Friday, 19 04 2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա

Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 11 միլիոնից

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի, հաստատված դեպքերի թիվն անցել է 11 միլիոն 33 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 525 հազարը: Ապաքինվել է ավելի քան 6 միլիոն 185 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 833 հազար 922 հաստատված դեպք կա:

Այստեղ մահացածների թիվը 131 հազար 544 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 1 միլիոն 502 հազար 424-ի, մահերինը՝ 62 հազար 45-ի: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 667 հազար 883 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 6 հազար 718 նոր դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 9 հազար 859 մարդ: 4-րդ տեղում է Հնդկաստանը, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 633 հազար 381-ի, մահերինը՝ 18 հազար 320-ի:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Իսպանիան է, որտեղ վարկվածների թիվը 297 հազար 183 է: Մահացածների թիվը կազմում է 28 հազար 368: Հաջորդում է Պերուն, որտեղ հաստատված դեպքերի թիվը 292 հազար 4 է:

Մահացության ցուցանիշը կազմում է 10 հազար 45: Հաջորդող երկիրը Չիլին է, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 284 հազար 541-ի, մահերինը՝ 5 հազար 920-ի: Վարակվածների թվով 8-րդ տեղում է հայտնվել Միացյալ Թագավորությունը, որտեղ հաստատված դեպքերի թիվը 283 հազար 757 է, մահերինը՝ 43 հազար 995: Իտալիայում առկա է 240 հազար 961 հաստատված դեպք, մահերի թիվը կազմում է 34 հազար 818: Տասնյակը եզրափակում է Իրանին շրջանցած Մեքսիկան, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը 238 հազար 511 է, մահերինը՝ 29 հազար 189:

Վարակակիրների թվով Թուրքիան 13-րդն է: Այստեղ վարակվածների թիվը 202 հազար 284 է, մահերինը՝ 5 հազար 167:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 22-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 5-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 83 հազար 542, որից ապաքինվել է 78 հազար 499-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 943-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 15 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 201 հազար 801 հաստատված դեպք կա: Հաջորդը Կատարն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 98 հազար 653, մահերինը՝ 121: Եգիպտոսում առկա է 71 հազար 299 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է 3 հազար 120 մարդ: Վարակվածների թվով հաջորդը Իրաքն է: Այստեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 56 հազար 20, մահերինը՝ 2 հազար 312: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 49 հազար 469 է, մահացածներինը՝ 317:

Հաջորդում է Քուվեյթը, որտեղ վարակվածների թիվը շուրջ 48 հազար է, մահացածներինը հասել է 672-ի: Լիբանանում կա 1830 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 35: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 328-ի: Մահացել է 10 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում