
Վաղ ամուսնությունները կարող են հանգեցնել ալկոհոլիզմի, պարզել են ԱՄՆ-ի Վիրջինիայի Համագործակցության Համալսարանի հետազոտողները: Աշխատանքը պատրաստվում է հրապարակվել «Development and Psychopathology» ամսագրում, ներկայումս այն հասանելի է համալսարանի կայքում:
Աշխատանքի հեղինակները 21-25 տարեկան գրեթե հազար մարդ են ընտրել, որոնք հաղորդել են իրենց կյանքում հարբեցողության դրվագների մասին։ Ինչպես պարզվել է, ավելի հաճախ ալկոհոլը չարաշահել էին նրանք, ովքեր ամուսնացել էին վաղ տարիքում:
Ընդունված է համարել, որ ամուսնությունը նվազեցնում է ալկոհոլիզմի ռիսկերը դրա հակվածությամբ մարդկանց մոտ, բացատրում են հեղինակները: Սակայն այս ոլորտում ավելի վաղ ուսումնասիրությունները կենտրոնացված են եղել մեծահասակների վրա: Երիտասարդների շրջանում ազդեցությունն ակնհայտորեն հակառակն է. վաղ ամուսնությունը միայն խորացնում է ալկոհոլի նկատմամբ ցանկությունը:
Մարդիկ, ովքեր շատ վաղ են ամուսնանում, ըստ երևույթին, միմյանց վրա դրական չեն ազդում, ասում են գիտնականները: Հավանաբար իրավիճակ է ստեղծվում, որը նպաստում է հոգեկան խնդիրների ի հայտ գալուն և հոգեմետ նյութերի օգտագործմանը, այդ թվում՝ ալկոհոլի։