Եվրոպական բանկերը մտադիր են միասնական վճարային համակարգ ստեղծել ամբողջ Եվրոպայում: Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ։
Այս համաձայնությանն են եկել եվրագոտու 16 բանկեր՝ Նիդեռլանդներից, Իսպանիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից և Բելգիայից:
Վճարային համակարգը կստեղծվի ամբողջ Եվրոպայի սպառողների և վաճառողների համար:
EPI համակարգը գտնվում է իրագործման փուլում։ Համակարգի ամբողջական գործարկումը նախատեսվում է մինչև 2022 թվականը: