Saturday, 20 04 2024
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում

Իտալիայում ծնելիության լուրջ նվազում է սպասվում COVID-19-ի պատճառով

Իտալիայում ծնելիության լուրջ նվազում է սպասվում COVID-19 համավարակի պատճառով: Այդ մասին նշվում է Վիճակագրության ազգային ինստիտուտի (Istat)՝ հուլիսի 3-ին հրապարակված ամենամյա զեկույցում:

«Ծնելիության արագ անկումը կարող է էլ ավելի մեծ արագություն ձեռք բերել Covid-ից հետո ընկած ժամանակաշրջանում»,- ասվում է այդ փաստաթղթում:

«Վերջերս կատարված ուսումնասիրությունները, որոնք ուշադրության են առնում համավարակի հետ կապված անորոշության եւ վախի մթնոլորտը, հստակորեն ցույց են տալիս դրա առաջին հետեւանքները մոտ ապագայում»,- նշում են երկրի գլխավոր վիճակագրական գերատեսչության փորձագետները:

Միեւնույն ժամանակ նրանք ուշադրություն են դարձնում խիստ բացասական միտումներին ազգային աշխատաշուկայի վրա, որոնք մեծ խնդիրներ են ստեղծում այն իտալացիների, համար, որոնք կցանկանային երեխաներ ունենալ, բայց չեն կարող դա իրենց թույլ տալ տնտեսական պատճառներով: Istat-ի հաշվարկների համաձայն, կորոնավիրուսի համավարակի հետեւանքով ընթացիկ տարում նորածինների թիվը կարող է նվազել ավելի քան 10 հազարով եւ կազմել 426 հազար:

Հոռետեսական սցենարը կանխատեսում է ծնելիության նմանօրինակ նվազում նաեւ 2021 թվականին, երբ նորածինների թվաքանակը կարող է կրճատվել մինչեւ 396 հազար: Istat-ի տվյալներով՝ 2019 թվականին Իտալիայում ծնելիության մակարդակը հասել է իր պատմական նվազագույնին. այն ժամանակ նորածինների թիվը կազմել է ընդամենը 435 հազար, ընդ որում՝ երեխաների գրեթե 20 տոկոսը ծնվել է օտարերկրացի մայրերից:

Դա ամենացածր ցուցանիշն է 1861 թվականին միասնական իտալական պետության կազմավորման պահից ի վեր: Ուշագրավ է, որ Իտալիայի բնակչության թվաքանակի կրճատման միտումը դիտվում է արդեն տասը տարի անընդմեջ:

Հուլիսի 2-ի դրությամբ նոր տիպի կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվն Ապենիններում կազմել է գրեթե 241 հազար, 191 հազարից ավելի հիվանդներ ապաքինվել են, հիվանդության զոհ է դարձել 34 հազար 814 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում