Ղազախստանի տեղեկատվության և հասարակական զարգացման նախարարությունը հերքել է այն տեղեկությունները, թե հանրապետությունում, իբր, հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի արյան վրա հիմնված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է մշակվում։ Ավելի վաղ նա վարակվել էր կորոնավիրուսով և առողջացել։
Նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, լիազոր մարմիններին հանձնարարվել է համացանցում տարածված նյութի վերաբերյալ համապատասխան քննություն անցկացնել՝ «Ղազախստանի Հանրապետության օրենսդրությունը խախտելու համար»: Հանձնարարվել է նաև ձեռնարկել բոլոր միջոցները «կանխելու կեղծ տեղեկատվության հետագա տարածումը»: