Ինչպես գրում է ռուսատսնյան The Moscow News օրարթերթը, նախկին նախագահ Լեխ Կաչինսկու ինքնաթիռի կործանման փաստով անցկացված պաշտոնական հետաքննության արդյունքում լեհական կողմը կործանման պատասխանատվության հիմնական մեղքը կվերցնի իր վրա:
Նշվում է, որ ՆԳ նախարար Էժի Միլլերի գլխավորությամբ հանձնաժողովի զեկույցը հունիսի վերջին փոխանցվել է երկրի վարչապետ Դոնալդ Տուսկին: Եթե թարգմանության գործն ավարտվի մոտ ապագայում (զեկույցը թարգմանվում է անգլերեն և ռուսերեն), ապա մինչև հուլիսի 29-ը զեկույցի արդյունքները կներկայացվեն հանրությանը:
Հիշեցնենք, որ 2010թ. ապրիլին Սմոլենսկում նախագահական ինքնաթիռի կործանման փաստը լուրջ կասկածների տեղիք է տվել և սրել է ռուս-լեհական հարաբերությունները:
Լեհական որոշ քաղաքական շրջանակներ, այդ թվում՝ Կաչինսկու երկվորյակ եղբայրը, կործանման պատասխանատվության մեծ մասը դնում են ռուսական կողմի վրա: