Friday, 29 03 2024
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով

Ռուսաստանը՝ փլուզման եզրին. Հայաստանը պետք է պատաստ լինի ցանկացած սցենարի՝ փլատակների տակ չհայտնվելու համար

Ռուսաստանում տեղի է ունեցել սահմանադրական փոփոխության հանրաքվե, որն, ըստ պաշտոնական տվյալների, ստացել է հանրության ավելի քան 77 տոկոսի հավանությունը: Այս հանրաքվեն առավել մեծ ուշադրություն էր իր վրա սևեռել, քանի որ սրանով զրոյացվում էր Պուտինի կառավարման ժամկետը և նրան հնարավորություն էր տրվում 2024թ. նորից առաջադրվել 2 ժամկետով, շատերը ենթադրեցին, որ Պուտինը կղեկավարի մինչև 2036թ.: Ինչո՞ւ է Պուտինը գնում գրեթե ցմահ կառավարման:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին քաղաքագետ Արմեն Վարդանյանը, վերլուծաբան Արիս Վաղարշակյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

«Պուտինը բոլոր բռնապետներին բնորոշ վախեր ունի,- նշեց Արմեն Վարդանյանը, ցանկացած բռնապետ, որն իր իշխանության ժամանակ բազմաթիվ հանցագործություններ է կատարել, վախենում է, որ գալու է հատուցման պահը: Բացի դրանից՝ նա ամբիցիաներ ու փառասիրություն ունի, սիրում է կառավարել, առանց իշխանության նա չի կարող, բնականաբար կգնա այդ քայլին, մանավանդ որ քաղաքական ընդդիմությունը և քաղաքացիական հասարակությունը Ռուսաստանում գրեթե ոչնչացված են, և հասարակության մի զանգվածի մոտ կայսերապաշտական տրամադրությունները գերիշխող են: Վերջին տարիներին Պուտինը վարկանիշի անկում է ունեցել, այս տեսանկյունից նա վախեր ունի և այնպես չարեց, որ գոնե այս անգամ ազատ, արդար ընտրություններ անցկացվեն… Ամբողջ աշխարհը գիտի, թե ինչպիսի բռնապետ է Վլադիմիր Պուտինը»:

Հարցին, թե Հայաստանն ունի՞ այն ներուժը, որ կարողանա Ռուսաստանի նման առաջնորդի հետ հարաբերվել բացառապես սեփական շահերից ելնելով և սեփական օրակարգով, Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանի ղեկավարությունը բազմիցս առիթ է ունեցել ապացուցելու, որ ունի ներուժ աշխարհի ցանկացած երկրի հետ հարաբերվելու սուվերենության տեսանկյունից, Հայաստանն ինքնիշխան, անկախ պետություն է. «Մենք մեր հարաբերությունները կառուցում ենք ի շահ Հայաստանի Հանրապետության…, որևէ կետով չի կարող Հայաստանի ինքնիշխանությունը ստորադասվել մեկ այլ երկրի շահերին»:

Արիս Վաղարշակյանի դիտարկմամբ՝ Պուտինն օգտվեց առիթից՝ տեսնելով, որ աշխարհի գլուխը խառն է: «Անցած 20 տարվա ընթացքում նա չկարողացավ վստահելի հետնորդ պատրաստել ՝ իր պատկերացումներին համապատասխան և իր անձնական ապագայի համար ապահով: Ռուսաստանում կան տարբեր ֆինանսատնտեսական խմբեր, որոնք տարբեր շահեր են սպասարկում, Պուտինն այդ խմբերի հետ էլ ընդհանուր հայտարարի չկարողացավ գալ, և նա ստիպված է գնում այդ քայլին, քանի որ, որպես բռնապետ վախեր ունի: Ո՞ր բռնապետն է հեշտությամբ իշխանությունը զիջել, որ նա զիջի»:

Քննարկման մասնակիցների դիտարկմամբ՝ Ռուսաստանը փլուզման եզրին է, Հայաստանը պետք է պատաստ լինի ցանկացած սցենարի՝ փլատակների տակ չհայտնվելու համար:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում