Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հիմա կիմանաս՝ ինչ է նշանակում գլխից թռնել. Ինչպես են Քոչարյանն ու Հայկ Հարությունյանը պատժել ոստիկանին Հ. Աբրահամյանի անօրինական բիզնեսը բացահայտելու համար

Դեռևս 90-ականներից ոստիկանության համակարգում աշխատած, ներքին գործերի նախարարության քրեական հետախուզության Տավուշի բաժնի պետ Արայիկ Միրզախանյանը, ով 2001 թվականին դարձել է նախկին քրեաօլիգարխիկ իշխանության զոհը, խոշտանգվել ու հալածվել է նրանց կողմից, հեղափոխությունից հետո երկու տարի է՝ պայքարում է արդարությունը վերականգնելու համար, սակայն դեռևս ապարդյուն։

Միրզախանյանը «Առաջին լրատվական»-ին պատմեց, որ 2001 թվականին, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, պարզել է, որ Բերդ քաղաքում կա առանց ակցիզային կտրոնների օղիների մեծ խմբաքանակ։ Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում Բերդ քաղաքի խանութներում իսկապես հայտնաբերվում են «Գուբերնատոր» անվանումով առանց ակցիզների օղիներ, բավական մեծ խմբաքանակով (3-4 տոննա), որոնք տեղափոխվել են ոստիկանության բաժին, փաստաթղթավորվել, և գործին ընթացք է տրվել։ Ծառայողական պարտականություններից ելնելով այս գործի քննության փուլում Միրզախանյանը գործուղվել է Ռուսաստանի Դաշնություն։ Հայաստան վերադառնալուց հետո պարզել է, որ օղիների գործը ներքին գործերի Տավուշի մարզային վարչությունից ուղարկվել է 6-րդ վարչություն։ Բայց, մեր զրուցակցի խոսքով, հետագայում այդպես էլ պարզ չի դարձել ո՛չ այն, թե գործն ինչ ընթացք է ստանում, ո՛չ առգրավված օղիների ճակատագիրը։ Սակայն Միրզախանյանին հաջողվել է պարզել, որ օղիները պատկանել են այն ժամանակ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանին, իսկ օղիները Տավուշի մարզում իրացնելու նպատակով Հովիկ Աբրահամյանին աջակցել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը։ Այս հանգամանքը, սակայն, օղիների գործի քննության ընթացքում այդպես էլ իրավապահները վեր չեն հանել։ Փոխարենը, կարճ ժամանակ անց, Միրզախանյանը, որին հաջողվել էր բացահայտել, թե ում է իրականում պատկանում առանց ակցիզների օղիների վաճառքի բիզնեսը, կանգնել է փաստի առաջ։ Ներքին գործերի նախարարության երկու սպա այցելել են Տավուշի մարզային բաժին ու սկսել Միրզախանյանի վերաբերյալ տեղեկություններ հավաքել աշխատակիցներից:

«Իրենք իմ վերաբերյալ տեղեկություններ էին հավաքում, ուզում էին պարզել՝ արդյոք ես ինչ-որ հանցագործություն չե՞մ արել, որը կարող էին բացահայտել ու ինձ պատժել, քանի որ ես համարձակվել էի օղիների գործը բացահայտել։ Մի քանի օր գնացին-եկան, ոչ մի բան չպարզեցին, չգտան, բայց հետո գտան մի գործ, որը վերաբերում էր 1997 թվականին 16 գլուխ խոզերի կորելուն։ Իրոք այդ թվականին նման դեպք եղել էր, մի քաղաքացի եկել էր, դիմում էր ներկայացրել բաժին, որ իր 16 խոզերը կորել են անտառում։ Դիմումը մակագրվել էր ինձ վրա, ես կորստյան գործ էի կազմել, ընթացք տվել, և տեղամասային տեսուչն այդ մարդկանց հետ անտառում փնտրելուց հետո 13 խոզ գտել էր։ Քաղաքացին ոստիկանությանը հայտնում է, որ իր խոզերը գտնվել են։ Բաժնի պետն էլ մակագրում է գործն ինձ վրա, որ այն թողնեմ անհետևանք։ Ես էլ գործը թողնում եմ անհետևանք ու ուղարկում քարտուղարություն։ Դրանից 4 տարի անց այդ երկու սպաները վեր են հանում այդ գործը, պատճառաբանում են, որ ես թաքցրել եմ երեք խոզի գողության փաստը, և այդ հիմքով դիմում են դատախազություն, այն դեպքում, երբ քաղաքացին ինքն էր դիմել ոստիկանություն և տեղեկացրել, որ գտել է իր խոզերը»,- պատմեց Միրզախանյանը՝ հավելելով, որ դատախազությունում քրեական գործ է հարուցվում, նշանակվում է ծառայողական քննություն, որի արդյունքում Միրզախանյանին ազատում են քրեական հետախուզության բաժնի ղեկավարի պաշտոնից և տեղափոխում են Իջևանի հրշեջ տեսչություն։

«Այսինքն՝ մի քանի օրում ոստիկանության մայորին սարքում են պաժառնիկ, քանի որ ես համարձակվել էի բացահայտել օղիների գործը»,- ասաց Միրզախանյանը՝ հավելելով, սակայն, որ չի համաձայնել իր հետ կատարված անօրինության հետ և զեկուցագիր է գրել ներքին գործերի նախարար Հայկ Հարությունյանին և բառացի ներկայացրել է իրականությունը՝ խնդրելով նոր ծառայողական քննություն իրականացնել և վերականգնել իր խախտված իրավունքները։ Նախարարին գրված զեկուցագրից հետո Միրզախանյանին կանչում է կադրերի վարչության պետը և հարցնում, թե ինչու է ձայնը գլուխը գցել, իրականությունը դա է՝ կամ պետք է աշխատի հրշեջ տեսչությունում, որից հետո հնարավոր կլինի հետ բերել Տավուշի մարզային բաժանմունք, կամ առհասարակ հրաժարվի ամեն ինչից։

Միրզախանյանը այդ փուլում արձակուրդ է մեկնում, որից հետո տեղեկանում է, որ իրեն կրկին հետ չեն բերում իր նախկին աշխատանքին, ու զեկուցագիր է գրում այդ ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունով, ներկայացնում է եղելությունը և խնդրում զեկուցագիրը չուղարկել ներքին գործերի նախարարություն, քանի որ ինքն արդեն այդ օղակով անցել է։ Միրզախանյանը Քոչարյանից խնդրում է նաև վերահսկողական ծառայության միջոցով անդրադառնալ խնդրին։ Քոչարյանին դիմելուց մեկ ամիս անց նամակ է ստանում, որտեղ նշված է լինում, որ հրավիրվում է նախարար Հայկ Հարությունյանի մոտ ընդունելության։ Նամակը ստանալուց հետո 2001 թվականի մարտ ամսին Արայիկ Միրզախանյանը ընկերոջ հետ գալիս է Երևան, գնում նախարարություն։ Իրեն հրավիրում են նախարարի ընդունարան, որտեղ մի քանի րոպե անց երկու սպա է մոտենում իրեն, զրուցելով դուրս են հանում նախարարության շենքի բակ, նստեցնում մի մեքենա ու տանում անհայտ ուղղությամբ. «Ամբողջ ճանապարհին ես խնդրում-պահանջում էի ասել, թե ուր են ինձ տանում։ Իրենք էլ ասում էին, որ շուտով կիմանամ ու կհասկանամ, թե ինչ է նշանակում նախարարի գլխից թռնելը։ Ես արդեն հասկացա, թե ինչ է կատարվել։ Հասկացա, որ նախագահականից նամակս ուղարկել էին նախարարություն, թեև ես խնդրել էի չուղարկել։ Այդպես նրանք ինձ տարան Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկ։ Պարզ երևում էր, որ նախապես պայմանավորվածություն կար, քանի որ ազդանշան տալուց հետո ՔԿՀ-ի դուռը բացվեց, ու մեքենան ներս մտավ։ Ինձ տարան բանտապետի առանձնասենյակ, խուզարկեցին, հանեցին գոտիս, կոշիկներիս քուղերը ու ինձ իջեցրեցին նկուղ ու գցեցին մի մեկուսարան, որից հետո սկսվեց իմ տանջանքը։ 5 օր շարունակ ինձ խոշտանգել են, տանջել են միայն նրա համար, որ ես համարձակվել եմ նախարարին շրջանցելով դիմել նախագահ Քոչարյանին։ 5-րդ օրը մեկը եկավ ու ինձ հարցրեց, թե հասկացե՞լ եմ արդեն, որ չէր կարելի նախարարի գլխից թռնել ու դիմել նախագահին։ Ես էլ ստիպված պատասխանցեի, որ հասկացել եմ, որից հետո ինձ բաց թողեցին՝ պայմանով, որ ես վերադառնամ ու աշխատեմ Իջևանի հրշեջ ծառայությունում։ Դրանից հետո ինձ նորից տարան բանտի պետի մոտ, վերադարձրին ինձ այն ամենը, ինչ վերցրել էին ինձանից, ու ես դուրս եկա, նստեցի մեքենա ու գնացի ուղիղ Ռուսաստան։ Այլևս անհնար ու կյանքի համար վտանգավոր էր Հայաստանում ապրելը»,- պատմեց Արայիկ Միրզախանյանը։

Դեպքերից 17 տարի անց՝ հեղափոխության օրերին, Միրզախանյանը վերադառնում է Հայաստան, մասնակցում հանրահավաքներին, ապա որոշում է արդեն նոր իշխանությունների մոտ բարձրացնել իր հարցը ու վերականգնել արդարությունը։ Այդ պատրվակով նա դիմում է այդ շրջանում ոստիկանապես Վալերի Օսիպյանին, ընդունելություն է խնդրում։ Միրզախանյանին մեկ անգամ ընդունում է կադրերի վարչության պետը, շատ կոշտ է խոսում նրա հետ։ Ապա երկրորդ անգամ դիմելուց հետո իրեն դիմում է Վալերի Օսիպյանը ու Միրզախանյանին տեղեկացնում է, որ ժամանակին իր նկատմամբ ձեռնարկված գործողությունները լրիվ իրավաչափ են եղել։ Միրզախանյանը առարկել է՝ խնդրելով նոր ծառայողական քննություն իրականացնել ու վերականգնել արդարությունը: «Օսիպյանը, սակայն, ինձ պատասխանեց, որ ոչ մի բան էլ չի անի, ու շատ կտրուկ ինձ հարցրեց՝ հիմա դուք աշխատելու ժամանակ փող չե՞ք վերցրել։ Պատկերացնում եք՝ ոստիկանապետը ինձ նման հարց է տալիս, որից ես շոկի մեջ էի ընկել։ Դրանից հետո ես էլ չշարունակեցի, խնդրեցի ստորագրել իմ անցագիրը, որ դուրս գամ ոստիկանության շենքից, ու գնացի»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ դրանից հետո էլ դիմել է դատախազություն, սակայն դատախազությունը դիմումն ուղարկել է մարզային վարչություն, ու արդյունքում դիմումը հայտնվել է Տավուշի ոստիկանությունում, որտեղ էլ քրեական գործի հարուցումը մերժվում է հանցակազմի բացակայության հիմքով՝ այդպես էլ որևէ անդրադարձ չկատարելով օղիների գործին, Հովիկ Աբրահամյանին, Գագիկ Մելիքյանին, ու այդպիսով թեման փակվում է։

«Ով այս պատմությունը լսում է՝ ինձ հարցնում է, թե ինչու ժամանակին չեմ դիմել դատարան։ Բայց ես ինչպես դիմեի դատարան, եթե Ռոբերտ Քոչարյանին դիմելուց հետո հայտնվել եմ Նուբարաշենի բանտում, պատկերացնում եք՝ ինչ կլիներ ինձ հետ, եթե ես դիմեի դատարան»,- զարմացած ասում է Միրզախանյանը՝ հավելելով, որ հույսը չի կորցնում, որ մի օր արդարությունը կվերականգնվի, իսկ ինքը կվերադառնա համակարգ՝ վերականգնվելով իր նախկին աշխատանքին։ Արայիկ Միրզախանյանի խոսքով՝ հենց դա կլինի լավագույն ապացույցն այն բանի, որ նոր իշխանությունները պայքարում են անարդարության դեմ, նախկին ռեժիմի դեմ, նախկինների մնացորդների դեմ։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում