«Ընդդիմադիր հարթակ. Հանուն կյանքի» կուսակցության անդամ, Գերագույն Ռադայի պատգամավոր Իլյա Կիվան հայտարարել է, որ երկրի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն «արյունոտ» հեղաշրջում է նախապատրաստում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Կիվայի խոսքով, ենթադրյալ հեղաշրջումը նախապատրաստվում է ազգայնականների հետ համատեղ: Կիվան նաև ասել է, որ հեղաշրջումը «վերջ կդնի պետության ներկայիս ղեկավար Վլադիմիր Զելենսկիի նախագահությանը»:
«Այսօր ձևավորվում է այն պատմությունը, որն աշնանը Ուկրաինային արյուն և պետականություն կարժենա», – ասել է նա:
Կիվան հավելել է, որ Պորոշենկոյի նախընտրական շտաբը ղեկավարում է ԱԱՊԽ նախկին քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը, որը մարդ է, ով «կարողանում է հեղաշրջումներ անել»: