Ամերիկացի մոլեկուլային կենսաբանները հրապարակել են BNT162b1 ՌՆԹ-պատվաստանյութի կլինիկական փորձարկումների առաջին և երկրորդ փուլերի արդյունքները: Փորձերը հաստատել են, որ այն մարդու մարմնին հարկադրում է արտադրել նոր տիպի կորոնավիրուսի դեմ հակամարմիններ՝ գրում են գիտնականները medRxiv էլեկտրոնային գիտական գրադարանի համար հրապարակված հոդվածում:
«Մեր կլինիկական փորձարկումների արդյունքները մեծապես հուսադրում են: Դրանք վկայում են, որ անհրաժեշտ է արագացնել մշակման հաջորդ փուլերը և հնարավորինս արագ սկսել պատվաստանյութի փորձարարական արդյունաբերական արտադրությունը՝ կանխելու համար կորոնավիրուսային վարակի հետագա տարածումը»,- գրում են գիտնականները: