Երևանի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է Առողջապահության նախարարի նախկին տեղակալ Արսեն Դավթյանի և «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստը։ Նիստին վկայի կարգավիճակով դատարան է հրավիրվել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Դատական նիստը դռնփակ է։ Նախարարը դատական նիստի ավարտից հետո հանդես կգա ճեպազրույցով։