Friday, 29 03 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով

Նախագահը եթե ո՛չ ստորագրում է, ո՛չ ուղարկում է ՍԴ, ապա ԱԺ նախագահը 5-օրյա ժամկետում իրավունք ունի այս ամենը ստորագրել և հրապարակել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:

– Տիկին Բաղդասարյան, սահմանադրագետները նշում են, որ այս պարագայում, երբ նախագահը հրաժարվում է ստորագրել և չի դիմում ՍԴ՝ դա բացարձակապես ԱԺ նախագահին իրավունք չի տալիս ստորագրել և հրապարակել օրենքի նախագիծը, քանի որ, եթե առկա է կոնֆլիկտ նախագահի և Ազգային ժողովի միջև, և Սահմանադրական դատարանը վերջին բարձրագույն ատյանն է, որը պետք է լուծի այդ կոնֆլիկտը։ Խնդիրն, ի վերջո, ինչպե՞ս պետք է հանգուցալուծվի։

– Նախագահի լիազորությունները սահմանված են հենց Սահմանադրությամբ, որի մեջ նշվում է իր գործողությունների շրջանակը, այդ թվում՝ 129-րդ հոդվածը նշում է, թե օրենքների ստորագրման և հրապարակման առումով ինչպիսի գործառույթներ ունի նախագահը։ Այս դեպքում նշվում է, որ 21-օրյա ժամկետում նախագահը կա՛մ ստորագրում է օրենքի նախագիծը և հրապարակում, կա՛մ ուղարկում է ՍԴ։ Այս երկու ընթացակարգը կա։ Հիմա փաստացիորեն նախագահը հայտնել է, որ չի ստորագրում, բայց այդ հայտարարությունից որևէ կերպ պարզ չի դառնում իր մյուս գործողությունների ընթացքը։ Եթե նախագահը դիմի ՍԴ, այդ դեպքում մենք պետք է սպասենք ՍԴ-ի եզրակացությանը։ Եթե ՍԴ-ն տալիս է դրական եզրակացություն, տրամաբանորեն նախագահը ստորագրում է, եթե տալիս է բացասական եզրակացություն, նախագահը չի ստորագրում, և այս օրենքը դուրս է գալիս շրջանառությունից։ Բայց սրանք գործողություններ են, որոնց անմիջական հասցեատերը նախագահն է, և նախագահի գրասենյակի փոխարեն ես ոչ մի մեկնաբանություն չեմ կարող անել։

– Նշվում է նաև, որ եթե ՍԴ-ն կկայացնի բացասական որոշում, օրենքի նախագիծը շրջանառությունից դուրս կգա, եթե ՍԴ-ն կկայացնի դրական որոշում, որ օրենքի նախագիծը չի հակասում Սահմանադրությանը, այդ դեպքում նախագահը, եթե ՍԴ որոշումից հետո էլ հրաժարվի ստորագրել, այսինքն՝ ՍԴ-ի հետ էլ համաձայն չէ, նոր այդ դեպքում տրամաբանորեն գալիս է, որ հինգ օրվա ընթացքում ստորագրում և հրապարակում է ԱԺ նախագահը: Առկա՞ է կոնֆլիկտ օրենսդիրի և նախագահի միջև այս հարցի հետ կապված։

– Իրականում այստեղ կոնֆլիկտի հարց չկա, որովհետև այստեղ անգամ Սահմանադրության մեկնաբանության հարց չէ, որովհետև նույն 129 հոդվածի 3-րդ կետը ասում է, որ եթե սույն հոդվածով նշված գործողությունները չեն կատարվում, ապա 5-օրյա ժամկետում ԱԺ նախագահը ստորագրում և հրապարակում է։ Այսինքն՝ սույն հոդվածի 129-ի առաջին կետով նշված գործողությունները չեն իրականանում, սա նշանակում է, որ նախագահը եթե ո՛չ ստորագրում է, ո՛չ ուղարկում է ՍԴ, ապա ԱԺ նախագահը 5-օրյա ժամկետում իրավունք ունի այս ամենը ստորագրել և հրապարակել։ Իրականում կոնֆլիկտի հարց չկա, որովհետև Սահմանադրությունը այս դեպքում տալիս է հաստակ պատասխան։

Նույնպիսի կարգավորում ունենք կապված նախագահի հետ՝ Սահմանադրության 150-րդ հոդվածում: Ըստ այդմ, վարչապետի նշանակումից հետո վարչապետը նախագահին է ներկայացնում փոխվարչապետների և նախարարների թեկնածությունները: Այս դեպքում նախագահը պետք է եռօրյա ժամկետում կամ նշանակի փոխվարչապետներին ու նախարարներին, կամ պետք է դիմի ՍԴ: Եթե նախագահը եռօրյա ժամկետում այդ գործառույթը չի կատարում, ապա փոխվարչապետներն ու նախարարները համարվում են նշանակված իրավունքի ուժով: Նույն անալոգիան է 129-րդ հոդվածի հետ կապված: Այսինքն՝ եթե կա ժամկետ, և նախագահը որևէ գործողություն չի իրականացնում, ապա փաստացիորեն գործում է մյուս նորմը: Տվյալ դեպքում սահմանադրական փոփոխությունների առումով 129-րդ հոդվածի 3-րդ կետը: Պետք է նայել այս կարգավորումները ընդհանուր տրամաբանության մեջ:

– Առհասարակ, անակնկա՞լ էր արդյոք նախագահի կողմից չստորագրելը, և ի՞նչ ուղերձ ունի այն իր մեջ։ Տեսակետ կա, որ այսպիսով նախագահը փորձեց ձեռքերը լվանալ այս գործընթացից։

– Ինչ վերաբերում է նախագահի չստորագրելուն, եթե մեկ գործողությունը նախատեսված է Սահմանադրությամբ, ապա այն անակնկալի կամ ինչ-որ զարմանքի առիթ չի կարող հանդիսանալ: Այսինքն՝ նախագահն օգտվել է այն հնարավորությունից կամ իրավունքից, ինչը Սահմանադրությամբ ամրագրված է: Ինչ վերաբերում է նրան, թե ինչ ուղերձ ուներ այդ քայլը, ես, որպես ԱԺ պատգամավոր, կոռեկտ չեմ համարում նախագահի գործողությունները մեկնաբանելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում