Աշխարհում Covid-19-ի դեպքերի ընդհանուր թիվն անցել է 10,8 միլիոնը, մահացածների թիվը մոտենում է 521 հազարի, բուժվել է ավելի քան 5,7 միլիոն մարդ: Միացյալ Նահանգներում նոր դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է մոտ 55 հազարով: Ռուսաստանը երկարաձգել է միջազգային թռիչքների սահմանափակումները մինչև օգոստոսի սկիզբ: Ֆրանսիան պատրաստվում է համաճարակի երկրորդ ալիքին և դիմակների պաշար հավաքում: Բրիտանիայի իշխանություններն էլ պաշտոնապես հայտարարել են, որ հուլիսի 10-ից պատրաստվում են վերացնել պարտադիր երկշաբաթյա կարանտինը մի քանի տասնյակ երկրներից ժամանողների համար։