Tuesday, 23 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Աննախադեպ իրավիճակ՝ հայկական ֆուտբոլում. Չեմպիոնական պայքարի բանաձևը

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում իրավիճակն էլ ավելի սրվեց։ Մրցաշարի ավարտից 2 տուր առաջ միանգամից երեք թիմեր՝ «Շիրակը», «Արարատ-Արմենիան» և «Նոան», չեմպիոն դառնալու իրական հնարավորություններ ունեն։ 26-րդ տուրում լավագույն վեցյակի պայքարում երեկ «Նոան» 1։0 հաշվով առավելության հասավ «Արարատի» նկատմամբ, իսկ «Շիրակ»-«Լոռի» և «Արարատ-Արմենիա»-«Ալաշկերտ» հանդիպումներում դարպասի գրավում չարձանագրվեց։

Այս պահին առաջին հորիզոնականում 46 միավորով «Շիրակն» է։ Նույնքան միավոր ունի նաև «Արարատ-Արմենիան», որը, սակայն, լրացուցիչ ցուցանիշներով զիջում է Գյումրիի թիմին։ 3-րդ տեղում գտնվող «Նոան» վաստակել է 45 միավոր։ Վերջին երկու տուրերում «Նոան» մրցելու է համապատասխանաբար «Շիրակի» և «Արարատ-Արմենիայի» հետ։ Այս մրցավեճերում հաղթելու դեպքում «Նոան» կդառնա Հայաստանի չեմպիոն։ «Շիրակը» նախավերջին տուրում «Նոային» հյորընկալվելուց հետո վերջին տուրում սեփական հարկի տակ մրցելու է «Ալաշկերտի» հետ։ «Շիրակն» իր հերթին վերջին երկու տուրերում 6 միավոր վաստակելու պարագայում կնվաճի չեմպիոնի կոչումը։ Ինչ վերաբերում է «Արարատ-Արմենիային», ապա ՀՀ գործողը չեմպիոնը վերջին տուրի «Նոայի» հետ մրցավեճից առաջ պետք է մրցի «Արարատի» հետ։ «Նոա»-«Շիրակ» և «Աարատ»-«Արարատ-Ամենիա» հանդիպումները կայանալու են հուլիսի 6-ին։

Մրցաշարային դրությունն իսկապես աննախադեպ է։ Դժվար է հիշել, թե Հայաստանի առաջնությունում երբ էր եղել նման պատկեր։ Ստեղծված իրավիճակում իսկապես դժվար է թիմերից որևէ մեկին նախապատվություն տալ։ Նշենք, որ «Արարատ-Արմենիան» վերջին 4 հանդիպումներում հաղթանակ չի տարել։ Եվ սա այն դեպքում, երբ գործող չեմպիոնն ամենաուժեղ կազմն ունի։ «Ալաշկերտի» դեմ երեկվա խաղում էլ «Արարատ-Արմենիան» ըստ էության ոչնչով աչքի չընկավ։ Այս մրցավեճից առաջ «Շիրակն» արդեն 0։0 էր խաղացել «Լոռիի» հետ, և թվում էր, թե «Արարատ-Արմենիան» ամեն գնով պետք է փորձի 3 միավոր վաստակել միանձնյա առաջատար դառնալու համար, բայց…

Բոլորովին այլ ֆուտբոլ էինք ակնկալում նաև «Շիրակից», որին ևս 3 միավորը հարկավոր էր օդի և ջրի պես։ «Շիրակը» ևս ոչնչով չտպավորեց։ Դա կարող է ունենալ թերևս մեկ բացատրություն։ Առաջնության երկրորդ հատվածը ընթանում է խիտ գրաֆիկով և լարված։ Մեր թիմերը դեռևս պատրաստ չեն նման տեմպին։ Թե՛ «Արարատ-Արմենիայի» և թե՛ «Շիրակի» ֆուտբոլիստների մոտ նկատվում էր հոգնածություն, իսկ գործողություններում՝ լարվածություն։ Չմոռանանք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով Հայաստանի առաջնությունը մոտ երկու ամսով ընդհատվել էր։ Մարզավիճակի և ֆունկցիոնալ պատրաստվածության հետ առաջացած խնդիրների հետ մեկտեղ թիմերը երեք-չորս օրը մեկ հաճախականությամբ հանդիպումներ են անցկացնում։ Ընդունենք, սակայն, որ այլընտրանք իսկապես չկա։ Անհրաժեշտ է ավարտել առաջնությունը և նախապատրաստվել եվրագավաթների խաղարկություններին։

Նույն պատկերն է տիրում նաև եվրոպական թոփ առաջնություններում։ Ի տարբերություն հայկական թիմերի, սակայն, եվրոպական բարձրակարգ ակումբները ունեն հզոր կազմ, պահեստայինների երկար նստարան։ Հայաստանում պատկերը բոլորովին այլ է։ Թիմը առաջատարին կորցնելու պարագայում լուրջ խնդիրների առաջ է կանգնում։ Ամեն դեպքում իրավիճակը նույնն է բոլորի համար, և այն, որ գերլարված պայքարում հաղթելու է իսկապես ուժեղագույնը՝ անհերքելի է։

Տհաճ երևույթներն ու խնդիրները մի կողմ դրած՝ պետք է ընդունել, որ վերջին երկու տարիներին Բարձրագույն խմբի թիմերը որակական նկատելի աճ են գրանցել։ Այո, թիմերը հիմնականում ապավինում են դրսից հրավիրված ֆուտբոլիստների վրա, բայց… Այսօր կարող ենք արձանագրել, որ Հայաստանում կան 4-5 հավասարազոր թիմեր, որոնք կարող են նաև հաջող հանդես գալ եվրոպական ասպարեզում։ Լեգեոներների խնդրին անդրադարձել ենք բազմիցս։ Այն չլուծելու դեպքում մի քանի տարի հետո ուժեղ ակումբներ ունենալուն զուգահեռ կունենանք երկնիշ հաշիվներով պարտվող երիտասարդական և պատանեկան հավաքականներ։ Հետևաբար չեմպիոնական մրցապայքարում շատերը ակամայից նախապատվություն են տալիս համեմատաբար ավելի հայկական ակումբին։ Ի տարբերություն առաջին վեցյակի մյուս 5 ակումբների՝ «Շիրակը» միակն է, որի կորիզը կազմում են հայաստանցի ֆուտբոլիստները։ «Շիրակում» կան ազգային հավաքականի իրական թեկնածուներ։ Անկախ առաջնության վերջնական արդյունքից՝ «Շիրակը» և մասնավորապես այս թիմի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը ապացուցել են, որ տեղացի կադրերով ևս հնարավոր է պայքարել և արդյունքի հասնել։

Բոլորն են ցանկանում արագ հաջողություններ գրանցել, բայց եթե իսկապես մտածում ենք հայկական ֆուտբոլին օգնելու մասին, անհրաժեշտ է ընտրել ոչ այնքան հեշտ և քրտնաջան աշխատանքի ճանապարահը։ Ամեն դեպքում հաջողություն ենք մաղթում չեմպիոնության համար պայքարող բոլոր թիմերին։ Թող հաղթի ուժեղագույնը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում