Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ծառուկյանի վերջին հույսի ակցիան. նապաստակը եկել ասում է՝ արջին բան ասող կա՞

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ Հայաստանում սրվում են հակառուսական տրամադրություններ, պահանջում են հանել Գյումրիի ռուսական ռազմակայանը, ու քանի որ դա մեր թշնամիների երազանքն է, ինքը, որպես երկրորդ ուժի ղեկավար, ամեն ինչ անելու է հակառուսական տրամադրությունները կանխելու համար: Ծառուկյանը կոչ է անում նաև ամեն կերպ խորացնել ինտեգրացիան Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ տարբեր ձևաչափերով:

Եվ Ծառուկյանը միակը չէ, որ այսպիսի կարծիքի կողմնակից է: Հանրային հեռուստատեսության՝ Նավալնու մասնակցությամբ հայտնի ռեպորտաժից հետո խորհրդարանական և արտախորհրդարական որոշ ուժեր գուժում են, որ սեպ է խրվում հայ-ռուսական հարաբերությունների մեջ:

Թեմայի շուրջ Առաջին լրատվականի հետ քննարկմանը մասնակցեցին Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, վերլուծաբան Գոռ Մադոյանը և «Հանուն Հանրապետության» նախաձեռնության անդամ Ռոբերտ Ղևոնդյանը:

Հայաստանում գործող քաղաքական ուժերը պետք է իրենց համար, հանրության առաջ շատ հստակ սահմանեն, թե որ պետության շահերի և ինքնիշխանության դաշտում են իրենք խաղում: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Ազատ Արշակյանը նշեց. «Պետք է հստակեցնեն, թե ում շահերի ագենտն են, բայց մենք գործ ունենք այլ երևույթի՝ վերջին հույսի ակցիայի հետ: Ինչպես ֆուտբոլիստն է ձեռքով խաղալով՝ պահպանում դարբասը, և դրան հաջորդում է տուգանային հարվածը, հիմա մենք գործ ունենք այդպիսի երևույթի՝ վերջին հույսի հետ. արջը ռազբորկա է անում, և նապաստակն ուշացած գալիս է, ասում՝ արջին բան ասող կա՞: Գագիկ Ծառուկյաը ոչ թե Ռուսաստանին է պաշտպանում հայերից և Հայաստանում, այլ ինքն արդեն դիմում է Ռուսաստանին՝ ասելով ինձ պաշտպանեք, ես պաշտպանության կարիք ունեմ: Ծառուկյանն ամեն ինչ արել է իրեն պատասխանատվությունից փրկելու համար, և վերջինը հենց այն է, որ նա հայտարարեց, թե Ռուսաստանի պաշտպանն է Հայաստանում: Մենք գիտեինք, որ նա Ռուսաստանի ագենտն է, և հիմա երբ հայտարարում է այդ մասին, նա բարձրաձայնում է՝ իմ շահերը չեն համընկնում Հայաստանի շահերի հետ, իմ և Հայաստանի ժողովրդի շահերը հակասական են: Սա Ծառուկյանի կողմից փրկության աղաղակ է:

Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով՝ այդ դրսևորումներին կա մեկ պատասխան, ՀՀ-ն ինքնիշխան պետություն է և չի խառնվում այլ երկրի ներքին գործերին. «Հայ-ռուսական հարաբերությունները չեն կարող կախված լինել տարբեր երկրներում տարբեր գործիչների մոտեցումների մասին հեռարձակումից: Այսինքն, այն բոլոր դերակատարները, որոնք գուժում են հայ-ռուսական հարաբերություններում խնդիրների մասին, ունեն սեփական շահերը»:

Գոռ Մադոյանի խոսքով՝ այդ բոլոր «անհանգստացած» ուժերի նպատակը մեր պետության, հասարակության և իշխանության ձախողումն է և իրենց խաղաքարտը ավելի վատի՝ ապոկալիպտիկ տրամադրությունների մասին գուժելն է.«Նրանք փորձում են ոչ միայն խնդիրներ գտնել, այլ նաև ստեղծել»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում