Thursday, 28 03 2024
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»

Կորոնավիրուսը ցույց տվեց, որ մեր խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմադիր դաշտում լրջության խնդիր կա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

– Պարո՛ն Ռուբինյան, ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները դիմում են ներկայացրել ԱԺ նախագահին, որով առաջարկում են նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու, վիրուսի դեմ պայքարելու միջոցառումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողով ստեղծել: Հեղինակները նշում են, որ իշխանության պատասխանատուների կատարած քայլերը բացարձակ անարդյունավետ են, և եթե ինչպես իշխանության ներկայացուցիչներն են ասում, մինչև դեկտեմբեր երկարաձգվի արտակարգ դրությունը, ապա սրանով իշխանությունը փորձում է լուծել ցույցերի, հավաքների բացառման հնարավորությունը, որ մարդիկ չկարողանան բողոքի ձայն բարձրացնել ցույցերի միջոցով: Կիսո՞ւմ եք ձեր ընդդիմադիր գործընկերների մտահոգությունը:

– Բնականաբար չեմ կիսում այդ մտահոգությունը և տարօրինակ եմ համարում այն փաստը, որ կորոնավիրուսի համաճարակը դեռ ընթանում է, և այդ ընթացքի պայմաններում առաջարկ է հնչում քննիչ հանձնաժողով ստեղծել մի բանի վերաբերյալ, որն ավարտված չէ: Ամեն դեպքում առաջարկը կքննարկենք: Բազմաթիվ հարցեր կան, որ պետք է դառնան քննության առարկա, օրինակ՝ ինչպես են համաճարակի օրերին իրենց դրսևորել շատ կոնկրետ շրջանակներ, քաղաքական ուժեր, ինչպես են նրանք հակադիմակային արշավներ անցկացրել, փորձել հանրությանը մոլորեցնել՝ ասելով, որ կորոնավիրուս չկա: Կարծում եմ՝ մի օր այս ամենի մասին պետք է խոսվի:

Ինչ վերաբերում է այն մեղադրանքին, ըստ որի՝ իշխանությունները վախենում են հանրահավաքներից կամ դժգոհություններից, կարծում եմ ցանկացած քաղաքացու համար այս պնդումը որպես աբսուրդ պետք է հնչի: Ինչպես վարչապետն էր վերջերս ասել՝ թող մեզ հանրահավաքներով չվախեցնեն, ասեմ ավելին՝ եթե մեկը կարող է հանրահավաք անել, դա մենք ենք: Ընդհանուր առմամբ, կարծում եմ՝ կորոնավիրուսի համաճարակը ցույց տվեց, որ ընդդիմադիր դաշտում՝ և՛ խորհրդարանական, և՛ արտախորհրդարանական, լրջության խնդիր կա, ինչու ոչ, նաև սկզբունքայնության խնդիր կա, ինչպես նաև բազմաթիվ այլ խնդիրներ կան, որոնք պետք է քննության ենթարկվեն մի օր:

– Հե՞շտ է աշխատել ձեր նկարագրած այդ ընդդիմության հետ:

– Շատ հեշտ է, ցանկացած իշխանության համար, եթե զուտ իշխանության հարմարության տեսանկյունից դիտարկենք, այսպիսի ընդդիմությունը (թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական) կարելի է երազանքի ընդդիմություն համարել, բայց այսպիսի ընդդիմություն ունենալը լավ չէ երկրի համար: Մեր երկրին անհրաժեշտ է սկզբունքային, բանիմաց, հայաստանածին, հայաստանամետ, ժողովրդավարամետ, ոչ կոռուպցիոն ընդդիմություն ունենալ, բայց այդքան էլ այդպես չէ:

– ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և նորաստեղծ «Հայրենիք» կուսակցությունը հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Դատախազություն՝ Սահմանադրական փոփոխություններին կողմ քվեարկողներին մեղադրելով ծանրագույն հանցագործությունների մեջ: Ինչպե՞ս եք վերաբերվում հակառակ բևեռի նման նախաձեռնություններին:

– Ապրեն իրենք. ես անլուրջ և իրավաբանորեն անգրագետ նախաձեռնություններին ոչ մի կերպ չեմ վերաբերվում:

– Այսինքն՝ սահմանադրական փոփոխությունների այս գործընթացում որևէ կառչելու տեղ չկա, որևէ ճգնաժամ չի կարող հարուցել խորհրդարանի նախաձեռնած այս գործընթացը:

– Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը այս գործընթացով հանգուցալուծվել է խորհրդարանում, և ես շատ ուրախ եմ, որ այդ հանգուցալուծման մեջ իմ դերն եմ ունեցել:

– Անկախ նրանի՞ց՝ նախագահը ստորագրում է Սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխությունները, թե ոչ:

– Այո՛, որովհետև սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ են մտել, և ՍԴ 3 դատավորների լիազորությունները դադարեցվել են, ՍԴ նախկին նախագահի լիազորությունները որպես ՍԴ նախագահ նույնպես դադարեցվել են, մի շարք այլ դատավորների պաշտոնավարման ժամկետները կրճատվել են:

– Երբ հայտնի դարձավ, որ նախագահը չի պատրաստվում ստորագրել ՍԴ մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաթեթը, շատերը սկսեցին պնդել, որ նախագահը վիճահարույց կամ խնդրահարույց գործընթացներ է տեսնում և փորձել է իրեն ապահովագրել:

– Ըստ իս՝ վիճահարույց կամ խնդրահարույց ոչինչ չկա, իսկ նախագահի մոտիվացիայի մասին, կարծում եմ, նախագահն ինքը պետք է խոսի, եթե հարկ համարի:

– Կենսաթոշակների վերաբերյալ նույնպես քննադատություններ հնչեցին. ինչո՞ւ պետք է ՍԴ կոնկրետ անդամներին թոշակ տրամադրվի, եթե ողջամիտ կասկածներ կան, որ նրանք սպասարկել են կոնկրետ շրջանակների շահեր. ինչո՞ւ նրանց թոշակ տալ և ոչ թե նրանց նկատմամբ քրեական գործեր հարուցել:

– Նախ՝ թոշակ տալը և քրեական գործ հարուցելը իրար չեն հակասում, երկրորդ՝ ամեն ինչ բխում է օրենքից և տրամաբանությունից:

– Անդրադառնանք Ալիևի հայտարարությանը Հայաստանի մասին, որին պատասխանել է Սերժ Սարգսյանը: Շատերի պնդմամբ՝ Ս. Սարգսյանը ոչ թե Ալիևին էր քննադատում, այլ Ն. Փաշինյանին, և վարչապետի խոսնակն էլ պատասխանել է Ս. Սարգսյանին: Ղարաբաղյան հիմնահարցը պարբերաբար տարբեր քաղաքական շրջանակներ շահարկում են, ինչը ակտիվորեն սկսեց գեներացվել նաև հեղափոխությունից հետո… Ինչպե՞ս եք վերաբերվում Ս. Սարգսյանի հայտարարությանը:

– Ճիշտ եք, հեղափոխությունից անմիջապես հետո նախկին իշխանությունները և նրանց հետ փոխկապակցված ուժերը սկսեցին շահարկել Արցախի հարցը… Շահարկման ցցուն օրինակ է այն, որ երբ Ս. Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել դիզվառելիքի գործով, դուրս եկավ և ասաց՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում… Հենց որ ապօրինի գործողությունների հետ կապված մեղադրանքի խնդիր է առաջանում, նախկին կոռուպցիոներներն ու թալանչիները սկսում են «փրկել» Արցախը «ապազգային» ուժերից. «փրկիչների» պակաս չկա… Իսկ Ալիևի հայտարարությունն ուղղակի ցնդաբանություն էր: Ցավալի է, որ Ս. Սարգսյանը իբր թե պատասխանում էր Ալիևին, բայց նրա ցնորամիտ մտքերով ասելիքն ուղղված էր վարչապետ Փաշինյանին: Այսպիսի դեպքերում ճիշտը հետևյալն է՝ անկախ տարաձայնություններից՝ չպետք է թույլ տանք, որ հակառակորդ երկրի նախագահի ցնորամիտ հայտարարությունները մեր քաղաքական ուժերի միջև պոլեմիկայի առիթ դառնան: Բոլոր քաղաքական ուժերը միահամուռ ուղերձ պետք է հղեն՝ ասելով՝ Ադրբեջանի բռնապետը թող քիթը չխոթի ներհայաստանյան գործընթացների մեջ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում