Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը վերջերս հարցում էր իրականացրել կանանց վերաբերյալ, որի հրապարակման արդյունքում բավականին թեժ քննարկումներ սկսվեցին համացանցում։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է հոգեբան Անուշ Ալեքսանյանի և լրագրող Լյուսի Քոչարյանի հետ։
«Հայաստանցիների 14%-ի կարծիքով՝ կնոջ համար ընդունելի է մինչև ամուսնությունը սեռական հարաբերություններ ունենալը, 82%-ի կարծիքով՝ դա այդպես չէ»,- այս մասին փոխանցում է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը։
Որքանո՞վ է այս հարցումն արտացոլում իրական պատկերը։ Ո՞վքեր են եղել հարցվողները, ինչպիսին է հարցմանը մասնակցած տղամարդկանց և կանանց տոկասային հարաբերակցությունը. այս մասին տեղեկատվություն կարծեք թե չկա։
Մանրամասն՝ տեսանյութում: