Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Բաբկեն Թունյանը տնտեսական անկման տեմպի թուլացում է նկատում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը թեև նկատում է, որ կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված, այս տարի թե ապրիլին, թե մայիսին տնտեսական ակտիվության ցուցանիշի անկում է գրանցվել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածների համեմատ, սակայն անկման տեմպը, ըստ նրա, մայիսին թուլացել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թունյանը նման տեսակետ հայտնեց Տնտեսական լրագրողների ակումբի կազմակերպած առցանց քննարկմանը:

Պատգամավորը հիշեցրեց, որ այս պահին դրված է 2 տոկոս տնտեսական անկման սցենարը, ըստ դրա էլ բյուջեի մասին օրենքում փոփոխություններ են կատարվել:

«Եթե նայում ենք այս տարվա ապրիլի, մայիսի դինամիկան, ապա այս տարվա ապրիլին անկում ունենք նախորդ տարվա ապրիլի համեմատ, մայիսին էլ անկում ունենք նախորդ տարվա մայիսի համեմատ: Բայց անկման տեմպը թուլացել է, որոշ ոլորտներ բացվեցին, սկսեցին աշխատել հենց մայիսի ընթացում։ Կարծում եմ, որ հունիսին այդ անկման տեմպն ավելի կթուլանա», -ասաց Թունյանը:

Բայց, թե տարին ինչ ցուցանիշով կփակվի, պատգամավորը չի կարող ասել, քանի որ ճգնաժամն իր բնույթով աննախադեպ է: Նա շեշտեց, որ այն աննախադեպ է ոչ թե իր մասշտաբի, այլ բնույթի առումով: «Սա մաքուր տնտեսական ճգնաժամ չէ, սա առողջապահականից բխող ճգնաժամ է: Ու եթե հարկ լինի կրկին վերանայում անել, կրկին ֆինանսական միջոցներ ներարկել տնտեսության մեջ, կարվի, քանի որ ամեն օրվա ռեժիմով օպերատիվ մոնիտորինգ է իրականացվում»,-նշեց Թունյանը:

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2020 թվականի ապրիլին տնտեսական ակտիտության ցուցանիշը նախորդ տարվա ապրիլի համեմատ նվազել էր 16.3 տոկոսով: 2020 թվականի մայիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019-ի մայիսի համեմատ նվազել էր 12.8 տոկոսով: 2020 թվականի հունվար-մայիսի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է 3.9 տոկոսով:

2020 թվականի պետական բյուջեի նախագծում ի սկզբանե կանխատեսվել էր 4.9 տոկոս տնտեսական աճ, սակայն հետո կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված՝ այս ցուցանիշը վերնայվել է՝ կանխատեսելով 2 տոկոս տնտեսական անկում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում