Thursday, 18 04 2024
Նեթանյահուն հետաձգել է պատանդների գործարքը
15:30
Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում
15:10
Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ
Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, «Գոտի և ճանապարհ»-ի շրջանակներում համագործակցության հնարավորություն տեսնում
Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն
Խաղ Երեւանի «թիկունքում». ովքեր են խաղացողները
14:50
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:40
Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու
Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի
Փոխնախարարը ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը
Արգել գյուղի մոտ մեքենան շրջվել է. կա զոհ
«Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք ենք սպասում հայտնված վկայությունների վերաբերյալ». Զախարովա
14:10
ԱՄՆ Սենատը դադարեցրել է ներքին անվտանգության նախարար Մայորկասի իմփիչմենթը
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք
13:40
Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
13:30
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական
Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում պատրաստ ենք աջակցել Հայաստանին. Լիտվայի վարչապետն՝ Ալեն Սիմոնյանին
Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ձերբակալվածներ
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև
13:00
Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը
Միրզոյանը սաուդական կողմն առաջարկել է «ճանապարհային քարտեզ» փոխհամաձայնեցնել
ԼՂ-ից 330 ուսուցիչ մարզային դպրոցներում աշխատանքի է անցել առանց մրցույթի՝ 30% հավելավճարով

Արայիկ Հարությունյանը պատասխանել է «Լուսավոր Հայաստան»-ին. ի՞նչ է արել նշանակումից հետո. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդմանը, որն ուղարկվել էր նախարարին հունիսի 3-ին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պատասխանը բաղկացած է 130 էջից և մի քանի հավելվածներից, որում մանրամասը պատասխաններ են տրվել խմբակցության հարցապնդումներին: Տեղեկացնենք, որ համաձայն «ԱԺ կանոնակարգի» 121-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի՝ հարցապնդումն ստանալուց ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում, վարչապետի հանձնարարությամբ, կառավարության համապատասխան անդամը հարցապնդման գրավոր պատասխանն ուղարկում է ԱԺ նախագահին: Եվ, ահա, նշենք, որ հարցադրմամբ մասնավորապես բարձրացվել են կրթության, գիտության և մշակույթի ոլորտի այնպիսի հարցեր, որոնք, ըստ խմբակցության, Արայիկ Հարությունյանի կողմից նախարարի պաշտոնն ստանձնելուց ի վեր լուծում չեն ստացել կամ ավելի են խորացել:

Մասնավորապես, ընդդիմադիր խմբակցությունը բարձրաձայնել էր սահմանամերձ և սահմանապահ համայնքներում ուսուցիչների թվի պակասության, կրթության որակի բարձրացման, ուսուցիչների վերապատրաստման և այլ հարցեր: Նկատենք, որ ընդդիմադիր խմբակցությունը նախարարից հետաքրքրվել էր նաև «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ֆինանսավորման, «Այբ»-ի աուդիտի արդյունքները հանրությանը չբացահայտելու, մայր բուհում ռեկտորի բացակայությանն ու պաշտոնավարման ժամկետը լրացած հոգաբարձուների խորհրդի մասին:

Եվ այսպես, ի՞նչ պատասխաններ է տվել այս հարցերի վերաբերյալ նախարար Հարությունյանը: Որպես «Այբ» դպրոցի հարցին առնչվող պատասխան՝ նախարարությունը նշել է. «Կատարված աշխատանքների արդյունքները քննարկվել են ԿԳՄՍ նախարարությունում, և որոշում է կայացվել առերևույթ խախտումների վերաբերյալ նյութերն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն, ինչն էլ կատարվել է նախարարության ս.թ. մայիսի 4-ի գրությամբ: «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությունների շրջանակներում իրականացվող ուսումնասիրությունների արդյունքները ստանալուց հետո նախարարությունը կներկայացնի հնարավորինս մանրամասն տեղեկատվություն»:

Անդրադառնալով ԵՊՀ-ին՝ նախարարությունը նշել է. «ԵՊՀ կողմից ընտրված անդամների ցուցակն ուղարկվել է նախարարություն, այժմ, սահմանված կարգով, ընթանում է լիազոր մարմնի կառավարության կողմից անդամների նշանակումը, որից հետո խորհրդի կազմը կներկայացվի վարչապետի հաստատմանը»:

Պատասխանի մեջ անդրադարձ է կատարված նաև տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանին. «Դիանա Գալոյանի ատենախոսության ուսումնասիրությանը վերաբերող եզրակացությամբ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N 50-Լ հրամանով ձևավորված հանձնաժողովը հաստատել է որոշ փոխառություններ՝ առանց սկզբնաղբյուրի նշման, փաստելով, որ ատենախոսության գիտական նորույթը հեղինակինն է, ու ամփոփել. «Ընդհանուր առմամբ, ատենախոսությունն իր բովանդակությամբ, գիտական նորույթներով և ստացված արդյունքներով բավարարում է գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի պահանջներին»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում