Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ երկրի առողջապահությունը հաղթել է կորոնավիրուսին՝ գրում է ԲելՏԱ պետական գործակալությունը:
«Մեր առողջապահական համակարգը դիմադրեց: Բայց մենք չենք նվազեցնում պայքարի աստիճանը, չնայած այսօր մենք կարող ենք ասել, որ հաղթել ենք», – ասել է Լուկաշենկոն:
Նախագահն ընդգծել է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակում Բելառուսը ցուցաբերել է քաղաքական ողջամտություն և ժողովրդական իմաստնություն:
Երկրում կորոնավիրուսով վարակվել է 62 հազար մարդ, մահացել է 398 մարդ: