Thursday, 25 04 2024
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ

Ամառ․ հրդեհներ․ ինչպե՞ս պաշտպանել տունն ու հարազատներին

Անտառային հրդերներ

Այրվող սիգարետն ու այրվող լուցկին համարվում են անտառային հրդեհների բռնկման ամենատարածված պատճառներից մեկը, ուստի պետք է միշտ հանգցնել սիգարետի մնացորդները, ինչպես նաև չնետել դրանք դուրս շարժվող ավտոմեքենայից: Հրդեհից խուսափելու համար անհրաժեշտ է զերծ մնալ բաց կրակից:

Բնակարանային հրդեհներ

Վիճակագրական տվյալների համաձայն՝ բնակարաններում հրդեհի առաջացման հիմնական պատճառներն են անկողնում ծխելը, զանազան էլեկտրասարքերը, դրանց տեղակայումը դյուրավառ իրերի մոտ, էլեկտրական հաղորդալարերի կարճ միացումը և այլն:

Ձեզ ենք ներկայացնում 5 օգտակար խորհուրդ՝ ինչպես ձեզ ու ձեր ընտանիքին ապահովագրել հրդեհներից կամ նվազագույնին հասցնել ռիսկը, երբ հրդեհն արդեն բռնկվել է։

1 Ապահովագրեք ձեզ ու հարազատներին հրդերներից

Ինչպես նշեցինք, բնակարանային ու անտառային հրդեհների առաջնային պատճառ են լուցկին ու սիգարետը։ Եթե դուք կամ ընտանիքի անդամներից մեկը ծխող են, փորձեք ամառային ամիսներին կամ հրդեհավտանգ վայրերում չօգտագործել սիգարետ։ Եթե թողնելը չի ստացվում, նախապատվությունը տվեք առանց կրակի աշխատող սարքերին՝ էլեկտրոնային սիգարետ, ծխախոտի տաքացման համակարգեր( մեզ ծանոթ IQOS), նիկոտինային մաստակ։ Քանի որ ապացուցված է, որ առանց ծուխ աշխատող սարքերը հրդեհի աղբյուր չեն՝ այրման բացակայության պտաճառով։

Եթե ձեր տունը, բնակարանը գտնվում է կանաչապատ տարածքում կամ անտառին մոտ ամռան ամիսներին պետք է պարբերաբար հավաքել չոր խոտը, տերևները, ճյուղերը, խուսափել խարույկ վառելուց: Պետք չէ տանը պահել դյուրավառ նյութեր, անվտանգության կանոններից ելնելով անրաժեշտ է ձեռք բերել կրակմարիչ, հրշեջ սանդուղք, ինչպես նաև ունենալ ջրամատակարարման ծորակներ, ջրով լի տարաներ:

2 Պլանավորեք՝ ինչպես դուրս գալ այրվող տարածքից. Մտքում պահեք հնարավոր 3 տարբերակ

Հրդեհը տարածվում է կայծակնային արագությամբ, և ձեզ շրջապատող ամեն ինչ հաշված վայրկյանների ընթացքում կարող է մոխիր դառնալ։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է նախօրոք մտքում ունենալ էվակուացիայի պլան։ Դուք պետք է տանից դուրս գալու նվազագույնը 3 տարբերակ մտածեք, ցանկալի է՝ գրեք թղթի վրա։ Հրդեհը տեսնելուն պես պետք է պահպանել հանգստությունն ու հնարավորության դեպքում արագ դուրս գալ այրվող տարածքից, բայց ոչ մի դեպքում չօգտվել վերելակից։

3 Ծուխն ավելի վտանգավոր է, քան կրակը. հնարավորինս մոտ գտնվեք հատակին

Կարող է զարմանալի թվալ, բայց հրդեհի ժամանակ կրակն ամենավտանգավորը չէ․ մարդկանց շատ ավելի արագ կարող է սպանել ծուխը։ Այն ներշնչելով, դուք կարող եք անուղղելի վնասներ պատճառել ձեր թոքերին։ Հիշեք, որ բնակարանում հրդերի ծուխը թունավոր է, քանի որ այրվող իրերը արտազատում են վնասակար գազեր։ Այդ գազերը ներշնչելով, մարդիկ սովորաբար կորցնում են գիտակցությունը և 5-15 րոպեների ընթացքում մահանում ուղեղը վնասելուց։

Ծխով լցված շենքում գտնվելու դեպքում անհրաժեշտ է հնարավորինս մոտ գտնվել հատակին, քանի որ թունավոր գազերը, ծուխը թեթև են և հեշտությամբ բարձրանում են վեր: Քիթը և բերանը անհրաժեշտ է փակել խոնավ կտորով:

4 Հեռու մնացեք կտորներից, հանեք ձեր վրայից սինթետիկ հագուստը

Հագուստը, սփռոցները, վարագույն ու անկողնային սպիտակեղենը լուրջ վտանգ են հրդեհի ժամանակ։ Դրանք հիմնականում առաջինն են վառվում։ Եթե ժամանակ ունեք, հանեք ձեր վրայից սինթետիկ հագուստը․ կրակի հետ հաղորդակցվելիս այն կսկսի հալչել ու կպնել մաշկին՝ առաջացնելով լրջագույն այրվածքներ։ Եթե ձեր վրայի հագուստը այրվում է, պառկեք գետնին ու կողաշրջվեք այնքան ժամանակ, մինչև կրակը կհանգի։

5 Օգտագործեք դռները դրանք լավ են պաշտպանում ծխից ու բարձր ջերմաստիճանից

Փայտե դռները կարող են լավ պաշտպանել ծխից ու միևնույն ժամանակ բարձր ջերմաստիճանից։ Հրդեհի ժամանակ մի սենյակից գնացեք մյուսը՝ ձեր հետևից դռները ծածկելով։ Շատ ուշադիր եղեք դուռը բացելիս, որպեսզի նկատեք մյուս սենյակում հրդեհը։ Եթե դռան փականը տաքացած է, մի բացեք այն․ հավանական է, որ մյուս կողմում կրակ կա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում