Friday, 19 04 2024
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը

Politik.am-ի կեղծ պնդումները Նավալնու գոյություն չունեցող հարցազրույցի մասին

Politik.am կայքը հուլիսի 2-ին հոդված է հրապարակել, որում ասվում է, թե Հանրային հեռուստաընկերության եթերում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու «աղմկահարույց հարցազրույցը» պատրաստվել է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով։

Հղում անելով հղում անելով իր աղբյուրներին՝ կայքը գրել է. «Ի դեպ, Նավալնիի հետ կապ են հաստատել ՀՀ վարչապետի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ից և պետական մակարդակով կազմակերպել հարցազրույցը»:

Նշենք, որ հուլիսի 1-ին Հանրային հեռուստաընկերությունը ռեպորտաժ էր հեռարձակել՝ Ռուսաստանում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ։ «Համառուսաստանյան հանրաքվեի վերջին և գլխավոր օրը. ընդդիմության և իշխանության տեսակետը» վերնագրով ռեպորտաժում հեղինակն անդրադառնում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի բուն պրոցեսին, ներկայացնում դրանց վերաբերյալ քվեարկողների կարծիքը, մեջբերումներ անում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթից, ինչպես նաև ներկայացնում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու կարծիքը ՍԴ փոփոխությունների վերաբերյալ։

https://www.facebook.com/lurer.1tv/videos/3938593669544039/?v=3938593669544039

Politik.am-ը, սակայն, պնդում է, որ Նավալնու հետ Հանրային հեռուստաընկերությունը հարցազրույց է արել, որը կազմակերպել է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Մինչդեռ, ուսումնասիրելով ռեպորտաժում Ալեքսեյ Նավալնու մեջբերման մասը, պարզ է դառնում, որ այն ոչ թե «էքսկլյուզիվ» հարցազրույց է Հանրայինին, այլ ընդամենը՝ ընդդիմադիր գործչի ավելի վաղ արված տեսաուղերձից մի հատված։

Դեռ հունիսի 15-ին Նավալնին Յութուբի իր Навальный LIVE ալիքում հրապարակել էր «Նավալնին այն մասին, թե ինչ պետք է անել Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ» վերնագրով տեսաուղերձը, որից էլ Հանրայինի լրագրողն իր ռեպորտաժում մեջբերել էր «աղմկահարույց» հատվածը։

Այսպիսով, Politik.am կայքի պնդումը, թե Նավալնու «աղմկահարույց հարցազրույցը» պատրաստվել է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով, չի համապատասխանում իրականությանը, քանի որ հարցազրույց, առհասարակ, չի եղել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում