Saturday, 20 04 2024
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն

Մամեդյարովը ենթարկվել է գրոհի. Հաջորդն Ալիև՞ն է

Հայաստանում ամբողջ թափով ծավալվող ներքաղաքական վերադասավորումների ֆոնին չափազանց ուշագրավ զարգացումներ են ծավալվում Ադրբեջանում: Բաքվում արտառոց իրադարձություն է՝ Պետական անվտանգության ծառայությունը հատուկ գործողություն է իրականացրել արտգործնախարարությունում, որտեղ թիրախում է հայտնվել նախարար Մամեդյարովի ընկեր և զինակից Մոլլազադեն՝ գործերի կառավարիչը: Ըստ ադրբեջանական ՊԱԿ հաղորդագրության՝ քննություն է կատարվում մի շարք պաշտոնյաների դիրքի չարաշահման և պետական շահերին վնաս հասցնելու տեղեկատվության հիման վրա:

Համաձայնեք, որ խիստ հազվադեպ երևույթ է, երբ Պետական անվտանգության ծառայությունը որևէ երկրում կարող է հատուկ գործողությամբ մուտք գործել արտգործնախարարություն և ազդարարել պետական շահերին վնասելու հանգամանքը: Մյուս կողմից՝ այդ ինքնին արտառոց իրողությունը տեղափոխվում է խճանկարի իր տեղում, երբ հիշում ենք, թե Բաքվում ինչպիսի հայտարարություններ էին հնչում Մամեդյարովի հասցեին շաբաթներ առաջ՝ ապրիլի 21-ին համանախագահ եռյակի մասնակցությամբ Մնացականյան-Մամեդյարով հեռավար հանդիպումից հետո: Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավորներից մեկը հայտարարել էր անգամ, որ Մամեդյարովը չի կարողանում ապահովել նախագահ Ալիևի արտաքին քաղաքականության իրագործում: Թե ինչը հատկապես՝ նա չէր մանրամասնել, և թերևս պետք է ենթադրել, որ խոսքը «պատերազմի իրավունքի» միջազգային լեգիտիմություն ապահովելու մասին է, հատկապես նկատի ունենալով այն, որ Մամեդյարովի հետ բավականին բացահայտ հակադրության մեջ գտնվող պաշտպանության նախարար Հասանովը պարբերաբար հայտարարում էր, թե միջազգային իրավիճակը բարենպաստ չէ պատերազմի համար, և Ադրբեջանին խանգարում են պատերազմել:

Իհարկե, այդ իմաստով Ալիևը թերևս ամենաուրախն է, որ խանգարում են պատերազմել, քանի որ այդ պատերազմը, բացի կորուստից, նրան չի շողում ոչնչով: Մյուս կողմից, սակայն, նա իր հանրության առաջ «պարտավորվել» է պատերազմել և, ըստ այդմ, ունի այդ խնդիրը, նա փաստորեն միլիարդներ է վատնել սպառազինության վրա, բայց փաստորեն ապարդյուն: Մինչդեռ ներսում Ալիևը չունի ոչինչ, քան «օդից կախված հաղթանակի խոստումը»: Չկատարի այդ խոստումը՝ ինքն է հայտնվելու օդից կախվածի վիճակում: Իհարկե, նույն վիճակում է հայտնվելու նաև խոստման ուղղությամբ գործնական քայլ կատարելու դեպքում և այդ դեպքում՝ թերևս ավելի շուտ: Բայց նա իսկապես փակուղում է և ներկայումս ձգտում է գոնե ժամանակ շահել, նվազագույն մի բան, որ կարող է անել այժմ:

Ահա այդտեղ պետք է ինչ-որ մեկի վրա դուրս գրվի «պատասխանատվությունը», և Մամեդյարովը հարմար կերպար է, կամ գուցե նրանն է Բաքվի իշխանության մեջ ամենաթույլ դիրքը, որն էլ գրոհում է Ալիևը ՊԱԿ-ի միջոցով: Այս անգամ էլ, ի դեպ, դա տեղի է ունենում նախարարների և համանախագահների հեռավար հանդիպումից հետո, որի ամփոփիչ հայտարարության մեջ, ի դեպ, բավականին տհաճ ազդակներ կային Ալիևի համար: Եթե ապրիլի 21-ից հետո նա Մամեդյարովին գրոհեց քաղաքական մակարդակով, ապա հունիսի 30-ի հանդիպումից հետո արդեն գրոհը կազմակերպվեց ՊԱԿ-ով:

Կպահի՞ Ալիևը ևս մի գրոհի տեղ՝ Մամեդյարովին այժմ չհեռացնելով, մինչև հաջորդ հեռավար հանդիպում՝ այդպիսով մի քանի ամիս ավելի ժամանակ շահելով: Թե՞ Մամեդյարովն ինքը այլևս հրաժարական կտա, ինչը թերևս ենթադրում է ՊԱԿ մակարդակով այդպիսի գրոհի ենթարկվելը, թեև իհարկե այստեղ շատ բան կախված է արժանապատվության զգացումից:

Ի դեպ, այդ զգացումը Ալիևին այս անգամ թույլ կտա՞ չհայտարարել «հայկական լրտեսական հետքի» մասին, որ կարող է թափանցած լինել Ադրբեջանի ԱԳՆ: Թե՞ «հայկական հետքը» Ալիևի համար, այսպես ասած, «ալիբի» է օֆշորային սկանդալների և խայտառակ պատմությունների պարագայում, սեփական հանրության մոտ արդարանալու համար, թե այդ ամենը հայկական լոբբիի հնարքներն են: Ո՞ւմ է զոհաբերելու նա Մամեդյարովից հետո, թե՞ հերթն արդեն գալու է Ալիևին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում