությունը, այսինքն՝ մենք այս պահին մեր անվտանգությունն ապահովում ենք բոլոր այն միջոցներով, ինչ որ ի վիճակի ենք: Հիմա սա բավարար է, թե բավարար չի, դա արդեն այլ հարց է, բայց իմ կարծիքով՝  բավարար է: Մյուս կողմից էլ ՝ ես չեմ կարծում, որ Ադրբեջանի կողմից վարած քաղաքականության ֆոնին Հայաստանի որդեգրած քաղաքականությունը պարտվողական է կամ հետագայում մեզ համար խնդիրներ է առաջացնելու: Ես արդեն ասացի և կրկնում եմ, որ, բարեբախտաբար, մենք բավականին ճկուն քաղաքականություն ենք իրականացնում և առիթի դեպքում չենք վարանի պատժիչ գործողություններ իրականացնել:

-Պարոն Հակոբյան,  եթե չեմ սխալվում, օրինակ, Թուրքիան և Իսրայելն իրենց պետությունների տարածքային ամբողջականությունն ապահովելու և արտաքին ռազմական սպառնալիքները չեզոքացնելու նպատակով որպես միջոց կիրառելի են համարում «Կանխարգելում դրսից» սկզբունքը, ինչը նշանակում է, որ այդ երկրները, հավանական ու իրական են համարում նախապես չեզոքացնելու այն  հնարավոր բոլոր ռազմական սպառնալքիները, որոնք կարող են սպառնալ իրենց անվտանգությանը: Իսկ մեզ համար՝ Հայաստանի ու Արցախի համար նույնպես  սա ընդունելի և կիրառելի սկզբունք  արդյո՞ք չի կարող լինել:

-Այո՛, Թուրքիան և հատկապես Իսրայելը ունեն և  հետևողականորեն իրականացնում են նման քաղաքականություն, սակայն եկեք չմոռանանք նաև, որ նույն Իսրայելը գործում է իր բոլոր հնարավոր հակառակորդների նկատմամբ  ուժերի  գերակշռության ծայրահեղ ընդգծված մակարդակում: Այսինքն՝ Իսրայելի ռազմաքաղաքական հզորությունն այնքան է, որ նա կարողանում է և՛ սպառնալիքներ բարձրաձայնել և՛ այդ սպառնալիքներն առիթի դեպքում կյանքի կոչել:

Մեր դեպքում Ադրբեջանի դեմ սպառնալիքներ բարձրաձայնելը կամ կանխարգելիչ պատերազմ իրականացնելու մասին խոսակցությունը պետք է որոշակիորեն զգույշ վարել, որովհետև կգա ինչ-որ մի պահ, երբ դու պետք է քո սպառնալիքները կա՛մ կյանքի կոչես կա՛մ դատարկախոսի համբավ ձեռք կբերես: Այս առումով՝ ես կրկին կարծում եմ, որ մեր ռազմաքաղաքական ղեկավարության ընտրած դիրքն այս պայմաններում առավելագույնն է: Այո՛, լավ կլիներ, որ մենք այնքան հզոր լինեինք, որ նույն Ադրբեջանի հետ մշտապես  ուժի  դիրքից խոսեինք, սակայն, ցավոք, ռազմաքաղաքական տարաբնույթ պատճառներից ելնելով՝  ներկա դրությամբ ես նմանատիպ կոշտությունը ճիշտ չեմ համարում: Ուստի այս առումով՝ ես մեր այսօրվա վարած քաղաքականությունը լիովին ողջունում եմ:

-Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը  հայտարարել է, որ  հակառակորդի կողմից Արցախի խաղաղ բնակչության, նրա տարածքային ամբողջականության նկատմամբ ցանկացած ոտնձգության փորձ արժանանալու է մեր զինված ուժերի հուժկու և ջախջախիչ հարվածին: Հարությունյանը նաև  նշել է, որ  մեր քաղաքական օրակարգում է գտնվում ադրբեջանական զինուժի կողմից օկուպացված, ԱՀ Սահմանադրությամբ ամրագրված մոտ 1000 քառակուսի կմ տարածքի վերադարձման հարցը:

Ի՞նչ կարող եք ասել Արցախի նախագահի այս հայտարարության մասին:

-Արցախի նախագահի հայտարարությունները ես դիտարկում եմ 2018թ-ից հետո ՀՀ-ում իշխանության եկած ուժերի կողմից  հետևողականորեն վարվող քաղաքականության  և  վերևում արդեն  մի քանի անգամ հիշատակված ռազմաքաղաքական վերնախավի կոշտ և մեղմ հայտարարությունների զուգակցման համատեքստում: Արայիկ Հարությունյանը շատ ճիշտ է ասել, թեև այս առումով՝ պետք է, բնականաբար, հաշվի առնել նաև, որ նման պարագայում ռազմական գործողությունների ողջ ծանրությունը չի թողնվի միայն Արցախի ուսերին, այլ ավելին՝ մեծամասամբ այդ ծանրությունն իր վրա կտանի  Հայաստանի Հանրապետությունն ու ողջ հայ ժողովուրդը: Հետևաբար, ես Արցախի նորընտիր նախագահի այդ հայտարարությունն ես համարում եմ շատ խոսուն և ներդաշնակ  Հայաստանի Հանրապետության բարձրագույն պաշտոնյաների կողմից բազմիցս հնչեցված հայտարարությունների հետ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում