Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Գավառամիտ բռնապետի հետ մեր երկրի ղեկավարը գործընկեր լինել չի կարող. ինչո՞ւ Բելառուսին հաջողվեց, Հայաստանին՝ ոչ

Ռուսաստանում Բելառուսի դեսպան Վլադիմիր Սեմաշկոն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Բելառուսը համաձայնության են եկել գազի միասնական շուկայի ձևավորման և այդ ռեսուրսի շուրջ վեճերի հաղթահարման հարցում: Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալւմ ԵԱՏՄ միասնական տեսակոնֆերանսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բարձրացրին գազի գնի հարցը, միասնական շուկա ստեղծելու անհրաժեշտությունը: Առաջարկը, սակայն, մերժվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից՝ հիմնավորմամբ, թե դրա համար անհրաժեշտ է ինտեգրացիայի ավելի խորը մակարդակ:

Եվ հիմա ինչո՞ւ Բելառուսին հաջողվեց ձեռք բերել այդ համաձայնությունը, իսկ Հայաստանին՝ ոչ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն ասաց՝ Հայաստանը Բելառուսին պետք էր իր խնդիրները լուծելու համար. «Կարող ենք ասել՝ Բելառուսը «օգտագործեց» Հայաստանին, Հայաստանն էլ փորձեց այդ ընթացքում իր շահերն իրացնել. չստացվեց, որովհետև Հայաստանի աշխարհաքաղաքական իրավիճակը շատ է տարբերվում Բելառուսից՝ առաջին հերթին աշխարհագրական դիրքն է տարբերվում: Բելառուսը հնարավորություններ ունի Ռուսաստանի նկատմամբ ավելի մեծ ճնշումներ բանեցնելու, քան Հայաստանը: Բելառուսը չունի Արցախի նման շատ լուրջ խնդիր, որը կարող է խաղարկել Ռուսաստանը»:

Բացի այդ, մեր զրուցակցի կարծիքով, Բելառուսում չկա այնպիսի իշխանություն, որը Ռուսաստանի քիմքին հաճելի չէ. «Իսկ Հայաստանում, ընդհակառակը, կա իշխանություն, որը Ռուսաստանի համար ինքնին խնդիր է: Այնպես որ, իրավիճակային վերլուծությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի հետ Բելառուսը հնարավորություն ունի շատ ավելի կոշտ խոսելու, քան Հայաստանը»:

Դիտարկմանը, թե Լուկաշենկոն ևս իշխանության պահպանման խնդիր ունի, մեր զրուցակիցն ասաց. «Լուկաշենկոն, իհարկե, ունի իշխանություն պահելու խնդիր՝ հասկանում եմ, նկատի ունեք Ռուսաստանի կողմից Լուկաշենկոյին աջակցություն ցույց տալը, սակայն մի բան չմոռանանք. Բելառուսում ժողովրդավարության մակարդակը համեմատելի չէ Հայաստանի հետ, իշխանությունը շատ ավելի ավտոկրատ է այնտեղ, և Լուկաշենկոն վերարտադրման շատ մեծ հնարավորություններ ունի: Ռուսաստանի մասնակցությունն այս գործընթացին ընդամենը սահմանափակվում է չխանգարելու կոնցեպտում: Այդ առումով գազի գնի շուրջ պայմանավորվածությունը Ռուսաստանի և Բելառուսի միջև ես չէի կապի Լուկաշենկոյի վերընտրվելու հետ»:

Մեր հաջորդ հարցին՝ ճի՞շտ էր արդյոք Հայաստանի հաշվարկը Բելառուսին գազի գնի հարցում որպես դաշնակից դիտարկելու առումով, քաղաքագետը պատասխանեց. «Այո, ճիշտ էր, որովհետև դա հնարավորություն էր Ռուսաստանի հետ բանակցություններում ստանալու որոշակի աջակցություն Բելառուսի կողմից: Անկախ նրանից՝ Բելառուսն օգտագործում էր Հայաստանին, թե ոչ, Հայաստանը կկարողանար հաջողության հասնել, թե ոչ՝ կոնկրետ այս դեպքում Հայաստանի և Բելառուսի շահերը համընկնում էին, և համագործակցությունը համընկնող շահերի շուրջ նորմալ գործընթաց է ցանկացած երկու սուբյեկտների գործունեության մեջ. իսկ չստացվեց, որովհետև, ինչպես նշեցի, աշխարհաքաղաքական տարբեր իրողությունների հետ գործ ունենք»:

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ Հայաստանի և Բելառուսի միջև ահռելի տարբերություն կա: «Ռուսաստանի հետ հարաբերությունների, կարգավիճակի իմաստով մենք շատ տարբեր ենք, համեմատելու չենք: Բելառուսն իսկապես Ռուսաստանի դաշնակիցն է, կարող ենք այս դեպքում իսկապես ասել՝ եղբայր ժողովուրդներ են, իսկ Հայաստանի դեպքում թշնամի երկրներ են: Մեր թշնամու բարեկամ Ռուսաստանը մեր բարեկամը չէ: Իհարկե, Բելառուսի նկատմամբ վերաբերմունքն այլ է, մեր նկատմամբ՝ այլ: Մեր երկիրը գրավյալ, օկուպացված տարածք է, ու կա համապատասխան վերաբերմունք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա:

Հարցին ՝ արդյոք Հայաստանն իր հաշվարկներում չի՞ սխալվել, երբ Բելառուսին գազային քաղաքականության մեջ որպես դաշնակից է դիտարկել: «Հայաստանն ընդհանրապես ճկվում է, փորձում է խոռոչներ ու ճեղքեր գտնել ու այդ ճեղքերի մեջ իր շահերը պաշտպանել ու ներկայացնել, չեղած տեղում դաշնակիցներ փնտրել, օգտվել իրադրությունից ու առկա հանգամանքներից: Ես կարծում եմ՝ Հայաստանում ցանկացած իշխանություն՝ նույնիսկ դրածո իշխանությունը, առիթից փորձել է օգտվել, որպեսզի իր շահը պաշտպանի: Նկատի ունեմ՝ պետական, խմբակային, անհատական, որովհետև Հայաստանում իշխանությունները տարբեր են եղել: Նրանք անընդհատ փորձել են օգտվել իմպերիայում տեղի ունեցող փոփոխություններից, անհամաձայնություններից, հակասություններից «իրենց» անձնական, պետական, ազգային շահերը պաշպանելու համար. Բելառուսի հետ այդ տրյուկը դրա լավ օրինակներից մեկն էր»:

Եզրափակելով՝ Արշակյանն ասաց՝ մենք Բելառուսի հետ դաշնակից լինել չենք կարող. «Բռնապետության, գավառամիտ բռնապետի հետ մեր ժողովրդավարական Հայաստանն ու նրա ղեկավարը չեն կարող գործընկեր լինել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում