Թուրքիայում հուլիսի 1-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 17 մարդ։ Այդ մասին «Twitter»-ի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան։
Նախարարը նշել է, որ 1 օրում կատարված 49․714 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1.186 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 17, իսկ ապաքինման 1.543 դեպք:
Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 176.965 մարդ, իսկ 1.067 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 202․284, մահացել է 5․167 հիվանդ։ Թեստավորումների թիվը հասել է 3 մլն 483.677-ի։