Ըստ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի, Կոսովոյի հակամարտությունը հնարավոր չէ լուծել մոտ ապագայում: Այս մասին նա հայտարարել է RTS ազգային հեռուստատեսության եթերում:
«Ես չգիտեմ, թե ինչպես կարող ենք լուծել Կոսովոյի խնդիրը», – ասել է նախագահը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Արևմուտքը պնդու՞մ է ճանաչել Կոսովոյի անկախությունը մինչև այս տարվա վերջ:
«Ամեն տարի, արդեն յոթ տարի անընդմեջ, ինձ վրա ճնշում են գործադրում, որպեսզի մինչև տարեվերջ ստորագրվի իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագիր», – ասել է Սերբիայի ղեկավարը: