Friday, 19 04 2024
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը

Վլադիմիր Գասպարյանի մտերիմ «պարոն 20 տոկոս»-ը՝ ՌՈ պարետային ծառայության պետ

Ռազմական ոստիկանության պարետային ծառայության պետի պաշտոնում Գառնիկ Հայրապետյանի նշանակումը ոչ մի կերպ հասկանալի չէ Ռազմական ոստիկանության աշխատակիցների համար։ Գառնիկ Հայրապետյանը նախկինում մշտապես եղել է նախկին իշխանության տարբեր ներկայացուցիչների հովանավորության տակ ու երբեք համազգեստ չի կրել։ Նախ՝ նախկին նախարար Երվանդ Զախարյանի, հետո անցել է Աղվան Հովսեփյանի կողքը, այնտեղից՝ Գագիկ Ծառուկյանի հովանավորության տակ է անցել, սակայն այդտեղից կարճ ժամանակ անց միանգամից անցել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողքը՝ հաշվի առնելով Ծառուկյանի ու Վլադիմիր Գասպարյանի լարված հարաբերությունները։ Գասպարյանն էլ նրան, որպես Գագիկ Ծառուկյանի կողքից «թռած», ընդունել է միանգամից, շատ արագ կոչում են տվել, ու զրոյից նրան նշանակել է բարձր պաշտոնի, ու այդ ժամանակվանից Գառնիկ Հայրապետյանը սկսել է շրջել Գասպարյանի հետ։

«Էլեկտրիկ Երևանի» ակցիաների վերաբերյալ տեսանյութերում էլ կարելի է տեսնել, թե ինչպես է Հայրապետյանը քայլում Գասպարյանի կողքից առանց համազգեստի։ Գասպարյանի կողքին են եղել նաև նրա անվտանգության պետը՝ Վովայի Արշակը, նասկի Գագոն, Օմոնի Գուգոն, Արթուր Արիստակեսյանը, 7-րդ վարչության պետը, ներքին քննության վարչության պետը, Լևոն Երանոսյանը։ Այս թիմը Վովա Գասպարյանին ուղեկցել է ամեն տեղ։ Ու եթե ուշադրություն դարձնենք, ապա նրանցից ոչ ոք այլևս համակարգում չէ, քանի որ, որպես Գասպարյանի ամենամտերիմներ, հեղափոխությունից հետո ազատվել են աշխատանքից։ Գառնիկ Հայրապետյանը ևս գնացել է կադրերի տրամադրության տակ, սակայն հեղափոխությունից երկու տարի անց Դավիթ Տոնոյանը նրան նշանակում է բավականին բարձր պաշտոնի։ Նա ղեկավարում է զինվորական ավտոտեսչությունը, կարգապահական վաշտերը, կարանտինի ժամանակ՝ այս պարեկային ծառայությունը, և ընդհանուր առմամբ՝ զինծառայողների համազգեստի կրման կարգը:

«Իսկ իրականում Հայրապետյանը իր ֆունկցիոնալ պարտականություններից զրո է, չունի ոչ մի կրթություն, չգիտի անգամ համազգեստ կրելու ձևը, ու հասկանալի չէ, թե ինչ սկզբունքներով առաջնորդվելով են նրան այդ պաշտոնին նշանակել»,- մեզ հետ զրույցում զարմացած ասաց ՌՈ մեր աղբյուրը։

Մեզ պատմեցին նաև, որ Գառնիկ Հայրապետյանը մականուն ունի։ Նրան շրջապատում «պարոն 20 տոկոս» են անվանում։ Նա Հայաստանի Քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի նախագահն է, բայց մեզ պատմեցին, որ հին տղաներից ոչ ոք ֆեդերացիայում այլևս չի մնացել, քանի որ անհնար է դիմանալ Հայրապետյանի կոռուպցիոն ճնշումներին։ Պատմեցին, որ ֆեդերացիայում ով ինչ նվեր, պարգևավճար ստացել է, Հայրապետյանը բոլորին պարտավորեցրել է դրա 20 տոկոսը վերադարձնել իրեն։ Անգամ տարիներ առաջ Քիք-բոքսինգի մի չեմպիոնի Գագիկ Ծառուկյանը «Նիվա» մակնիշի մեքենա է նվիրել։ Սովորության համաձայն՝ Հայրապետյանը չեմպիոնից պահանջել է մեքենայի 20 տոկոսը, որը չստանալուց հետո վեճեր են եղել, փորձել են այդ մեքենայի անվադողերը հանել և այլն։ Արդյունքում չեմպիոնը պարզապես հեռացել է Հայաստանից։

Հայրապետյանը ֆեդերացիայի անդամների գործուղումներից ևս հսկայական գումարներ է աշխատել։ Մրցումների մեկնելու համար նա խմբի անդամներից գումար է հավաքել։ Նախ՝ իմանալով, որ 20 հոգանոց խումբ պետք է մեկնի, նա 40 հոգուց դեսպանատան համար գումարներ է հավաքել։

Հետո 20 հոգուն ասել է, որ դեսպանատունը մերժել է իրենց վիզա տրամադրել՝ չտրամադրելով ոչ մերժման որոշումները, ոչ էլ գումարը, քանի որ այդ գումարը պահել է իրեն։ Իսկ մրցումների մեկնող թիմին օրերով ավտոբուսներով է տեղափոխել եվրոպական երկրներում, որպեսզի գումար խնայի նաև ճանապարհածախսից։

Այսքանից հետո ոչ մի կերպ հասկանալի չէ, թե Դավիթ Տոնոյանը Հայրապետյանի որ արժանիքի համար է նրան նվիրել այդ պաշտոնը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում