Thursday, 25 04 2024
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն

Հանրության գնահատականը Նիկոլ Փաշինյանին. լավ և ոչ այնքան լավ տեղեկություններ

GALLUP International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը հրապարակել է սոցհարցման տվյալ, որի համաձայն՝ հեռախոսով հարցված քաղաքացիների 85 տոկոսը հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությանը:

Մենք բազմաթիվ անգամ խոսել ենք այն մասին, որ նախորդ համակարգի տարիներին սոցիոլոգիան Հայաստանում՝ սոցիոլոգիական հարցման ինստիտուտը, վարկաբեկվել էր գրեթե անճանաչելիության աստիճան, և, ցավոք սրտի, պետք է ասել, որ հետհեղափոխական երկու տարիները այդ ինստիտուտի հանրային հեղինակության վերականգնման տեսանկյունից չէին կարող փոխել էական ոչինչ:  Ըստ այդմ՝ բավականին բարդ է ասել, թե տվյալ պարագայում հարցման մասնակցած քաղաքացիների ինչպիսի մոտիվացիայի հետ գործ ունենք:

Մյուս կողմից՝ ակնառու է նաև, որ ներկայումս Հայաստանում ամենևին չկա այն միջավայրը, որ քաղաքացին վախենա կառավարության ղեկավարի գործունեության վերաբերյալ կարծիք արտահայտելուց: Առավել ևս, երբ խոսքը կորոնավիրուսի համավարակի շրջանում անցկացված կարծիքի մասին է, երբ մարդիկ գերլարված են, նյարդային և այլն: Հարցումը անցկացվել է հունիսի 10-27-ը: Այսինքն՝ քաղաքացիների այդ հոգեվիճակը կարող էր, այսպես ասած, բացել նրանց լեզուն: Եվ առավել ևս հետաքրքիր է, որ այդ պայմաններում վարչապետի գործունեությունը ստանում է 85 տոկոս հավանություն:

Որևէ թիվ անշուշտ չարժե ընդունել, այսպես ասած, հալած յուղի տեղ, առավել ևս, որ հասարակությունն իր վարքագծով իրական կյանքի ռեժիմում անշուշտ շատ ավելի բազմազան է: Այդուհանդերձ,  այդ պատկերը խոշոր հաշվով պարունակում է իր մեջ լավ և, այսպես ասած, ոչ այնքան լավ իրողություններ:

Լավը թերևս այն է, որ իշխանությունը, մասնավորապես առաջին դեմքը Հայաստանում շարունակում է ունենալ բարձր վարկանիշ, ինչը կարևոր է մի կողմից՝ համավարակի դեմ պայքարում, մյուս կողմից՝ գլոբալ աշխարհակարգային վերափոխումների պայմաններում առկա արտաքին, անվտանգային մարտահրավերների առումով: Առավել ևս, որ մենք տեսնում ենք դրանց դրսևորումները մինչև անգամ ներքաղաքական որոշ դերակատարների բավականին բաց խաղաքարտերով խաղի տեսքով, որ նրանք ծավալում են Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ «հավերժական հավակնությունների երկրի»՝ Ռուսաստանի դաշտում: Իսկ այստեղ Հայաստանի շանսը մեկն է՝ լեգիտիմ իշխանությունը, որը կկարողանա Ռուսաստանի հետ հարաբերությունը դնել միջպետական և իրական գործընկերային հարաբերության օրակարգի դաշտում, ոչ թե ֆորպոստի կամ վասալության: Հատկապես, երբ տեսնում ենք, թե ինչ ուժեր են Հայաստանում պատրաստ ապահովել երկրորդ տարբերակը: Այս տեսանկյունից միանգամայն ողջունելի է Հայաստանում իշխանության բարձր լեգիտիմության պահպանումը:

Վատն այն է, որ Հայաստանում փաստորեն ներքաղաքական գունապնակը շարունակում է մնալ խիստ բևեռացված:

Բարձր լեգիտիմությունը մի կողմից՝ ողջունելի է, մյուս կողմից՝ միաբևեռ քաղաքական դաշտը երկարաժամկետ առումով բավականին թույլ իմունիտետի վկայություն է: Ըստ այդմ, մի կողմից՝ շատ կարևոր է, թե ինչ բովանդակությամբ բևեռներ կարող են ձևավորվել, որպեսզի քաղաքական բևեռի անվան և փաթեթի ներքո չձևավորվի որևէ երկրի հինգերորդ շարասյուն, և մյուս կողմից՝ հրատապ է նոր որակի քաղաքական բովանդակությամբ ուժերի ի հայտ գալն ու հանրային վստահության ձեռք բերումը՝ Հայաստանում քաղաքական համակարգի միաբևեռությունը ոչ այնքան քանակապես, որքան որակապես հաղթահարելու և այդպիսով համակարգային իմունիտետը բարձրացնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում