Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«ԿԲ-ն տնտեսական անկման համեստ կանխատեսումներ է անում, մինչդեռ ՀՆԱ-ի կրճատումը կարող է երկնիշ լինել»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:

– Պարոն Խաչատրյան, ՀՀ Կենտրոնական բանկի կանխատեսումներով՝  կորոնավիրուսի  համավարակի  հետևանքով Հայաստանում 2020թ.-ին տնտեսական  անկումը  կազմելու է 4 տոկոս, իսկ 2021թ.-ի վերականգնումը՝ 5.5 տոկոս, ինչը  նշանակում է, որ հաջորդ տարի արդեն ակնկալվում է տնտեսական աճի դրական ցուցանիշ ունենալ: Դուք որքանո՞վ եք համամիտ այս ցուցանիշների հետ՝ նախ տնտեսական անկման առումով՝ հաշվի առնելով այս ճգնաժամային վիճակում առկա մի շարք խնդիրներն ու միջազգային կառույցների ավելի խիստ գնահատականները, ապա նաև գալիք տարվա համար 5.5 տոկոս աճ ապահովելու առումով.  այդպիսի նախադրյալներ կա՞ն արդյոք:

Օրերս Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակեց ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, ինչից ակնհայտ է, որ 2020թ.-ի առաջին 5 ամիսների կտրվածքով տնտեսական ակտիվության ցուցանիշն արդեն իսկ նվազել է 3,9%-ով, ընդ որում՝ միայն մայիս ամսվա ընթացքում անկումը կազմել է 12,8%։ Ըստ որում, եթե սրան հավելենք տնտեսությունում առկա ներկայիս միտումները, ապա ակնհայտ է, որ անկումը դեռևս շարունակվելու է, ինչն էլ անխուսափելիորեն խորացնելու է տնտեսական անկումը։ Հետևապես, իմ կարծիքով, 2020թ.-ին շատ ավելի մեծ անկում ենք ունենալու, քան ՀՀ ԿԲ կանխատեսումն է, անգամ չի բացառվում, որ ՀՆԱ-ի կրճատումը երկնիշ լինի։ Ինչ վերաբերում է 2021թ.-ին հնարավոր վերականգնմանը, ապա դրա մասին հնարավոր կլինի խոսել, երբ տնտեսությունում անկումը դանդաղի։ Դեռևս նման միտում չկա։ Իրապես բարդ տնտեսական իրողությունների առջև ենք կանգնած, ու առանց հստակ մշակված, թիրախավորված ծրագրերի անհնար է լինելու արագ վերականգնում ապահովելը։ Այս իմաստով կառավարությունը բավականաչափ անելիքներ ունի՝ թե՛ ճիշտ թիրախներ սահմանելու, թե՛ հասցեական քաղաքականություն իրականացնելու առումներով։

– Պարոն Խաչատրյան, ԿԲ նորընտիր նախագահ Մարտին Գալստյանը  վստահեցնում է, որ համավարակի տարածման կանխատեսվող  երկրորդ համաշխարհային ալիքի դեպքում անգամ ԿԲ-ն ի վիճակի կլինի կայուն պահել ՀՀ ֆինանսական ու բանկային համակարգը: Ըստ Ձեզ՝ ինչի՞ց է գալիս այս լավատեսությունը:

ՀՀ Կենտրոնական բանկը բավականաչափ փորձ ունի շոկային իրավիճակներում կայունություն ապահովելու, և կարծում եմ, որ ԿԲ նախագահի վստահությունը հենց այդ փորձի, համակարգում առկա պրոֆեսիոնալների ներուժի վրա է հիմնված։ Ըստ իս՝ Կենտրոնական բանկը տարիներ ի վեր ապացուցել է, որ ի զորու է իրացնել իր վրա դրված նպատակները, այդ թվում և ֆինանսական համակարգի կայունության ապահովման։ Բացի այդ, պետք է փաստենք նաև, որ առկա են նաև որոշակի ռեզերվներ, որոնք հնարավորություն են ընձեռելու Կենտրոնական բանկին անհրաժեշտ գործիքակազմ կիրառել և ապահովել ֆինանսական համակարգի կայունությունը։ ՀՀ առևտրային բանկերի նկատմամբ ընդհանուր կապիտալի սահմանաչափի բարձրացումը՝ 5 մլրդ դրամից 30 մլրդ դրամի, ևս բարձրացրեց համակարգի կայունության մակարդակը, ուստի շոկային իրավիճակներին բանկային համակարգն առավել անցնցում կկարողանա դիմագրավել։

– Մարտին Գալստյանը վստահեցնում է նաև, որ անհրաժեշտության դեպքում ԿԲ-ն կկիրառի իր ողջ գործիքակազմը՝ Հայաստանի ֆինանսական կայունությունն ապահովելու համար: Սա ռիսկայի՞ն քայլ է, թե՞ ոչ, և, ընդհանրապես, ի՞նչ հետևանքներ կարող է դա ունենալ, եթե այս համատեքստում հաշվի առնենք նաև տարբեր տնտեսագետների այն կարծիքները, որ պետության ինտերվենցիան ավելացել է, ինչը նրանք այդքան էլ դրական չեն գնահատում:

Ինչպես արդեն նշեցի, Կենտրոնական բանկը բավականաչափ ռեզերվներ ունի՝ ապահովելու համար երկրի ֆինանսական համակարգի կայունությունը։ Եվ այդ ռեզերվները հենց նրա համար են, որ պետք եղած ժամանակ դրանցից օգտվենք։ Ես կարծում եմ, որ որևէ արտասովոր կամ խնդրահարույց բան չկա նրա մեջ, որ ՀՀ Կենտրոնական բանկը կիրառի իր հնարավորությունները՝ իր առջև դրված ֆինանսական կայունությունն ապահովելու համար։ Հակառակը՝ եթե ԿԲ-ն դա չանի, և ֆինանսական համակարգի կայունությունը նվազի, տնտեսության համար հետևանքները շատ ավելի ծանր կլինեն։ Հետևապես նորմալ եմ համարում, որ ԿԲ-ն հարկ եղած դեպքում գործի դնի իր ողջ զինանոցը։

– Տնտեսության ճյուղերից ամենամեծ անկումը ԿԲ-ն կանխատեսում է շինարարության ոլորտում՝ -11.2 %, երկրորդ տեղում ծառայությունների ոլորտն է՝  -4.3 %, արդյունաբերության անկումը կկազմի  -2.2 %,   իսկ գյուղատնտեսությանը՝ -0.4 %, իսկ մինչև տարեվերջ  ՀՀ-ից արտահանման կրճատումը կանխատեսվում է 12-15 %, ներմուծումը՝ 15-17 տոկոսի սահմաններում: Ի՞նչ եզրահանգումներ կարող ենք անել այս ցուցանիշներից:

Մեր տնտեսության ոլորտների առաջին հինգ ամիսների դինամիկան արդեն իսկ հայտնի է, և կարծում եմ՝ ՀՀ ԿԲ-ն հենց այդ միտումների հիման վրա է նման կանխատեսումներ կատարել։ Իմ կարծիքով՝ ԿԲ-ի կանխատեսումներն ավելի լավատեսական են, քան իրականում կարձանագրվի։ Միայն այս տարվա հունվար-մայիս ամիսներին շինարարության ոլորտում անկումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 23,4%, առևտրի և ծառայությունների ոլորտներում անկումն արդեն իսկ 4,2% է։ Փաստացի առաջին հինգ ամիսների պատկերը շատ ավելի վատատեսական սցենար է հուշում։ Թերևս պետք է ենթադրել, որ ԿԲ-ն կանխատեսում է, որ առաջիկա ամիսների ընթացքում անկման տեմպերը կնվազեն, բայց իրականում տեղի ունեցող գործընթացներն ու իմ մասնավոր դիտարկումները նման լավատեսության հիմք չեն տալիս։ Ինչ վերաբերում է արտաքին տնտեսական հարաբերություններին, ապա 2020թ.-ի հունվար-մայիս ամիսներին արտահանումը կրճատվել է 8%-ով, իսկ ներմուծումը՝ 12,8%-ով։ Բնականաբար, թե՛ տնտեսության ոլորտներում արձանագրվող անկումը, թե՛ արտահանման և ներմուծման ծավալների նվազումը խոսում են սոցիալ-տնտեսական վատացող իրավիճակի մասին, ինչը անխուսափելիորեն հանգեցնելու է գործազրկության ավելացման, կենսամակարդակի անկման, եկամուտների բևեռացման խորացման և առհասարակ սոցիալական լարվածության մեծացման։

– Պարոն Խաչատրյան, բացի վերոնշյալ ցուցանիշներից, մի քանի ուշագրավ թիվ ևս. մասնավորապես, ԿԲ-ի 2020թ.-ի երկրորդ եռամսյակի հաշվետվության համաձայն՝ այս տարի մասնավոր  փոխանցումները կկրճատվեն  22-25 %-ով, իսկ մասնավոր հատվածի եկամուտների կրճատումն իր հերթին կբերի մասնավոր սպառման 6.3 % կրճատման, իսկ ինչ վերաբերում է կորոնավիրուսի  հետևանքով գործազուրկ մնացած քաղաքացիներին, ապա, ըստ ԿԲ-ի, նրանց հստակ թիվն այս պահին դեռ  վերջնական պարզ չէ,  սակայն նախնական տվյալներով՝ ՀՀ-ում գործազրկության թիվը կավելանա 20.4 %-ով: Նկատի ունենալով մեր տնտեսության առանձնահատկությունները, շուկայի փոքր լինելու հանգամանքն ու  այս ամենի հետ փոխկապակցված մի շարք այլ գործոններ՝ արդյոք  վերոնշյալ ցուցանիշները տագնապալի չե՞նք կարող համարել:

Մասնավոր տրանսֆերտների կրճատումը արտագնա աշխատանք կատարող մեր հայրենակիցների աշխատանքի բացակայության կամ եկամուտների կտրուկ նվազմամբ պետք է բացատրել։ Անշուշտ, դա կհանգեցնի երկրի ներսում սպառման ծավալների կրճատման։ Տնտեսության տարբեր ոլորտներում արձանագրվող անկումը հանգեցնելու է գործազրկության մակարդակի բարձրացման։ Ըստ որում, էապես դանդաղել է առևտրային բանկերում ավանդների ներգրավման աճի տեմպը, ինչը վկայում է այն մասին, որ մարդիկ մի կողմից՝ այլևս ի վիճակի չեն խնայելու, իսկ մյուս կողմից էլ՝ ստիպված են օգտագործել նախկինում խնայած միջոցները։ Փոքր բիզնեսների զգալի մասը փակման եզրին է, խոշորները չեն կարողանում պլանավորածի պես արտահանում կազմակերպել։ Այս ամենը ծանր սոցիալ-տնտեսական հետևանքների է հանգեցնելու, և հենց դա է պատճառը, որ կարծում եմ՝ վերականգնման գործընթացն այդքան էլ արագ չի լինելու։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում