Thursday, 28 03 2024
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը

ԱՄՆ-ն 1 միլիոն դոլարի աջակցություն է տրամադրում Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարելու համար

Միացյալ Նահանգները «Տեխնիկական օժանդակություն  Հայաստանի հաշվեքննիչ պալատին» եռամյա ծրագրի շրջանակում 1 միլիոն դոլարի աջակցություն  է տրամադրում Հայաստանին կոռուպցիայի դեմ համար։ Այս մասին տեղեկացրին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաատանի գրասենյակից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Հունիսի 23-ին առցանց ձևաչափով տեղի ունեցած միջոցառմամբ մեկնարկեց «Տեխնիկական օժանդակություն  Հայաստանի հաշվեքննիչ պալատին» եռամյա ծրագիրը։

Միացյալ Նահանգների կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, միջգերատեսչական պայմանագիր ստորագրեց ԱՄՆ կառավարության Հաշվեքննիչ Գրասենյակի (GAO) Աուդիտի գերազանցության կենտրոնի հետ՝ Հայաստանի Հանրապետության աուդիտի բարձրագույն մարմնին՝ ՀՀ Հաշվեքննիչ Պալատին տեխնիկական օժանդակությամբ, խորհրդատվությամբ և վերապատրաստման դասընթացներով ապահովելու մասին։ Այս ծրագրի միջոցով ԱՄՆ կառավարության Հաշվեքննիչ Գրասենյակը կաջակցի իրագործել Հաշվեքննիչ Պալատի մասին ՀՀ 2018թ․ օրենքի պահանջները՝ ուղղորդելով ընդունելու և պահպանելու աուդիտի միջազգային չափանիշերը։

Միացյալ Նահանգների գլխավոր հաշվեքննող և ԱՄՆ կառավարության Հաշվեքննիչ գրասենյակի ղեկավար Ջին Դոդարոն և ԱՄՆ ՄԶԳ-ի  գլխավոր ֆինանսական տնօրեն՝ Ռեջինալդ Վ. Միթչելը, որոնք COVID-19 ճգնաժամից առաջ նախատեսում էին այցելել Հայաստան, տեսակապով միացան ՀՀ Հաշվեքննիչ Պալատի նախագահ Լևոն Յոլյանին, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին և ԱՄՆ ՄԶԳ  հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերին՝ նշելու ծրագրի մեկնարկը։

«Այսօր մենք նշում ենք Աուդիտի կենտրոնի համար ևս մեկ նշանակալի ձեռքբերում՝ ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համաձայնագիրը՝ ուղղված Հայաստանի Հաշվեքննիչ Պալատի կարողությունների զարգացմանը: Մենք ակնկալում ենք  հաջող գործընկերություն՝ աջակցելու Հաշվեքննիչ Պալատին անդրադառնալ վեր հանված հիմնական խնդիրներին և բարելավումներ կատարել` ամրապնդելով ինստիտուցիոնալ քաղաքականությունները և այլ կարևոր ընթացակարգեր, – նշեց Միացյալ Նահանգների Գլխավոր Հաշվեքննող Ջին Դոդարոն:

Սա ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի երկրորդ միջգերատեսչական պայմանագիրն է ԱՄՆ Կառավարության Հաշվեքննիչ գրասենյակի աուդիտի գերազանցության կենտրոնի հետ: Նախորդ համաձայնագրով GAO-ն ՀՀ Հաշվեքննիչ  պալատում իրականացրել է կարիքների գնահատում ՝ վերջինիս ուժեղ և թույլ կողմերը վեր հանելու նպատակով: Այս ծրագրով նախատեսված օրակարգը  հիմնված է կարիքների գնահատման արդյունքում արված  առաջարկությունների վրա և համահունչ է ՀՀ Կառավարության՝ Պետական  ֆինանսների կառավարման բարեփոխումների ռազմավարությանը:

«Հաշվեքննիչ  Պալատն  առանցքային դերակատարում ունի պետական հաստատությունների հաշվետվողականության, թափանցիկության և բարեվարքության  ամրապնդման առումով: Այս նոր ծրագիրը ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի ջանքերի՝ ԱՄՆ Կառավարության կողմից տրամադրվող ընդհանուր աջակցության մաս է կազմում: Ծրագիրն  իրականացնելու է ԱՄՆ կառավարության Հաշվեքննիչ Գրասենյակը (GAO), որը համարվում է «ոսկե ստանդարտ» աուդիտի բարձրագույն բոլոր մարմինների համար», – նշեց  Հայաստանում ԱՄՆ դեսպան Լինն Մ․ Թրեյսին:

«Մենք ակնկալում ենք շարունակել այս բարձր մակարդակի միջգերատեսչական համագործակցությունը` ի աջակցություն ՀՀ Հաշվեքննիչ Պալատի: Հատկապես Հայաստանի նոր, հետհեղափոխական կառավարության համար ուժեղ բարձրագույն աուդիտորական հաստատությունը շատ կարևոր կլինի Հայաստանի ժողովրդավարական կառավարման համար», – ասաց ԱՄՆ ՄԶԳ-ի  գլխավոր ֆինանսական տնօրեն՝ Ռեջինալդ Վ. Միթչելը

Ուժեղ և անկախ աուդիտի բարձրագույն մարմինը  խիստ կարևոր դեր է կատարում՝ ձևավորելով քաղաքացիների վստահությունը  պետական հաստատությունների նկատմամբ։ Այն երաշխավորում է հանրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը՝ միտված  կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ներդրված գումարի դիմաց առավելագույն  արժեքի ապահովմանը և  արդյունքների իրականացմանը։

«Որպես Հայաստանի Հանրապետության Հաշվեքննիչ Պալատի ղեկավար՝ ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել  մեր ամերիկացի գործընկերներին՝ Հայաստանի Հաշվեքննիչ Պալատի զարգացման գործում իրենց արժեքավոր աջակցությունը ցուցաբերելու համար՝ հատկապես նկատի ունենալով համավարակի այս շրջանը: Մենք անելու ենք առավելագույնը, որպեսզի արդյունքում ունենանք ավելի ազդեցիկ հաշվեքննիչ մարմին» – ասաց ՀՀ Հաշվեքննիչ Պալատի նախագահ Լևոն Յոլյանը»:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում