Ոսկերչական իրերի չինական խոշոր արտադրող Wuhan Kingold Jewelry ընկերությունը բռնվել է վարկ ստանալու համար կեղծ ոսկե ձուլակտորների օգտագործման մեջ։ Այս մասին հաղորդում է «Վեդոմոստին»:
Պարբերականի տվյալներով, ընկերությունը կեղծ ոսկու գրավադրմամբ վարկեր է վերցրել։ Վերջին մի քանի տարիների ընթացքում վարկերի ծավալը մոտ 2,8 միլիարդ դոլար է կազմել:
Խարդախությունները բացահայտվել են այն բանից հետո, երբ վարկատուներից մեկը՝ Dongguan Trust-ը, ժամանակին գումարը չի ստացել և որոշել է վաճառել ունեցվածքը:
Առաջին հաղորդագրությունից հետո մյուս վարկատուները նույնպես սկսել են ստուգել ոսկին: Նրանք պարզել են, որ ձուլակտորները պատրաստված են ոսկեջրված պղնձից:
Ինչպես նշում է պարբերականը, ընդհանուր առմամբ, Wuhan Kingold Jewelry ընկերությունը 83 տոննա կեղծ ոսկի է ունեցել, ինչը Չինաստանի ոսկու պաշարների 4.2% – ն է կազմում: